Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ Հրաչիկ Թավադյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա չէր միայն Հրանտ Մելքումյանը. նա բացակայում է երկրից:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով:

«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ:  Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայ շախմատիստները կոտրել են այն կարծրատիպը, թե մեր երկրում թիմային մարզաձևերն այդքան էլ զարգացած չեն. «Այն, ինչ դուք արեցիք, վեր է բոլոր գնահատականներից: Սա կյանքիս ամենահաճելի սենսացիան էր: Դուք իսկապես հաղթանակի բերկրանք պարգևեցիք մեր ազգին, իսկ դա ամենաթանկն է: Հպարտ ենք ձեզնով: Ամենակարևորն այն է, որ ցույց տվեցիք թիմային բարձր որակներ, խաղացիք մեկդ մյուսի համար, իսկ դա շատ գնահատելի է»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը ևս կարևորել է թիմային միասնականությունը՝ ընդգծելով, որ չկային անձնական ամբիցիաներ. «Օլիմպիադայից առաջ ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում, որտեղ նաև ֆիզիկական պատրաստվածության վրա ուշադրություն դարձրինք: Կարծում եմ՝ դա ևս մեզ օգնեց: Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա պետք է նշեմ՝ հանդես եկանք շատ միասնական: Չկային անհատական ամբիցիաներ, շատ միասնական էինք, անգամ բոլորը խոսում էին այն մասին, որ հայերի թիմն ամեն ինչ միասին է անում: Բոլոր տղաներն էլ հիանալի հանդես եկան՝ իրար օգնելով: Ափսոսում ենք, որ չհաղթեցինք մրցաշարում, քանի որ բավարար միավորներ էինք հավաքել: Պատմության մեջ երևի չէր եղել, որ այսքան միավորներով թիմը հաղթող չդառնա»:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականին անգամ մրցակից թիմերն էին երկրպագում, խաղերից առաջ մոտենում ու հաջողություն էին մաղթում մեր թիմին:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանն ընդգծել է՝ շախմատային թիմում շատ մեծ է նաև առաջին համարի դերակատարությունը. «Շատ կարևոր է, որ առաջին տախտակի վրա հանդես եկող շախմատիստն աչքի ընկնի նաև մարդկային բարձր որակներով ու որպես առաջատար՝ թիմին կարողանա իր ետևից տանել: Շատ ուրախ ենք, որ ի դեմս Գաբրիել Սարգսյանի՝ մենք հենց այդպիսի առաջատար ունենք»:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում շախմատիստները պատմել են իրենց տպավորությունների, խաղերի ընթացքի, լարված ու հետաքրքիր պահերի մասին:

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը խոստովանում է՝ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը. «Իհարկե, սպասում էինք, որ լավ հանդես կգանք, բայց ինչ-որ առումով այս արդյունքն անակնկալ էր մեզ համար: Բոլորս արեցինք այն, ինչ կարող էինք: Առավելագույնս նվիրվեցինք ու ամբողջ ընթացքում մտածում էինք բացառապես մրցաշարի մասին: Հաշվի առնելով այն, որ տղաներն օլիմպիադաներում հանդես գալու փորձ չունեին՝ շատ լավ հանդես եկան: Առաջին փորձից արեցին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Երիտասարդ տարիքում այսպիսի լարվածության դիմանալը շատ դժվար է: Առաջին անգամ էինք հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ, ու նրա համար ևս դժվար էր: Այն, որ կարողացանք պարտությունից հետո չհուսահատվել ու շարունակել պայքարը, մեծավ մասամբ հենց նրա շնորհիվ էր»:

24-ամյա Մանուել Պետրոսյանը, ով առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում Շախմատի օլիմպիադային, ասում է՝ սկզբում լարվածություն է ունեցել. «Սկզբում չէի հարմարվում, շատ ծանր էի խաղում, անգամ Մադագասկարի հետ շատ ծանր խաղ ունեցանք ու տղաներով կատակում էինք այդ թեմայով: Դժվարությամբ հարմարվեցի մթնոլորտին, երրորդ տուրում պարտվում էի ու գիտակցեցի՝ թիմն իմ պատճառով կարող է զիջել խաղը. շատ էմոցիոնալ պահ էր: Հրաշքով ոչ-ոքի խաղացի, բայց էմոցիաներս խեղդում էին ինձ: Մարզչին խնդրեցի հաջորդ տուրում ինձ հանգիստ տրամադրել: Հետո արդեն ընտելացա մթնոլորտին, կողքից նայելով՝ շատ բաներ հասկացա ու վերջին տուրերում, երբ արդեն Սամվելի նյարդերն էին տեղի տվել, վերադարձա ու լավ հանդես գալով՝ կարողացա օգնել թիմին»:

Ռոբերտ Հովհաննիսյանն էլ նշում է՝ օլիմպիադայի 11 տուրերում հասցրել է տարբեր էմոցիաներ ունենալ: Ի դեպ, Հովհաննիսյանն արծաթե մեդալ է նվաճել 4-րդ խաղատախտակի վրա: Նրա խոսքով՝ այդ մասին պարգևատրման արարողության ժամանակ է իմացել. «Մրցաշարը շատ դժվար, հոգնեցուցիչ ու նաև շատ դրամատիկ ընթացք ունեցավ: Հատկապես դրամատիկ էր Եգիպտոսի և ԱՄՆ-ի դեմ պարտիաները: Չէի մտածել, որ անհատական մեդալ կնվաճեմ: Ուրախ եմ, որ տղաների խաղը ստացվեց»:

Սամվել Տեր-Սահակյանը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանն ու ընդգծել՝ իր համար պատիվ էր այսպիսի թիմի հետ խաղալը. «Բոլոր տղաները հիանալի հանդես եկան, բայց այն, ինչ արեց Գաբրիել Սարգսյանը, մարդկային ուժերից վեր էր: Ռոբերտին ու Հրանտին էլ կուզեի առանձնացնել: Ռոբերտը մեր ռմբարկուն էր, ինչպես Գաբրիելը, մեզ մի շարք միավորներ պարգևեց, իսկ Հրանտը մեր հենասյունն էր ու պաշտպանը: Ամենակարևորն այն էր, որ թիմում չկային անձնական ամբիցիաներ: Կարևոր էին միայն թիմն ու թիմային հաջողությունը»:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը