Իտալական «Միլանի» ուշադրության կենտրոնում է հայտնվել պորտուգալական «Պորտուի» հարձակվող Ջեքսոն ՄարտինեսըԼ
Ինչպես գրում է «Football Italia» պարբերականը, Մարտինեսը կարող է փոխարինել Ֆերնանդո Տորրեսին։ Իսպանացի ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»: Եթե մրցաշրջանի ավարտից հետո Տորրեսը վերադառնա անգլիական ակումբ, ապա «ռոսոներիները» կփորձեն ձեռք բերել Մարտինեսին։