Երևան, 30.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ» Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ» «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ» Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»


«Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելն ավելի բարդ է լինելու». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի կետերը խախտելուն զուգահեռ՝ կապիտուլ յանտական ռեժիմը սարսափելի արագությամբ, նախանձելի ճշտապահությամբ կատարեց բոլոր հայավնաս, աղետաբեր կետերը: Հիմա, սակայն, ձևավորվել են այնպիսի իրողություններ, համաձայն որոնց, հայկական կողմերին միանգամայն ազատ, ի շահ հայոց պետականության գործելու հնարավորություն է ընձեռված՝ պայմանավորված նոյեմբերի 9-ի համաձայնությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստով:

Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այսօր առկա վտանգներին՝ որոնք սպառնում են Բերձորին, նաև Աղավնո և Սուս գյուղերին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր երթուղու շահագործումից հետո Բերձորը, Աղավնոն, Սուսը կարող են անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը չհերքվեց նաև պաշտոնապես: «Եթե մի պահ վերացարկվենք այն իրողությունից, որ այստեղ կապիտուլ յանտական ռեժիմ է, ապա հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՀ-ն, բացառիկ հնարավորություն ունեն ոչ միայն չհանձնել Բերձորը, Աղավնոն ու Սուսը, այլև Ադրբեջանի կողմից նշված համաձայնության յուրաքանչյուր խախտման իրողությունը հաշվի առնելով՝ գործել ի շահ պետականության: Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը ցանկացած պահի կարող են ձեռնարկել այն անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են հայոց երկու պետությունները պաշտպանելու համար: Այսինքն, ասել, որ մենք դատապարտված ենք կատարել նոյեմբերի 9-ի նաև այդ աղետաբեր կետը, ընդամենը հերթական սուտն է, մոլորությունը, որն այս կապիտուլ յանտական ռեժիմի ներկայացուցիչներն ուզում են մատուցել մեր ժողովրդին: Նոյեմբերի 9-ի համաձայնությունը հայկական կողմն իր մասով կատարել է, և այդ փաստը հաշվի առնելով՝ այդ համաձայնությունն այլևս մեր ձեռքերը չի կապում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյան աղետի ու իրեն շրջապատող ոհմակի կամքին մնա, ապա Բերձորն էլ, Աղավնոն էլ, Սուսն էլ կհանձնեն, բայց այստեղ առաջին պլան է գալու Արցախի սուբյեկտայնության գործոնը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ պաշտոնական Ստեփանակերտն առանց կաշկանդվելու պետք է իր վճռական խոսքն ասի:

«Պետք է գտնեն այն իրավաքաղաքական փաստարկները, որոնք առաջ մղելով՝ պաշտոնական Ստեփանակերտը պետք է դեմ արտահայտվի այդ աղետալի փաստաթղթի կետը կյանքի կոչելուն, մանավանդ, որ խոսքն Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի մասին է: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է հատու ոչ ասի: Տարածքները չհանձնելու այդ դիրքորոշումը միանգամայն համապատասխանում է մեր դաշնակից Ռուսաստանի շահերին: Նիկոլ Փաշինյանն առհասարակ այնպիսի աղետաբեր զիջումների է գնացել… Եվ այս համատեքստում հայոց պետականության վերջին կարմիր գծերը համընկնում են դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի կենսական շահերին առնչվող կարմիր գծերին, որոնք ուղղակի չպետք է հատվեն և վերջ: Ունենալով այդ տեսանելի, շատ դեպքերում նաև անտեսանելի աջակցությունը դաշնակցի կողմից՝ Արցախի իշխանությունը պետք է դեմ գնա այս աղետաբեր զարգացումներին, կանխի այն, և վստահ եմ, որ այդ ռեսուրսը կա: Այստեղ շատ լուրջ գործոն ունենք՝ ի շահ մեզ օգտագործելու տեսանկյունից: Խոսքը հատկապես Աղավնոյում հողից կառչած բնակչության մասին է: Այստեղ բնակչությանը սպառնացող անվտանգության խնդիրներ կան, և այդ բնակչության խոսքը պետք է լսելի դառնա: Մեծ հաշվով, իրողությունները հետևյալն են. եթե մինչև այդ ճանապարհը շահագործելու պահը Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ապա Արցախի սկզբունքային ոչ-ը պետք է լսելի ու հստակ լինի:

Արցախն ինքնուրույն, դաշնակից ՌԴ-ի հետ պետք է դեմ գնա այդ աղետաբեր ընթացքին՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնությունը, չի կատարել իրեն վերապահված պարտականությունները՝ ի դեմս գերիների վերադարձի, Ադրբեջանից բացահայտ վտանգ է բխում՝ ուղղված հայոց պետականությանը, Արցախի ժողովրդին: Դատելով նաև Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքից, Ալիևի մակարդակով հնչող հայտարարություններից՝ ակներև է, որ առկա է անվտանգության խնդիր, և այդ խնդրով պայմանավորված՝ ԱՀ-ն չպետք է գնա այդ տարածքները հանձնելու ճանապարհով, մանավանդ, որ ԱՀ ստորագրությունը զուտ ֆորմալ առումով չկա նոյեմբերի 9-ի համաձայնության տակ: Մենք այլևս ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այդ աղետը հուլիսի 1-ին, ինչպես կանխատեսվում էր, մեր գլխին չի գա, բայց այդ հեռանկարը, ցավոք, առկա է. «Այս հանգամանքը տեսանելի հեռանկարում մեր պետականակենտրոն ուժերի թիվ մեկ օրակարգը պետք է լինի: Արցախի պաշտոնական դիրքորոշումն ամեն կերպ պետք է պաշտպանել հուժկու ժողովրդական շարժմամբ՝ ոչ ասելով, ներքին ճնշում բանեցնելով նաև կապիտուլ յանտական ռեժիմի դեմ: Համաժողովրդական պայքարով պետք է կանխենք Բերձորի հանձնումը, որովհետև եթե այդ աղետը մեր գլխին եկավ, Արցախի հայաթափման որոշիչ քայլն է լինելու. Բերձորի հանձնումից հետո հայապատկան Արցախի մասին խոսելը ավելի դժվար ու բարդ է լինելու»:

Ավելի լայն համատեքստում խոսելով վտանգների մասին՝ Դավիթ Ջամալ յանը հավելեց. «Ի սկզբանե թրքացածների այս ոհմակը պետք է ամբողջ Արցախը հանձներ: Պատերազմի շարունակությունը պետք է արդեն ՀՀ տարածքում լիներ, պետք է կյանքի կոչվեր «Զանգեզուրի միջանցք» ասվածը՝ Սյունիքի օկուպացիայի փաստով: Կյանքի պետք է կոչվեր Հայաստանի անգլոսաքսոնական հեռանկարը, որի էությունը հետևյալն է. մոտ 20 հազար կիլոմետրանոց Հայաստան՝ առանց Սյունիքի ու Արցախի, Թուրանի ճանապարհի կյանքի կոչում: Բացի այդ, Թուրքիա, Նախիջևան, Սյունիք, Արցախ, Ադրբեջան՝ այդ ամբողջ տարածքը պետք է լիներ վերահսկելի թուրք-ադրբեջանական ուժերի կողմից: Ու, ըստ այդ սցենարի, ավելի մեծ աղետի, հանրության բարոյահոգեբանական անկման ֆոնին թրքացածների իշխանությունը պետք է ստորագրեր իրեն մատուցվող, հրամցվող բոլոր, այսպես կոչված, խաղաղության պայմանագրերը, առանց ներքին դիմադրություն ունենալու, քանի որ աղետի ֆոնին կոտրված հասարակության կողմից էլ ի՞նչ դիմադրություն: Հաջորդ քայլն էլ պետք է լիներ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը՝ պայմանավորված այն փաստով, որ, իբրև թե, «խաղաղության» պայմանագրերն արդեն կնքված են, արդեն որևէ վտանգ չի բխում Թուրքիայից, Ադրբեջանից, ու այստեղ ռուսական բազան անելիք չունի: Այս թեզը պետք է առաջ քաշվեր, և հենց սա էր լինելու Հայաստանի անգլոսաքսոնական հեռանկարը: Հետո Հայաստանի աստիճանական թրքացման մասին պետք է խոսք լիներ: Թուրքիան հետևողականորեն պետք է ներգրավվեր ՀՀ ողջ հասարակական կյանքում, էքսպանսիայի միջոցով Հայաստանը պետք է դառնար քվազի պետություն՝ Թուրքիայի տոտալ ազդեցության տակ: Հենց այս սխեման պետք է կյանքի կոչվեր: Ու այս գլոբալ ֆոնին Բերձորի, Սուս կամ Աղավնո գյուղերի հայապատկան լինելու մասին խոսք անգամ լինել չէր կարող»:

Մեր զրուցակցի խոսքով, նշված հեռանկարը կանխվել է ամենավերջին պահին՝ ՌԴ հատուկ միջամտությամբ, երբ, նրա դիտարկմամբ, փրկվել է Արցախի մի պատառիկը, նաև Սյունիքը. «Սյունիքի ու Արցախի լինելիությունն այսօր ևս ուղղակիորեն պայմանավորված է ռուսական ներկայությամբ, թեպետ Արցախում շատ լուրջ աշխատանքներ են տարվում պաշտպանության բանակի և, առհասարակ, Արցախի ուժային կառույցների մարտունակության վերականգնման ուղղությամբ»:

Այսօր, ըստ Դավիթ Ջամալ յանի, միանշանակ է, որ այլ կերպ է մեկնաբանվում 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «Այսօր ևս, իհարկե, ակներև են Ալիևի մաքսիմալիստական նկրտումները: Եվ այդ մաքսիմալիստական, ծա վ ա լ ա պաշ տ ա կան ագր ե ս ի վ նկրտումներին Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հագուրդ տալ: Ակնհայտ է նաև, որ թրքացածների ռեժիմի պարագլուխը պատրաստ է հանձնել վերոնշյալ բնակավայրերը: Այլ խնդիր է, որ ՀՀ-ում, ԱՀ-ում կա լրջագույն դիմադրություն, ու այսօր, մեծ հաշվով, պատրանքներից զերծ մնալու պահն է: Ադրբեջանական կողմն այդ ճանապարհը մեզ կհրամցնի ու կպահանջի թե՛ Բերձորը, թե՛ հարակից գյուղերը: Եթե մնա Փաշինյանի կամքին, ապա, ի շահ Ադրբեջանի մեկնաբանելով նոյեմբերի 9-ի այդ կետը, կհանձնի այդ տարածքը երեք բնակավայրով: Իսկ ո՞րը պետք է լինի մեր անելիքը: Նախ՝ այդ ճանապարհի հետ կապված տեխնիկական հարցերը պետք է առաջ մղել, ինչը կարող է այդ ճանապարհը չընդունելու, աղետը կանխելու միջոց լինել: Իսկ ընդհանրապես, պետք է ոչ ասել ու թույլ չտալ այդ աղետի պատուհասելը մեր գլխին: Այս իմաստով Ստեփանակերտի հատու ոչ-ը մեզ համար օրվա հրամայական է դառնում, պետք է այդ ոչ-ն ասել՝ հիմնվելով ռուսական կողմի վրա, որովհետև վերջինիս կենսական շահերին դեմ է այն, ինչ կարող է տեղի ունենալ»:

Դ. Ջամալյանի խոսքով, կարևոր է ֆիքսել նշվածը, քանի որ վարձված հակառուսականության ֆոնին կարող է տպավորություն ստեղծվել, թե ռուսները շահագրգռված են այդ հարցում. «Մինչդեռ, դա իրականության հետ որևէ աղերս չունի: Այլ բան է, որ Հայաստանի գործող ղեկավարությունը ոչինչ չի անում այդ տարածքը պահելու համար, և այդ կերպ ավելի է բարդացնում ՌԴ-ի գործը՝ տարածքը հայապատկան պահելու առումով: Միշտ եմ ասել՝ Ալիևի հաղթաթուղթը Փաշինյանն է, բայց Ստեփանակերտն իր վճռական ոչ-ը պետք է ասի: Բացի այդ, եթե խոսքը ԼՂԻՄ-ի մասին է, ապա գոնե տրամաբանությունը հուշում է, որ առնվազն ԼՂԻՄ-ի սահմաններով դեօկուպացիան կյանքի կոչելուց հետո միայն պետք է խոսել այն մի փոքրիկ տարածքի մասին, որը մեր վերահսկողության տակ է մնացել՝ ԼՂԻՄ-ի նախկին սահմաններից դուրս լինելով: Բայց այստեղ մի վերապահում կա. երբ խոսում ենք Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին, ապա երբեք չպետք է սահմանափակվենք նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով: Ու այս իմաստով շատ ողջունելի է ԱՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որտեղ ընդգծվել է օկուպացված 10 հազար քառակուսի կմ-ի հանդեպ Արցախի իրավասուբյեկտայնության հանգամանքը: Սա այն փաստաթուղթն է, որին հղում անելով՝ պաշտոնական Ստեփանակերտը կարող է իր հատու ոչ-ն ասել Բերձորի ու հարակից գյուղերի հանձնմանը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանԱրևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՀայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անուններըՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ 300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն Մանվելյան