Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»


«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին». ընթերցողին ներկայացվեց Արմեն Այվազյանի բացառիկ աշխատությունը (լուսանկարներ)

Հասարակություն

«Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին»։ Ահա այսպես է կոչվում պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նոր գիտական երկը, որի շրջանակում սեպտեմբերի 13-ին Արևահովիտ հարթակը հյուրընկալել էր անվանի գիտնականին։ Այվազյանի՝ ծանրակշիռ հետազոտություններ պարունակող աշխատությունը նոր լույս է սփռում մեր պատմության այդ ժամանակաշրջանի քիչ հայտնի էջերի վրա, ներկայացնում փաստական ու գիտականորեն հիմնավորված տվյալներ Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերի, բնակչության ու զորքերի թվաքանակի, միգրացիոն շարժերի, արտագաղթի, բռնի տեղահանությունների և հայերի կոտորածների մասին։

«Թեպետ գիրքն այս ամռանն է տպագրվել, բայց սա առաջին հանդիպում-զրույցն է։ Այս աշխատության վրա երկար եմ աշխատել՝ շուրջ 33 տարի․ 1989 թ․ մի հոդված գրեցի Սյունիքում և Արցախում հայկական զորքի թվաքանակի վերաբերյալ, սակայն ձեռնպահ մնացի այն հրապարակելուց, որովհետև զգում էի, որ ինչ-որ բան անավարտ է։ Հաջորդող տարիներին արդեն սկսեցի նորանոր տեղեկություններ հավաքել շարադրվելիք թեմայի մասին»,-անդրադառնալով գրքի նախապատմությանը նշեց Արմեն Այվազյանը։

Նրա խոսքով, գիրքը առաջին համալիր վերլուծությունն է, որ ներկայացնում է Արևելյան Հայաստանի, Սևֆյան Իրանում և ամբողջ Անդրկովկասում ապրող հայերի ժողովրդագրական վիճակագրությունը և դրանից արտածվող հայկական զորքերի թվակազմը։

«Նախ, անհրաժեշտ էր ստեղծել պատմաժողովրդագրական տեղեկությունների մի հարուստ շտեմարան, ուսումնասիրել բազմաթիվ, բազմաբնույթ և բազմալեզու աղբյուրներ, համադրել փաստերը, գնահատել յուրաքանչյուրի արժանահավատությունը»,-ընդգծեց պատմաբանը՝ նշելով, որ նույնիսկ մեր օրերում ճշգրիտ թվեր չկան ոչ միայն հայության ամբողջական քանակի, այլև նույնիսկ ՀՀ-ի ազգաբնակչության թվի մասին։

Մինչդեռ պատմաժողովրդագրական վիճակագրությունը, ըստ բանախոսի, կարևոր հիմք է ծառայում՝ հասկանալու համար հայոց պատմության մեջ մութ մնացած շատ հարցերը, ժողովրդի բովանդակ ներուժը, տնտեսությունը, ազատագրական շարժումները, մշակույթի զարգացումը և այլն։

«Աշխատության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել հայերի բռնի տեղահանություններին, կոտորածներին, ինչպես նաև էթնիկականա գործընթացներին, հատկապես զանգվածային մահմեդականացման (այսպես կոչված «թուրքացման») երևույթին։ Այն հայերը, ովքեր բռնի կամ կամովին ընդունում էին մահմեդականություն, փոխում էին նաև իրենց ազգային ինքնությունը։ Ժամանակին ոչ բռնի կերպով իսլամացած հայերին և Սեֆյան Իրանում, և Օսմանյան կայսրությունում տրվում էին լայն արտոնություններ, իրականացվում էին որոշակի միջոցառումներ՝ ազգականների սեփականության իրավահաջորդ ճանաչելուց մինչև աշխատանքային և այլ կարգի նպաստավոր պայմանների տրամադրումը»,-ասաց Արմեն Այվազյանը։

Գրքի երկրորդ՝ առավել փոքր հատվածը, պատմաբանի ներկայացմամբ, մանրազնին կերպով վերլուծում և ճշտում է Սյունիքում և Արցախում 1720-ականներին հայոց զորքի թվաքանակի մասին առկա տվյալները, որոնք գրքում պատկերված են նաև աղյուսակների տեսքով՝ ըստ հայկական նահանգների, գավառների և գավառակների։

Բանախոսը ուշագրավ պատմական զուգահեռներ անցկացրեց և նշեց, որ Դավիթ Բեկը ուղիղ 300 տարի առաջ՝ հենց սեպտեմբեր ամսին մտավ Հայաստան․

«Դավիթ Բեկի օրոք ևս ցավալի կորուստներ են եղել, սակայն դրանցից նա և նրա զինակիցները չեն հուսահատվել, չեն ընկճվել, ընդհակառակը՝ հետագայում ամրապնդել են դիրքերը Սիսիանում, Գորիսում, Կապանում և Մեղրիու թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցրել»։ 

Արմեն Այվազյանի «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատությունն, ըստ էության, հանրագիտարանային կարգի աշխատություն է։ Հանդիպման մասնակիցների համահավաք կարծիքն այսպիսին էր։ Բանախոսը հարցուպատասխանի միջոցով կարողացավ որոշակի տեղեկություններ հաղորդել ինչպես գրքում տեղ գտած, այնպես էլ՝ հայ ժողովրդի պատմության կարևոր անցքերի մասին՝ գիտականորեն հերքելով հայերի մասին ադրբեջանաթուրքական կեղծ թեզերը՝ տարածքների պատկանելության, մշակութային, կրոնական ժառանգության և այլնի վերաբերյալ։

Միանշանակ է, որ այսպիսի բացառիկ աշխատությունները մեր ոչ հեշտ ժամանակներում Հայաստանի համար կարող են դառնալ ուղենշային, հայեցակարգային գործիք՝ մեզ պատուհասած փորձություններին ու անվտանգային սպառնալիքներին դիմակայելու և դրանց արդյունավետորեն հակազդելու տեսակետից։

Այս իմաստով, «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» աշխատության նշանակությունն առավել մեծ է, և կարևոր է, որ այն ակադեմիական շրջանակներից բացի՝ ներկայացվի նաև լայն հանրությանը։

Արա Ալոյան

Нет описания.

 

Нет описания.
Нет описания.
 
 
 
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ