Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ այս տարի լավագույն մարզչի կոչումը ՖԻՖԱ-ն պետք է շնորհի Մադրիդի «Ատլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեին։ Այդ անվանակարգում առաջադրված են նաև Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը։
-Այս պահին Սիմեոնեն ավելի բարձր է, քան Անչելոտին և Լյովը, քանի որ նրա մեթոդներն ավելի հետաքրքիր են։ Երբ Սաբելյան հեռացավ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինողի գլխավոր հավակնորդը Սիմեոնեն էր։ Բայց նա մտածեց, որ հավաքականը գլխավորելու իր ժամը դեռ չի եկել, և ես հնարավորություն ստացա,-ասել է Մարտինոն։