Մեր հանդուրժողականությունը արտահայտվում է նրանում,որ դեռևս հարձակում չենք գործել աղանդավորների վրա ու չենք վերացրել նրանց հետքերը: Աղանդավորները ջլատում են մեր ռազմական ուժը: Աշխատում են դպրոցներում, պետական հիմնարկներում,ունեն շարժական ու անշարժ գույք, այսինքն նրանց հանդեպ չկա հալածանք:
Հանդուրժողականությունը չի ենթադրում ամենաթողություն: Ինքս բացարձակապես անհանդուրժող եմ աղանդների ու նրանց առաջնորդների ու այլ առանցքային անձանց նկատմամբ, որոնց նպատակներն ինձ հասկանալի են: Անհանդուրժող եմ, քանի որ հետևորդն եմ Հայ Առաքելական Եկեղեցու, և եթե որևէ գաղափար վտանգ է ներկայացնում իմ հավատքի և իմ ազգային շահի նկատմամբ, ապա իմ հանդուրժողականությունը այս պարագայում նշանակում է ուրացում և դավաճանություն (եթե որևէ մեկին անհասկանալի կթվա ասածս, կխնդրեմ չշտապել եզրահանգումներ անելուց, կարող ենք մանրամասնել):
Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումը