«Լիվերպուլի» հարձակվող Ռիկի Լամբերտը չի ցանկանում, որ թիմի ավագ Սթիվեն Ջերրարդը այլ ակումբ տեղափոխվի։ Հիշեցնենք, որ Ջերրադը դեռ չի համաձայնել նոր պայմանագիր կնքել թիմի հետ։
-Երկար տարիներ Սթիվենին հետևելուց հետո վերջապես խաղում եմ նրա կողքին։ Կարծում եմ՝ «Լիվերպուլի» ողջ անձնակազմը կմիանա իմ խոսքերին. մենք շատ ենք ցանկանում, որ Սթիվին մնա։ Հասկանալի է, որ ամեն ինչ նրանից ու ակումբից է կախված, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ նա մինչև կյանքի վերջը «Լիվերպուլում» մնա։
Ինձ համար Ջերրարդը նախկինի նմանլավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա չի կարող բոլոր հանդիպումներին դաշտում լինել, բայց «Լեսթերի» դեմ խաղում ցույց տվեց՝ ինչի է ընդունակ։ Բոլորը հարգում են նրան, նա օրինակ է բոլորի համար։ Նրա հեռանաը մեծ կորուստ կլինի, և ես հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի,- Լամբերտի խոսքերն է փոխանցում »The Guardian»-ը։