Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»


Իշխանափոխություն մի օր լինելու է, դա անխուսափելի է․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պետության և անձի դեմ գործած, ինչպես նաև հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները պատասխանատվության այն տեսակներն են, որոնք սպառնում են ՀՀ ԱԺ “քաղաքացիական պայմանագիր” խմբակցության, ինչպես նաև 2020-22թթ. ՀՀ-ում քաղաքական և հայեցողական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած որոշ խմբի անձանց: Հետևաբար, իշխանությունը պահելու համար կռիվ են տալու մինչև վերջ: Այդ պայքարում նրանք չեն խնայելու ո՛չ Հայաստանը, ո՛չ նրա քաղաքացիներին, ո՛չ էլ ուժային կառույցներին: Քանի դեռ իշխանություն ունեն, ամեն ինչ անելու են, ծանր հանցագործությունների պատասխանատվության ժամը հեռացնելու համար: Թե չէ “ժողովրդի մանդատ”, “ժողովուրդն ա ընտրել”, “քաղաքացու կամք”, “երկիր”, “պետություն”, “խաղաղություն” և իրենց այլ լոլոները զուտ իշխանությունից զրկվելու վախից ծնված բնազդային մանիպուլյացիաներ են: Նրանցից շատերը, իշխանությունը պահելու մոլուցքից ելնելով, այնքան մարդու հետ են թշնամացել ու շատ լավ գիտակցում են, որ մարդկայնորեն իրենց այնքան վատ են պահել, որ բարեգթության տեղ անգամ չեն թողել: Հետևաբար՝ ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի համար իշխանությունը դարձել է կենաց խնդիր:
 
Պատկերացրեք իշխանությունից զրկվելուց հետո, նրանցից նույնիսկ ամենաանմեղները ինչպե՞ս են քայլելու փողոցներով, ինչպե՞ս են որևէ հիմնարկում գնալու աշխատանքի, ինչպե՞ս են բիզնեսով զբաղվելու, դասախոսություն կարդալու և այլն: Միայն հասարակության բարոյական ճնշումը և հանրայնորեն բացահայտված ճշմարտությունները բավարար են լինելու, որպեսզի ՔՊ-ական նախկին պաշտոնյաները տևական ժամանակ ինքնամեկուսացվեն:
 
Պատահական չէ, որ այսօր կոչ են անում ընդդիմադիր քաղաքացիներին առանց զենքի ուղարկեն պատերազմ, շարունակ վախեցնում են ԱԱԾ-ով, պառլամենտում հիստերիա են բարձրացնում, ուրախանում են, որ ոստիկանները ծեծում են միտինգավոր քաղաքացիներին և այլն: Ես առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը մտքում անիծում են այն օրը, երբ դժբախտություն ունեցան մտնել Նիկոլի թիմ: Իսկ Նիկոլն անխնա օգտագործում է նրանց և խոսքը մեր մեջ՝ շատ էլ ճիշտ է անում:
 
Իշխանափոխություն մի օր լինելու է, դա անխուսափելի է: Իսկ ՔՊ-ականներից շատերը երիտասարդ տարիքում են և դեռ շատ անելիքներ ունեն իրենց կյանքում: Նրանք իհարկե չեն ցանկանա, որ այդ տխուր հեռանկարն իրենց սպառնա: Վստահ եմ նաև, որ իշխանափոխության հաջորդ օրվանից սկսած, նրանցից շատերը բազմաթիվ հանցանքների կենդանի և կամավոր վկաներն են դառնալու՝ հանուն իրենց նկատմամբ վերաբերմունքի ինչ-որ չափով մեղմացման: Նիկոլն էլ լավ գիտի, որ շրջապատված է պատեհապաշտներով, ուստի նրանց նկտմամբ կիրառում է շանտաժի և հասարակության աչքերում մինչև վերջ փչացնելու սխեման:
 
Բայց սա լավ տեղ չի տանելու: Իշխանափոխության նպատակը հասարակությունը կոնսոլիդացնելն ու երկիրն այս վիճակից դուրս բերելն է, ոչ թե նոր հաշվեհարդարների հնարավորություն ստեղծելը: Անշուշտ պետության համար տգետ և դավադիր որոշումներ կայացնողները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն, սակայն Արցախն ու Հայաստանը կործանելու պատճառ հանդիսացող հասարակական ցասումը չպետք է տարածվի բոլորի վրա և տարերային բնույթ ստանա: Այլապես կհայտնվենք նոր քաոսի մեջ, որը նույնքան վտանգավոր է, որքան ներկայիս իրավիճակն է:
 
“Քաղաքացիական պայմանագիր” խմբակցության ու գործադիր իշխանության քիչ թե շատ պարկեշտ, գիտակից և սրտացավ մարդիկ, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է վստահ լինեն, որ նիկոլիզմի հեռացումը իրենց անձնական, մասնագիտական և ծառայողական գործունեությանը ոչնչով չի սպառնալու: Դա բխում է պետության կայուն զարգացման և ճգնաժամերը հաղթահարելու անհրաժեշտությունից:
Որքան էլ, որ չարացած լինեմ Արցախի մեծ մասի կորստով, Հայաստանի կործանման վտանգներով ու հազարավոր զոհված հայրենակիցների վշտով, միևնույն է՝ սա իմ անձնական համոզմունքն է: Իսկ Նիկոլից պետք է օր առաջ ազատվել՝ անկախ նրանից նրա տերերը ցանկանո՞ւմ են ազատման դիմումը մակագրել, թե ոչ:
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսը