Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Երբ լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե ճիշտ է, որ ժողովուրդներին ու ազգերին փորձություններն ու տառապանքներն են բերում խոհեմություն ու իմաստություն, ապա պետք է որ ամենաիմաստուն ազգը հայը լիներ: Բայց արի ու տես՝ հայը եկավ ապացուցելու այդ «փիլիսոփայության» սնանկությունը, քանի որ տառապանքը, հայրենիքի ու պետականության բազմակի կորուստը, դավաճանությունը, նվաստացումը, Ցեղասպանությունն ու պատմության դաժան այլ դասերը այդպես էլ ոչինչ չսովորեցրեցին մեզ և ամենևին էլ շրջահայաց ու իմաստուն չդարձրեցին:

Այդպես էլ ժամանակն ու փորձությունները չդարձան մեր դատավորն ու ուսուցիչը: Պատմության ընթացքում էլ մեր բոլոր ձախողումներն ու ողբերգությունները մեր խելքից են եղել, մեր անիրատեսության պատճառով են եղել, և անընդհատ կորցրել ենք, որովհետև կտրվել ենք իրականությունից, որովհետև ճկուն ու հեռատես չենք եղել, որովհետև հույսներս մեզ վրա չենք դրել, իսկ անհաջողություններն ու դժբախտություններն էլ ուրիշների մեջ ենք փնտրել և միշտ սպասել ենք, թե օտարը կգա ու մեզ կփրկի: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի կարողանում տարբերել իր լավն ու վատը, իրականությունն ու պատրանքը: Աշխարհին գունավոր ակնոցներով է նայում, հավատում է հրաշքներին և չի կարողանում օբյեկտիվորեն տեսնել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները, մտածում է, թե բոլորը պարտք են իրեն, նախ և առաջ իր շահերով պետք է առաջնորդվեն, և որ իր դժբախտությունների ու անհաջողությունների համար բոլորը մեղավոր են, բացի իրենից: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի կարողանում տարբերել բարեկամին թշնամուց, թուրքին՝ իրեն ցեղասպանողին բարեկամ է որակում և նրա հետ անիրատեսական խաղաղության է գնում, իսկ բարեկամին հաճախ թշնամի է որակում: Երբ հային լքում են իմաստությունն ու իրականության զգացողությունը, նա չի տարբերում լավը վատից, բարոյականին՝ անբարոյականից, ձևը՝ բովանդակությունից, կեղծ արժեքները՝ իրական արժեքներից, անամոթին առաքինիից: Գլխատում է արժանիներին՝ հերոսներին ու տաղանդներին, և պաշտում է փողոցից եկած անարժաններին, իսկ գահին բազմեցնում է պարտվողին, խեղկատակին ու ազգուրացին և սեփական պետությունը սեփական ձեռքերով դաժանաբար ավիրում: Հ ույն հին փիլիսոփա Անտիսֆենը գտնում էր, որ «պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն տարբերում հիմարներից»: Իսկ տաղանդավոր ռուս գրող Ա. Ս. Պուշկինն էլ այն կարծիքն է հայտնել, թե «դժբախտություն է այն երկրում, որտեղ ստրուկն ու ստորաքարշն են մոտ գահին...»: Ահա այդպես մենք մաս-մաս հայրենիք ենք կորցրել, պետականությունից ենք զրկվել, ցեղասպանության ենք ենթարկվել, հիմա էլ մեր խելքից ազգովի հայտնվել ենք ողորմելի ու խղճուկ վիճակի մեջ: Գրեթե մշտապես պարզունակ սխալներ ենք թույլ տվել, մեզ միշտ խաբել են թե՛ ներսում, թե՛ դրսում: Դա, հավանաբար, բարոյական դեֆորմացիայի՝ արժեհամակարգի այլասերման արդյունք է: Բոլորն են սխալվում, սակայն նույն սխալները կրկնում են անխոհեմ ազգերն ու ժողովուրդները: Մեծ հայագետ Ջորջ Բայրոնը օբյեկտիվորեն փաստել է, որ «հայի առաքինություններն իրենցն են, իսկ թերությունները ձեռքբերովի են և հետևանք են ասպատակությունների ու կեղեքման»:

Ամեն ինչ մեր ներսում պետք է փնտրենք, մենք չենք կարող հայրենիք, պետականություն, անկախություն ու ազատություն ունենալ, քանի դեռ հայրենիքը, պետականությունն ու ազգային արժանապատվությունը մեզ համար գերագույն արժեք չեն, քանի դեռ քաղաքականապես հասուն չենք և չունենք պետական մտածողություն, իմաստուն դիվանագիտություն, քանի դեռ մեր կյանքից առավել չենք սիրում մեր հայրենիքը, իսկ անձնական շահն ու փառքն էլ գերադասում ենք հայրենիքից ու պետականությունից, քանի դեռ համերաշխ չենք, քանի դեռ հանդուրժում ենք այս իշխանություններին, նվաստացումը, անպատվությունը, գորշությունը, պարտությունը, անբարոյականությունը, քանի դեռ չենք պախարակում և օրենքի ողջ խստությամբ չենք պատժում սրիկայությունն ու հայրենադավությունը: «Ողջամիտ մարդն իրեն հարմարեցնում է աշխարհին, անխոհեմը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Մարդիկ միշտ մեղադրում են հանգամանքներին: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին։ Այս աշխարհում հաջողության հասնում է միայն նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, և եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք: Ամենակարևորը՝ պահպանեք երեք կարևոր հանգամանք. մի՛ բողոքեք, մի՛ մեղադրեք, մի՛ արդարացրեք»,-ժամանակին գրել է Բեռնար Շոուն: Պատմության ընթացքում մենք երբևէ չենք արժևորել ու գնահատել մեր մեծերին, հաղթողներին, հերոսներին, երախտավորներին ու տաղանդներին, ապերախտ ենք գտնվել նրանց նկատմամբ: Իսկ արդեն 4 տարի է, որ հանրապետության նախկին բոլոր նախագահները, կաթողիկոսը, վարչապետները, քաղաքական գործիչները, գիտական-մտավորական հանրությունը զգուշացնում են այս իշխանությունների ազգակործան մտադրության մասին, բայց մենք այդպես էլ մնում ենք անդրդվելի և գնում ենք ինքնաոչնչացման ճանապարհով: Չլսեցինք մեծ հայրենասեր, ռազմական գործիչ ու մտածող Գարեգին Նժդեհի պատգամները, և հիմա հայտնվել ենք այն անբարոյական միջավայրում, որ կանխատեսել էր Նժդեհը:

Թումանյանն էլ, առաջին Համաշխարհային պատերազմի և հայերի ցեղասպանության ազդեցության տակ, 1921 թվականին Արևմուտքից հույսը կտրած իր ժողովրդին պատգամել է կողմնորոշվել դեպի Արևելք և ամբողջ մարդկության փրկությունը որոնել «աստվածային» Արևելքում. «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու, Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու, Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…»: Մինչդեռ մենք ականջալուր չեղանք մեր իմաստունին ու հանճարին և մինչև հիմա դեռ չենք ուզում դուրս գալ Արևմուտքի ճիրաններից: Այն Արևմուտքի, որի հովանավորությամբ կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը, հիմա էլ մարդու իրավունքների ու ժողովրդավարության կեղծ ու շինծու արժեքների անվան տակ ապականում ու կործանման են տանում Հայաստանը, որի լուռ համաձայնության ներքո հայը նորից ենթարկվում է հայրենազրկման ու ցեղասպանության:

Այն Արևմուտքի, որի նպատակը ընդամենը մրցակից բոլոր երկրներին քայքայելն ու թուլացնելն է, աշխարհում խտրական, շահեկան ու արտոնյալ վիճակում հայտնվելն ու ողջ մարդկությանը իրեն ծառայեցնելն ու շահագործելն է: Հայաստանում Արևմուտքի շահերը ընդամենը Հայաստանը Ռուսաստանից պոկելն ու թուրքի երախը գցելն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որտեղ Արևմուտքը մուտք է գործում. վառ օրինակ՝ Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ուկրաինան, Հարավսլավիան, Վրաստանը և այլն: Իսկ ո՞ւր էր Արևմուտքը, երբ 44-օրյա պատերազմում հայը կանգնած էր նոր ցեղասպանության շեմին: Ամեն ինչից զատ, այնուամենայնիվ, մենք պետք է, անշուշտ, բարիդրացիական հարաբերություններ հաստատենք բոլոր երկրների հետ: Չնայած Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից պատմության ընթացքում եղել են անարդար մոտեցումներ, բայց չպետք է մոռանալ, որ դա նաև մեր ոչ ճկուն դիվանագիտության արդյունքում է եղել, իսկ հայկական երկու պետությունները նաև ռուսների արյունով են ստեղծվել: Եթե իրատես լինենք, ապա Հայաստանում անկեղծ շահեր այսօր կարող են ունենալ Ռուսաստանն ու Իրանը:

Իսկ ընդհանրապես, բավ է անընդհատ կողմնորոշումներ փնտրել, պատրանքների հավատալ և միշտ օտարների մեջ փնտրել մեր փրկությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը: Մենք պետք է ունենանք մեկ՝ հայկական կողմնորոշում և իմաստուն դիվանագիտություն, հայկական շահին ծառայեցնելու համար: Այս կապակցությամբ իր «Արի հայկյան առավոտ» ստեղծագործության մեջ Գևորգ Էմինն ասել է• «Ո՛չ պարսկական, ո՛չ թուրքական, Հայի հայկականն եմ ուզում, Ո՛չ տարագիր, ո՛չ գաղթական, Հայ ազգը` իր տանն եմ ուզում, Իմ վաղեմի ազնիվ հայցին Արդար դատաստան եմ ուզում, Հոգնել եմ ես «Հայոց հարցից» «Հայոց... պատասխանն» եմ ուզում: Հ այաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ փաստում են, որ Արցախն ու Հայաստանը դրված են զոհասեղանին, և առավել քան երբևէ կանգնած ենք անդառնալի ողբերգության՝ հայրենիքի կորստի ու ցեղասպանության՝ մեր տեսակի վերացման իրական վտանգի առաջ:

Ուստի, պետք է ավելի խոհեմ ու իրատես լինենք, պետք է վեր կանգնենք ամբիցիաներից, անձնական, խմբային ու կուսակցական շահերից և անցյալի ու նախկինների բարդույթից: Իսկ համաժողովրդական շարժման առաջնորդի ու պետության ղեկավարի ընտրության հարցում պետք է մի կողմ դնել անձնական համակրանքը, կուսակցական ու աշխարհագրական ծագումը, քանի որ սխալվելը ճակատագրական ու անդառնալի կարող է լինել: Այլևս պետք է քաղաքական հասունություն հանդես բերենք:

Պետությունը, պետություն կառավարելը կատակ բան չէ, և տեսանք, թե ինչ աղետ ու արհավիրք բերեց փողոցից եկած պատահական մարդկանց պետություն ու երկիր վստահելը: Իսկ պետությունն արդյունավետ կարող է կառավարել ազգի ընտրանին, որն օժտված է մարդկային բարձր որակներով և մտավոր ու կառավարչական անհրաժեշտ ունակություններով: Ինչպես Շիրազը կասեր. «Ծովի երեսն է փրփուրը ելնում... Մինչ մարգարիտը խորքում է լինում, Խորքից է ծնվում գանձը ճշմարիտ, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում»: Այս բարդագույն իրավիճակում Հայաստան-Արցախ խորտակվող նավն էլ կարող է անվտանգ ափ հասցնել միմիայն խոհեմ, տարիների պետական կառավարման փորձառություն, ազնվական ծագում, գիտելիքների մեծ պաշար, վճռականություն, պատերազմելու և երկիրն արտակարգ իրավիճակներում կառավարելու հմտություններ, միջազգային ճանաչում ունեցող հասուն, շրջահայաց մեկը:

Իսկ գործելու համար ունենք շատ քիչ ժամանակ ու միգուցե վերջին` ոչ այդքան մեծ հնարավորությունը պետականությունն ու հայրենիքը, հայի տեսակը մեր պատմական հողի վրա պահպանելու համար: Դժբախտաբար, հայը օրհասական պահին ուշացումով, ծանր կորուստներ ունենալուց հետո է ինքնակազմակերպվում: Վերջին հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ հայը դուրս է գալիս ընկճախտից, պարտվողի հոգեվիճակից, մոլորությունից և վճռական է տրամադրված երկրում իրավիճակ փոխելու համար: Պետք է մեկընդմիշտ հիշենք և կարևորենք, որ պետությունն ուժեղ է զանգվածների գիտակցությամբ, նրա բարոյական կեպարով ու մտավոր մակարդակով: Քաղաքական գործիչներին ու մտավորականներին մնում է խոհեմ ու կազմակերպված ձևով առաջնորդել ժողովրդին՝ որքան հնարավոր է շուտ ազատվելու այս ապազգային ու ապաշնորհ իշխանություններից. բարոյական սկզբունքներ չունեցող մարդիկ չեն կարող ծառայել ժողովրդին:

Վերջին օրերի ռազմական գործողություններն էլ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ զինվորը չի հուսահատվել, չի կոտրվել 44-օրյա պատերազմի պարտությունից, որ հայ զինվորին չի կարելի հաղթել, եթե նրա թիկուքը հուսալի ու անդավաճան լինի: Այնպես որ, երկրի ու պետության համար այս օրհասական պահին յուրաքանչյուրիս հապաղելն ու անտարբերությունը հավասարազոր է ծանրագույն հանցագործության՝ հայրենադավության:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու