Երևան, 04.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Կոչ են անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին. «Փաստ» Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Փաշինյանի կուսակցությունը ընտրություններից առաջ կֆինանսավորվի կրիպտոարժույթի և այլ ստվերային սխեմաների միջոցով. «Փաստ» «Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ» Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ» Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»


Հայաստանում իժերի թույնի դեմ հակամիջոց են մշակում

Հասարակություն

ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակում են իժերի թույնի դեմ հակաթույնի արտադրության արդիական մեթոդներ։ Աշխատանքը կատարվում է Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նախագծի նպատակն է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հակաթույների, մասնավորապես՝ հակագյուրզինի ստեղծումը, արտադրության հիմնումը, և, հաջողության դեպքում, արտաքին շուկաներ արտահանումը։

Ինչպես պարզաբանեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և նախագծի ղեկավար Նաիրա Այվազյանը, ինստիտուտում երկար տարիներ աշխատում են հակաթույների ստեղծման ուղղությամբ, և արդեն կա շոշափելի արդյունք, որը նախագծի հաջողության հանդեպ հավատ է ներշնչում։

Նրա խոսքով, Հայաստանում, չնայած երկրի փոքր չափերին, 22 տեսակի օձ է բնակվում, որոնցից 4-ը իժերի դասի թունավոր օձեր են։ Երկու էնդեմիկ տեսակները՝ հայկական լեռնատափաստանային իժը (Vipera eriwanensis)  և Դարևսկու իժը (Vipera darevskii) փոքրաքանակ են, փոքր չափեր ունեն, խայթելուց քիչ թույն են ներարկում, հետևաբար՝ մեծ վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Հայկական իժը (Montivipera raddei), թեև շատ թունավոր է, տարածվածության շատ սահմանափակ արեալ ունի (գրանցված է Կարմիր գրքում), և մարդու հանդիպելու հավանականությունը բավականին փոքր է։ Բնակչության համար ամենավտանգավոր օձը գյուրզան է, որը տարածված է ողջ Հայաստանում, այդ թվում և քաղաքներում, մասնավորապես՝ Երևանի կիրճերում։

Նաիրա Այվազյանը պատմեց, որ Խորհրդային Միության ժամանակ օձերի հակաթույնի արտադրությունը կենտրոնացված էր Ուզբեկստանում, որտեղ գործում էր ողջ երկրի կարիքները  բավարարող մեծ արտադրական կենտրոն։ Ուզբեկական հակաթույնն այսօր էլ հասանելի է Հայաստանում, բայց դրա արդյունավետությունը մեզ համար շատ ցածր է մի քանի պատճառով։

Առաջինը՝ նախկինում սխալմամբ համարում էին, որ Միջին Ասիայում և Հարավային Կովկասում բնակվող գյուրզայի ենթատեսակները նույնանման թույնով են օժտված։ Եվ միայն 2008 թվականին, հայ և իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրության շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում տարածված Macrovipera lebetina obtusa և Ոզբեկստանում բնակվող Macrovipera lebetina turanica ենթատեսակների թույների համադրելիությունն ընդամենը 4 տոկոս է։

Երկրորդ՝ դեղագործական ընկերություններն Ոզբեկստանից Հայաստան են ներկրում բազմավալենտ հակաթույն, որը պարունակում է հակամարմիններ երեք օձի թույնի դեմ՝ գյուրզայի, էֆայի և կոբրայի։ Հայաստանում էֆա և կոբրա չկա, իսկ բազմավալենտ հակաթույնի բաղադրության մեջ գյուրզայի հակաթույնի քանակը, համապատասխանաբար, ավելի քիչ է, քան պահանջվում է։ Փաստացի, Հայաստանի բնակչության համար դա քիչ արդյունավետ, բայց իմունոլոգիապես ծանր տանելի պրոդուկտ է, որը կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ շիճուկային հիվանդություն (serum sickness) և անգամ՝ անաֆիլակտիկ շոկ։

Մինչև վերջին ժամանակները Հայաստանում հասանելի էր նաև եվրոպական քթավոր իժի (Vipera ammodytes) թույնի դեմ խորվաթական արտադրության հակաթույնը։  «Տվյալ հակաթույնը զարմանալիորեն բավական արդյունավետ էր, որովհետև բարձրորակ, մաքուր պրոդուկտ էր։ Կարելի է ասել, որ թեև մեր գյուրզայի խայթոցի դեմ այն տաս անգամ ավելի թույլ էր ազդում, քան եվրոպական իժի խայթոցի դեմ, այնուամենայնիվ, մարդը դրանից չէր վատանում, և այդ տաս անգամ պակաս ազդեցությունն էլի ինչ որ չափով օգնում էր», - պատմեց Նաիրա Այվազյանը։

Սակայն 2014 թվականին Զագրեբի իմունոլոգիական ինստիտուտը փակեց այդ հակաթույնի արտադրությունը։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը, Հայաստանում օձի հակաթույնի սեփական արտադրության հարցը առավել քան արդիական է։

Նաիրա Այվազյանի խոսքով, օձի թույնի և հակաթույնի հանդեպ հետաքրությունն այսօր աճել է ողջ աշխարհում, քանի որ 2019 թվականին ԱՀԿ-ն ընդունել է ռազմավարություն, համաձայն որի մինչև 2030թ. աշխարհում օձի խայթոցի մահացու դեպքերը պետք է 50 տոկոսով կրճատվեն, ինչի համար հատկացվելու է 136.76մլն ամերիկյան դոլլար։

«Հակաթույնի արտադրությունն ամեն երկրի բան չէ, հետևաբար այդ հազվագյուտ երկրների ցուցակի մեջ մտնելը բավականին պատվաբեր է։ Մեր հարևաններից միայն Իրանն ունի հակաթույնի արտադրություն, բայց նախ այն պոլիվալենտ է, երկրորդը՝ ներքին օգտագործման պրոդուկտ է, չի արտահանվում», - ասաց նա։

Ի՞նչն է հակաթույնի արտադրության տեխնոլոգիական բարդությունը։ Այդ արտադրության համար անհրաժեշտ են 3 կառույց՝ օձերի և թույնի անսպառ աղբյուր (սերպենտարիում), իմունիզացվող կենդանիների աղբյուր (ագարակ), և լավ սարքավորված բիոքիմիական լաբորատորիա։ Ինչպես պարզաբանեց Նաիրա Այվազյանը, որպես իմունիզացվող կենդանիներ հակամամիններ ստանալու համար ամենից հաճախ օգտագործվում են ձիերն ու խոյերը։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում հակագյուրզինի առաջին նախատիպը ստացել են խոյի միջոցով, այն հաջողությամբ փորձարկվել է, և իր արդյունավետությամբ և ակտիվությամբ չի զիջում նմանատիպ դեղամիջոցներին։ Փորձարկման արդյունքներով հոդվածըհրապարակվել է հեղինակավոր օքսֆորդյան հանդեսում (Journal of Venom Research, 2021, Vol 11, 7-15։

«Իրականում հենց միայն գյուրզայի դեմ հակաթույն պրակտիկորեն չկա, այդ առումով մեր մշակումը բավականին յուրահատուկ է: Գյուրզայի մեր ենթատեսակը տարածում ունի Թունիսից մինչև Հնդկաստան, հետևաբար՝ այդ հակաթույնը բավականին պահանջված է», - նշեց Նաիրա Այվազյանը։

Ներկա պահին Ֆիզիոլոգիայի ինստիտուտում արդեն գործում են սերպենտարիումն ու բիոքիմիական լաբորատորիան, և ձիարշավարանի հետ կա նախնական պայմանավորվածություն Ինստիտուտի ձիերին պահելու հարցով։ Եթե նախագիծը հաջողվի, ապա հակագյուրզինից բացի հնարավոր կլինի և այլ հակաթույներ արտադրել և դրանք առաքել հարևան և մերձավորարևելյան երկրներ։ Հնարավոր կլինի նաև կազմակերպել օձի թույնից ստացվող դեղամիջոցների շարքի զուգահեռ արտադրություն, օրինակ՝ ռևմատիզմի կամ տրոֆիկական վերքերի դեմ քսուքների, հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների և այլն։ Ինստիտուտի տնօրենի խոսքով, դեղագիտության այս ուղղությունն այսօր բավականին հեռանկարային է։

«Առաջիկա 5 տարում հավակնում ենք ունենալ նախատիպ, կունենանք գրանցված պրոդուկտ, սակայն բուն արտադրությունը, որը պահանջում է յուրահատուկ GLP ստանդարտներ, կփորձենք որևիցե դեղագործական ընկերության փոխանցել։ Իսկ եթե մենք ունենանք մասնավոր ներդրողներ և կարողանանք համապատասխան ստանդարտներ ապահովել, ապա տարածքն ունենք, կկարողանանք և ինքներս արտադրել», - ասաց նա։

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը«Ինտեր»-ը պատժվեց․ թիմի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել արտագնա խաղերինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինԵվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանԹիմոթի Շալամեն առաջին անգամ խոսել է Քայլի Ջեների հետ իր ամուսնության մասին Ողջաբերդում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կա տուժած Թրամփը ստորագրել է մասնակի շաթդաունը դադարեցնող օրինագիծը Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդինԱրմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան«Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ Վարդևանյան Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԱրարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ. Աբրահամյան Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՎաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԱբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը «Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը Իրանական գամբիտ. Թուրքիային զրկեցին շանսից ԱՄՆ-ում 11 ամսում շահագործվել է 690 արևային էլեկտրակայան Բանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու. Էդմոն Մարուքյան Մեզ պետք է գաղափարախոսություն, որի հիմքում կլինեն գիտությունն ու արվեստը․ Լիլիթ Արզումանյան«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը Եպիսկոպոսներին կալանավորելու են օդանավակայանից, եթե դրսից Երևան գան, Փաշինյանը վախենում է ժողովից. Աննա Կոստանյան Պետության նպատակը պետք է լինի աշխատող տնտեսության ստեղծումը. Արթուր Միքայելյան «Մենք Էջմիածնի հետ ենք»․ հազարավոր հայեր Եսենտուկիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում Այն մասին, թե ինչ է փորձում մեր ժողովրդի հիշողությունից ջնջել գործող վարչախումբը, և ինչու դա իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տա. Ավետիք ՉալաբյանՓոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը. Գոհար Մելոյան«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ Ծառուկյան