Գրոզնիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Տեղի դպրոցներից մեկում շարունակվում են շրջափակված մնալ գրոհայիններ: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը ` վկայակոչելով ria.ru–ի:
Ըստ Գրոզնիի իրավապահների տեղեկատվությունների` դպրոցը գտնվում է մամուլի տան հարևանությամբ, որտեղ ավելի վաղ ոչնչացվել էր 7 գրոհային:
Ավելի ուշ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը տեղեկացրել էր, որ գրոհայինների հարձակման արդյուքնում զոհվել է 3 ոստիկան:
Կադիրովը հայտնել է նաև, որ 1 մլն. ռուբլի կհատկացնի սպանված ոստիկանների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ` քաղաքի կենտրոնում գրոհայինների հարձակման զոհ է դարձել 6 մարդ: