Բրազիլական «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Լուկաս Սիլվան ասել է, որ իր համար երազ կլիներ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելը։ Ֆուտբոլիստը նշել է, որ Ռեալից» կապ են հաստատել իր գործակալի հետ, բայց դեռ քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան։
21-ամյա Սիլվան «SPorTv»-ին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ ինչ է «Ռեալն» առաջարկել, և թե կգնե՞ն իրեն հիմա կամ մրցաշրջանի ավարտից հետո։
-Չգիտեմ՝ ինչ են նրանք պատրաստվում առաջարկել ինձ, հիմա՞ միանալ թիմին, թե՞ մրցաշրջանի վերջում։ Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես կցանկանայի մնալ «Կրուզեյրոյում» մինչև Լիբերտադորեսի գավաթի խաղերն ավարտվեին, ապա հաջորդ մրցաշրջանից առաջ միանալ «Ռեալին,-նշել է երիտասարդ ֆուտբոլիստը։