Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»


«Buissup Global Forum»-ը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը

Հասարակություն

Սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում անցկացվելու է «Buissup Global Forum 2022»-ը։ Այս տարի ևս ֆորումը կազմված է մի քանի բաժիններից` տեսական և գործնական դասախոսություններ օրվա թեմայով, «Wayup» ֆորմատի դասախոսություն, որի ընթացքում խոսնակները կկիսվեն իրենց բիզնեսի հաջողության պատմություններով, մենթորինգ` ֆորումի ամբողջ ընթացքում թիմերի հետ աշխատելու են և ուղղորդեն տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ և «Buissup fights», որի ընթացքում առաջին անգամ անցկացվելու են ստարտափ բանավեճեր։ Լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոսվեց այս կարևոր հարցերի մասին, ինչպես նաև նախորդ ֆորումի մասնակից-հաղթողները ներկայացրեցին իրենց փորձառությունը: Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հիշեցրեց, որ ասոցիացիան ստեղծման առաջին իսկ օրվանից այնպես է անում, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ և համախմբվեն ի նպաստ ՀՀ տնտեսության և ներդրումային հնարավորությունների զարգացման: «Նախորդ տարվանից Տաշիր ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել ենք «Buissup» ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը: «Buissup Global Forum»-ը կանցկացվի սեպտեմբերի 5-ից 11-ը Դիլիջանում: 7 օրվա ընթացքում կազմակերպվելու են բիզնես դասախոսություններ սկսնակ և երիտասարդ բիզնեսմենների համար: 7 օրվա ընթացքում 200 մասնակից ստանալու է բիզնես գիտելիքներ: Նախորդ տարի ունեցել ենք հաղթող ինը թիմ, ներդրումային պորտֆելը մոտ 1,5 մլն դոլար էր»,-նշեց Ղումաշյանն` ընդգծելով նաև «Buissup»-ի տարբերությունները մեր երկրում և աշխարհում անցկացվող տարբեր ֆորումներից: «Մեր թիմերն աշխատում են մենթորների հետ, նրանք կատարելագործում են ներկայացված ծրագրերը, անելով այնպես, որ դրանք գրագետ ներկայացվեն ժյուրիին և «Armenian Business Forum»-ի շրջանակներում` մեր ամենամեծ միջոցառմանը, որն անցկացվելու է սեպտեմբերի 20-ին: Այն մի հարթակ է, որ համախմբում է 400-ից ավելի հաջողակ գործարարների: Այս տարի ֆորումի նպատակն է տարբեր երկրներից համախմբել գործարարների և ընդգծել ՀՀ դերը եվրոպական և ասիական բիզնես համայնքների միավորման մեջ: Մեզ համար դա շատ կարևոր նպատակ է»,-հավելեց  Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

«Buissup Global Forum 2022»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը նշում է, որ այս ֆորումը թե կոնցեպտուալ առումով, թե բովանդակությամբ հետաքրքիր և Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է: «Ցանկացած հաջողված նախագծի հիմքում երեք կարևոր բաղադրիչ կա` հզոր գաղափար, կայուն թիմ և ռեսուրսներ: Ցանկացած նախագծի իրականացման դեպքում ինչ-որ բաղադրիչի պակաս կամ թերացում կա: Այս ֆորումի շրջանակում փորձում ենք լրացնել բացերը: Օրինակ` ռեսուրսների դեպքում հստակ նշված է, թե ինչպես է թիմը հասնելու այդ ռեսուրսներին: Գաղափարների տեսանկյունից, կարծես թե, խնդիրներ չունենք, բայց պետք է մեր առջև խնդիր դնենք, որ պետք է ունենալ գլոբալ գաղափարներ և լուծումներ, ոչ թե տեղայնացված, այս կերպ կկարողանանք ներկայանալ աշխարհին: Մյուս կարևոր բաղադրիչը թիմն է: Մենթորների առաքելությունը Դիլիջան եկած մեր մասնակիցների մոտ թիմային աշխատանքը զարգացնելն է: Միայն այդ կերպ կկարողանան յոթ օրվա ընթացքում որակյալ արդյունք ստանալ»,-ասաց Ալեքսանյանը: Ընդգծում է` այս ֆորումը կարևոր է այն իմաստով, որ մեր իրականության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, սեր է սերմանվում գործարարության նկատմամբ:

«Text’n Pay Me» ընկերության համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը նշում է` մասնակցելով նախորդ ֆորումին նրանք սկզբում լավ միտք ունեցող թիմ էին, ֆորումի ավարտին հաղթող թիմերից մեկը: 2022 թ.-ին ստանալով ֆինանսավորումը կյանքի են կոչել իրենց գաղափարը, հիմնել են գրասենյակ, ընդլայնել թիմը, գործընկերների թիվը երկու բանկից դարձել է 15-ը: Նշենք, որ «Text΄n Pay Me»-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցել ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։ «QaylTech» ընկերությունը ևս նախորդ տարի դարձել է ֆորումի հաղթողներից մեկը: Տնօրեն Լիլիթ Գուրօղլյանն ընդգծում է` արդյունքում կարողացել են ընդլայնել թիմը, նորարարական պրոդուկտներն էլ դուրս կգան միջազգային շուկա: 2016 թ.-ից սկսած «QaylTech»-ի թիմը զբաղվում է շարժունակության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղիների ստեղծմամբ՝ նախագծելով և արտադրելով իր սեփական սարքերը: «Medu» ընկերությունը ևս 2021 թ.-ին անցկացված ֆորումի հաղթողների շարքում էր: Ընկերության համահիմնադիր Գևորգ Գրիգորյանն ընդգծում է` Հայ գործարարների ասոցիացիայի օգնությամբ կարողացել են կյանքի կոչել իրենց գաղափարը, ընդլայնել թիմը, ավելի մեծ բյուջե տրամադրել գովազդային արշավին, դասախոսությունների նկարահանմանը, նյութատեխնիկական հագեցվածությանը: «Medu.am»-ի առաքելությունն է մատչելի և հասանելի դարձնել շարունակական մասնագիտական զարգացումը բուժաշխատողների համար:

«Buissup Global Forum»-ը իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Լուսինե Առաքելյան

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները