Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան


«Շահագրգիռ ենք ավելի ընդլայնել կապերը ՀՀ-ի հետ»․ Օմսկի նահանգապետն աշխատանքային այցով Հայաստանում էր (տեսանյութ)

TV

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները:

Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:

Ալեքսանդր Բուրկովն, ի դեպ, ՌԴ առաջին նահանգապետն է, որ հինգ տարվա ընդմիջումից հետո աշխատանքային այցով ժամանել է Հայաստան․ սա, անկասկած, վկայում է այդ մարզի և անձամբ նահանգապետի՝ Հայաստանի ու հայերի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին։ 

Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի իրենք շահագրգիռ են էլ ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ: Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ: Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստան կատարած այցի շրջանակում Ալեքսանդր Բուրկովը հանդիպել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ․ կողմերը նախատեսում են համագործակցել հումանիտար ոլորտում, Օմսկի Ֆ․Մ․Դոստոևսկու անվան պետական համալսարանն (OմՊՀ) արդեն պայմանագիր է կնքել Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական և սոցիալական գիտությունների պետհամալսարանի հետ։

ՕմՊՀ-ն մտադիր է համագործակցության պայմանագիր կնքել նաև Գավառի պետական համալսարանի հետ․

«Կրթության մասով, առաջին հերթին, խոսել ենք լեզուների վերապատրաստման մասին, այն է՝ հայոց լեզվի ուսուցումը Օմսկի նահանգում և դպրոցներում ռուսերեն դասավանդող Հայաստանի մասնագետների որակավորման բարձրացումը»,-նշել է նահանգապետ Բուրկովը և հավելել,-«Բացի այդ, քննարկել ենք ինժեներների վերապատրաստման հարցը»։

Նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հայկական ավանդույթների և լեզվի պահպանման հարցում Օմսկում կատարված աշխատանքը։ Ալեքսանդր Բուրկովն առաջարկել է իրականացնել նաև մշակութային փոխանակման ծրագիր․

«Պատրաստ  ենք արդեն այս աշնանը Մերձիրտիշում ջերմ ընդունելություն կազմակերպել հայ արտիստներին»,-վստահեցրել է նահանգապետը։

«Հայաստանի և Օմսկ նահանգի միջև տնտեսական և հումանիտար համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի շրջանակում էլ հանդիպել են ՀՀ և Օմսկի մարզային իշխանությունների անդամները, բիզնես շրջանակների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրային հարցերով ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Քննարկվել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Աշխատանքային ծրագրի կազմակերպիչները նշել են, որ Օմսկի պատվիրակության այցը կարող է դառնալ իր տեսակի մեջ էտալոն հետագա այդպիսի հանդիպումների նախապատրաստման ժամանակ։

«Երկար տարիներ կապ ենք պահում Օմսկ նահանգի, անձամբ նահանգապետի և նրա թիմի, կառավարության և տեղի հայկական սփյուռքի հետ։ Համագործակցության հսկայական չիրացված ներուժ եմ տեսնում Հայաստանի և Օմսկի նահանգի միջև։ Նախատեսում ենք ստորագրել աշխատանքային ծրագիր՝ մարզերի միջև։ Հետագա փոխադարձ այցելությունների հույս ունենք՝ թեկուզ 3 ամիսը մեկ պարբերականությամբ, որպեսզի մեկ տարի անց ոչ թե պարզապես ինչ-որ բանի մասին խոսենք, այլ հանրայնացնենք կատարված աշխատանքի արդյունքները»,- նշել է աշխատանքային ծրագրի կազմակերպիչներից Յուրի Նավոյանը, որը ՌԴ-ում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։

Հավելենք, որ «Դիալոգ»-ը բավականին մեծ աշխատանք է տանում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, զարգացման և խորացման հարցում, հանդես բերելով այսօրինակ կարևոր նախաձեռնություններ, համագործակցության տարատեսակ ծրագրեր և այլն

Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ