Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին բարձր է գնահատում Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։ Մենոտին համոզված է, որ իսպանացի մասնագետը կարող էր հաջող աշխատանք կատարել Արգենտինայի հավաքականի հետ։
-Գվարդիոլան պետք է դառնար Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը Ալեխանդրո Սաբելյայից հետո։ Ես նրան կառաջարկեի երեք երիտասարդ արգենտինացի մասնագետների, ովքեր կաշխատեին նրա հետ ապագայի հեռանկարներով։
Գվարդիոլայի հայտնվելը Արգենտինայի ղեկին իսկական կործանարար փոթորիկ կլիներ։ Դրանից հետո անգամ իտալացիներն ստիպված կլինեին հույսները դնել գնդակի վերահսկման վրա,-Մենոտիի խոսքերն է մեջբերում «El Grafico» պարբերականը։