Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Առավոտյան ժամը 5-ից դիրքի հետ կապն ընդհատվել էր. մեզ ոչինչ չէին ասում, բայց հասկանալի էր, որ դիրքից ոչ ոք ողջ չի մնացել. Կարեն Սայադյանի ազգական

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի առաջին ժամերին Ջերմուկի N դիրքի անձնակազմի հետ կապը կտրվել էր: Թե ինչ է կատարվել այդ մի քանի ժամվա ընթացքում, ոչ ոք տեղյակ չէ: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նույն դիրքում զոհված Կարեն Սայադյանի ազգականը՝ Գարիկ Ազիզյանը:

«Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի առավոտյան՝ ժամը 5-ին դիրքի հետ կապն ընդհատվել է: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում, թե ինչ է կատարվել այնտեղ: Երբ հաղորդվեց, որ երկու զոհ ունենք Ջերմուկում, անմիջապես գնացինք այնտեղ: Ջերմուկի խաչմերուկում ահագին մարդ էր հավաքվել՝ զինծառայողների հարազատներ հիմնականում: Այդ օրը ոչինչ չկարողացանք պարզել: Հաջորդ օրը որդիս գնաց ՊՆ-ն և այնտեղից տեղեկացավ, որ Կարենը զոհվել է: Իմ հասկանալով՝ ՊՆ-ն արդեն տեղյակ էր ամեն ինչից, գիտեր, որ այդ դիրքերում ոչ ոք ողջ չի մնացել, դրա համար սկզբում ասացին զոհվել են, հետո թե՝ համարվում են անհետ կորած»,-պատմում է Գարիկը:

Կարենի զոհվելու լուրը հարազատները ստացել են սեպտեմբերի 29-ին: 20-ամյա ժամկետային զինծառայողի մարմինն այն 95 զոհված զինծառայողների դիերի մեջ էր, որոնք սեպտեմբերի 20-ին Կարմիր Խաչի միջնորդությամբ վերադարձվել են հայկական կողմին:
Ամսի 22-ին ծնողներին մի կերպ համոզել եմ, որ գնան ԴՆԹ հանձնեն: Մեզ սացին, որ 3-4 օրվա ընթացքում պատասխանը գալիս է: Որ այդ ընթացքում չեկավ, ուրախացել էինք: Մեկ էլ ամսի 29-ին զանգեցին հորը, թե նույնականացվել է...95 մարմինների մեջ էր նաև Կարենի մարմինը...»,-պատմում է Գարիկը:

Կարենի հետ վերջին անգամ խոսել է մայրը՝ ամսի 12-ի ցերեկը: Ինչպես միշտ, այդ անգամ էլ Կարենը ծառայության, առկա լարվածության հետ կապված ոչինչ չէր ասել:

«Ինքը շատ գաղտնապահ տղա էր: Անգամ Վանաձորում ծառայելու ընթացքում բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել էր պատվոգրով, ընդ որում՝ զորամասից երեք հոգի էին ընդամենը պարգևատրվել, բայց այդ մասին ոչ ոքի չէր ասել: Առհասարակ, որևէ բան չէր ասում ծառայության հետ կապված, անգամ, չգիտեինք՝ ինչ վաշտում էր, որ դիրքում: Հետո ենք իմացել»,-հիշում է ազգականը:
Կարենը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր. տան ավագն էր ու միակ որդին. բանակ զորակոչվել էր 2021թ.-ին, մի քանի ամիս Վանաձորում ծառայելուց հետո տեղափոխվել է Ջերմուկ:

Օգոստոսի 10-ին երեք օրով տուն էր գնացել Կարենը: 14-ին նրա ծննդյան օրն էր, բայց քանի որ հաջորդ օրը պետք է բարձրանար դիրքեր, հետ է գնացել.

«Ասացինք՝ ի՞նչ կլինի՝ մնա էլի, ծնունդդ կնշենք, կգնաս էլի, ու հնարավորություն կար, որ մնար, բայց ինքն ասաց՝ չէ, դիրքեր պիտի բարձրանանք. տղաների հետ այնտեղ էլ կնշենք: Ասաց ու գնաց...»:

Օգոստոսի 15-ին ընկերների հետ վերջին անգամ դիրքեր բարձրացած Կարեն Սայադյանը նրանց հետ միասին էլ անմահացել է: Տղաները հերոսաբար մարտնչել են մինչև վերջին փամփուշտը...

Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է