ՌԴ Կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը խոստացել է երկրին “լիակատար տեղակտվական սուվերենիտետ”, որը հնարավոր է սկբունքորեն և միայն ժամանակի խնդիր է:
“Таврида” երիտասարդական ֆորումին ելույթ ունենալով` նախարարը հավաստիացրել է, որ արտասահմանյան արտադրողներից անկախությունն հնարավոր է իրագործել հինգից յոթ տարիների ընթացքում:
Նախարարն ընդգծել է, որ ռուսական տեղեկատվական անկախությունը հնարավոր է նախ և առաջ հիմնվելով համաշխարհային հայտնի ռուսական ընկերությունների` „Яндекс“-ի, “Mail.ru”-ի ու մյուսների ներուժի վրա ու օգտագործելով նաև ռուսական ծրագրավորման դպրոցի մտավոր ռեսուրսները տարեցտարի կարելի է հասնել այն բանին, որ երկիրը դուրս գա արտաքին տեղեկատվական, ծրագրային ապահովման ու տեխնոլոգիական կախումից:
Մասնագիտական ու կադրային պակասը այս հարցում ամենացավոտն է, քանի որ լիակատար սուվերենության համար պետք է մեկ միլիոն ծրագրավորող, իսկ այդ թվով ծրագրավորողներ Ռուսաստանը կունենա 2020-ին: