Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլին հերթական անգամ խոսել է հայ-թուրքական սահմանի բացման մասին: Այս մասին տեղեկացնում է Orer.am–ը ̀ վկայակոչելով salamnews.org–ին:
Թուրքական գործակալության փոխանցմամբ` թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելու ընթացքում օդանավում պատասխանել է լրագրողի հարցերին, որի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությանը:
«Սահմանի բացման մասին հայտարարությունն ուղղակի Պապի ցանկությունն է: Մենք էլ ենք ուզում սահմանը բացվի, սակայն Հայկական հարցում միշտ Թուրքիան է քայլ անում, իսկ Հայաստանից պատասխան չկա: Մեր մեկնած ձեռքը օդում է մնում»,- ասել է Չավուշօղլին:
Նշենք, որ Թուրքիա այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել էր, թե երանի բացվի հայ-թուրքական սահմանը: