Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար


Աշխարհակարգի վերափոխման պայմաններում ինչպե՞ս են Թուրքիայի իշխանությունները «պղտոր ջրում ձուկ որսում»․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում ականատես ենք լինում, թե ինչպես է գլխապտույտ արագությամբ փոխվում գործող աշխարհակարգը։ Եվ ուշագրավ է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված ուժերի դասավորության փոփոխությունը տեղի է ունենում ռազմական առճակատումներին զուգահեռ։ Դա կապված է նաև աշխարհում նկատվող տնտեսական դժվարությունների հետ, քանի որ համավարակի հետևանքները, մատակարարման շղթաների խաթարումը, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, ինֆլ յացիան, էներգետիկ և պարենային ճգնաժամը խոչընդոտում են տնտեսությունների կենսագործունեությանը, միաժամանակ ուժգնացնում տնտեսական հակադրությունը։

Իսկ այսպիսի գործընթացներն ազդում են նաև մարդկանց կենսամակարդակի վրա, նրանք բախվում են բազմաթիվ դժվարությունների։ Եվ քանի որ հանրության շրջանում դժգոհություններ են գեներացվում, ապա կառավարությունները վտանգ են տեսնում դրա մեջ։ Արդեն մի շարք պետություններում այս իրողությունները իշխանափոխության են հանգեցրել։ Լինում են դեպքեր, երբ որ զայրացած ցուցարարները փորձում են անգամ դատաստան տեսնել կառավարիչների հետ։ Օրինակ՝ հենց նմանատիպ իրադարձությունների արդյունքում էր, որ Շրի Լանկայի նախագահ Ռաջապակսան ստիպված եղավ փախչել երկրից։ Ուստի, պատահական չէ, որ մի շարք երկրների կառավարություններ փորձում են հասարակությունների ուշադրությունը իրական խնդիրներից այլ ուղղությամբ շեղել՝ մասնավորապես զարկ տալ հայրենասիրական մղումներին, ցույց տալ, թե աշխարհաքաղաքական հարթակում իրենց երկիրը հաջողությունների է հասնում, նոր ձեռքբերումներ է ունենում, ընդլայնում է իր ազդեցությունը։

Հույսն այն է, որ մարդիկ կարող են տանել դժվարությունները՝ փորձելով ըմբռնումով մոտենալ և առաջնորդվել այն մտայնությամբ, թե դրա փոխարեն հզորանում է իրենց պետությունը։ Իսկ այս ուղղությամբ հաջողության հասնելու ճանապարհներից մեկը ռազմականն է։ Դրա համար էլ վերջին շրջանում մի շարք երկրներ որոշել են կտրուկ բարձրացնել իրենց ռազմական բյուջեները, նորագույն սպառազինություններ ձեռք բերել, ռազմական անձնակազմի թիվն ավելացնել և էական ներդրումներ կատարել ռազմական ոլորտում։ Այս տեսանկյունից առավել ակներև է Թուրքիայի օրինակը։ Այդ երկիրը լուրջ տնտեսական դժվարությունների է բախվում։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, մեկը մյուսի հետևից դոլարի նկատմամբ արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Նախորդ տարվա ընթացքում լիրան արժեզրկվել է ընդհանուր 40 %-ով։ Տնտեսական փաթեթների գործարկման և Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումներ կատարելու արդյունքում որոշ ժամանակ հնարավոր եղավ ընդամենը մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել։

Սակայն վերջին շրջանում լիրան կրկին անկման մեջ է հայտնվել, և ազգային արժույթի արժեզրկումն էլ իր հերթին թանկացումների է հանգեցնում։ Եվ տնտեսական դժվարությունների ֆոնին թուրքական հասարակության շրջանում խոր դժգոհություններ ու անվստահություն է առաջանում գործող իշխանությունների նկատմամբ։ Միաժամանակ, դժգոհությունների գեներացումն ավելի է մեծացնում հավանականությունը, որ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Էրդողանը չի վերընտրվի։ Հարցումներն էլ են ցույց տալիս, որ նրա հաղթանակի շանսերն անընդհատ նվազում են։ Դրա համար էլ Թուրքիայի գործող նախագահը ջանքեր է գործադրում, որ կարգավորի հարաբերությունները նավթ արդյունահանող արաբական մի շարք երկրների հետ, անգամ՝ Սաուդյան Արաբիայի, որի հետ Անկարան լուրջ հակասություններ ունի, և ներդրումների տեսքով արտարժույթի հոսք ապահովվի թուրքական տնտեսության մեջ։

Դրան զուգահեռ, Էրդողանը գազի զեղչ է խնդրում Ռուսաստանից։ Բայց, թուրքական տնտեսությունը փրկելու անհաջող ճիգերի հետ մեկտեղ, թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զարկ է տալիս Թուրքիայի կայսերապաշտական նկրտումներին, որպեսզի դրա միջոցով շահի ընտրողների վստահությունը։ Հաջորդ տարի Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է ընտրողներին ներկայացնել, թե իրենք ինչպիսի հաջողությունների են հասել արտաքին աշխարհում։ Օրինակ՝ «լապշա կկախեն», թե Հունաստանին թուրքական պայմաններ են պարտադրել, լուրջ ձեռքբերումների են հասել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում, ի մասնավորի, առաջընթաց կա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ Ադրբեջանն ու թյուրքախոս այլ երկրներն աստիճանաբար Թուրքիայի ազդեցության տակ են հայտնվում։

Կարճ ասած՝ Էրդողանը ընտրողների աչքերում կներկայացվի այնպիսի լուսապսակով, թե ինքը գերազանցել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որը Թուրքիայի ծավալումը աննպատակահարմար էր համարում, իսկ Էրդողանի օրոք Թուրքիան կարողացել է ծավալվել և պայմաններ թելադրել տարբեր ուղղություններով։ Եվ կարևոր է, որ Ադրբեջանի լկտի պահվածքը և ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակումը հայկական կողմը դիտարկի նաև Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շրջանակներում։ Չէ՞ որ Բաքվին Հայաստանի դեմ գլխավոր հրահրողը Անկարան է, որն ագրեսիայի ամեն մի փորձից հետո ամենաբարձր մակարդակով իր անվերապահ աջակցությունն է հայտնում ադրբեջանական կողմին և մեղադրում հայկական կողմին իբր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։

Ուստի, Ադրբեջանի գործողությունները տարբեր միջազգային հարթակներում դատապարտելուն զուգահեռ, պետք է կոշտ պարսավանքի արժանանա նաև Թուրքիան՝ որպես ադրբեջանական ագրեսիայի համար կանաչ լույս վառող պետություն։ Բայց պաշտոնական Երևանը լուռ է այս հարցում, անգամ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթում որևէ խոսք չհնչեց Հայաստանի դեմ Թուրքիայի քայլերի և դիրքորոշման մասին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ Ադամյան«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար