Ինչպես տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով ria.ru–ին, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ ահաբեկիչները կապ ունեն իսլամական ահաբեկչական շարժման առաջնորդ` Դոկ Ումարովի հետ:
«Մեզ մոտ է Դոկ Ումարովի եղբոր ձայնագրությունը: Մենք կարծում էինք, որ ահաբեկչական հարձակում տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, սակայն այն եղավ այսօր` դեկտեմբերի 4-ին»,- ասել է Կադիրովը, Ռոսսիա24-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ Գրոզնիում ավարտվել է հակաահաբեկչական գործողությունը: