Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


«Խաղաղության դարաշրջանի» օրակարգն ու Ադրբեջանի ագրեսիայի «լեգիտիմացումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը համարձակվեց Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսել, ապա միջազգային հանրությունը որևէ կերպ դեմ չկանգնեց դրան և չկանխեց պատերազմը։ Իսկ հայկական կողմից էլ միջազգայնորեն լեգիտիմացրին այդ քայլը, քանի որ փոխանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները պնդեին ռազմական էսկալացիայի անընդունելիության մասին, պատերազմից առաջ խրոխտ կերպով հայտարարում էին, թե պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք։ Ու Ադրբեջանը աննախադեպ ռազմական հանցագործություններ իրականացրեց արցախահայության նկատմամբ, սակայն Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան մինչև հիմա որևէ կերպ չի դատապարտվում։

ՀՀ իշխանություններն էլ, կարծես, դա նորմալ են համարում, քանի որ ոչ մի խոսք չեն ասում, որ կոնկրետ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել, փոխարենը պարտության պատասխանատվությունը գցում են նախկինների գրպանը։ Տպավորություն է՝ կարծես այդպես էլ պետք է լիներ։ Իսկ որոշ ժամանակ անց Ադրբեջանը համարձակվեց նոր ագրեսիա նախաձեռնել՝ այս անգամ Հայաստանի դեմ։ Եվ անցյալ տարվա մայիսին ադրբեջանական զինուժը առանց լուրջ դիմադրության հանդիպելու Գեղարքունիքում և Սյունիքում ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Այդ ժամանակ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը կոնկրետ ամենաբարձր մակարդակով միջազգայնորեն դնելու փոխարեն Փաշինյանը առաջարկեց զորքերի հայելային հետքաշման և միջազգային դիտորդների տեղակայման գաղափարը, սակայն ո՛չ զորքերի հետքաշում տեղի ունեցավ, ո՛չ էլ դիտորդների տեղակայում։

Ու այդպես մեկ տարուց ավելի ժամանակ անցավ, ու Ադրբեջանը կրկին դիմեց իր նախընտրած գործելակերպին՝ տեսնելով, որ ՀՀ իշխանությունները համակերպվում են առկա իրավիճակի հետ և խաղաղության օրակարգի անվան տակ միշտ պատրաստ են գնալ զիջումների, միայն թե շարունակեն մնալ իշխանության ղեկին։ Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Հայաստանի նկատմամբ, ու ադրբեջանական զորքերը խորացան Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի տարածքներում՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հիմա էլ ՀՀ իշխանությունները նոր գործելակերպ են որդեգրել. մի կողմից՝ հայտարարում են, թե պատրաստ են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ՝ պահանջում են, որ Ադրբեջանը դուրս հանի իր զորքերը ՀՀ տարածքից։

Բայց որևէ լծակ կա՞, որ հակառակորդը դուրս է գալու մեր տարածքից, միանշանակ չկա։ Բաքուն անտեսում է անգամ միջազգային տարբեր շրջանակների կողմից Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու կոչերը։ Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողություն չկա։ Իսկ նրանք, ովքեր հույսեր են կապում ԵՄ հատուկ առաքելության հետ, որն ուղարկվելու է Հայաստան, ապա նրանց հուսախաբություն է սպասում։ Մոտ երկու ամիս տևող այդ առաքելությունը ձևական նշանակություն է ունենալու, քանի որ ընդունակ չէ որևէ կերպ ճնշում գործադրել Բաքվի վրա ու կանխել ադրբեջանական ագրեսիայի հետագա ծավալումը։ Բայց այսքանով հանդերձ Հայաստանը շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և դրա ֆոնին մեր իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղության ճանապարհով են գնում՝ նպատակ ունենալով փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ այն համատեքստում, թե՝ մի քիչ էլ համբերեք, խաղաղության պայմանագիրը կկնքվի ու խաղաղության դարաշրջանը կբացվի։

Իսկ խաղաղության դարաշրջան բացելու խոսակցություններով էլ տևական ժամանակ կանցնի, ու մարդիկ կրկին կհամակերպվեն առկա վիճակի հետ, իսկ մեկ տարի հետո Ադրբեջանն արդեն նոր ագրեսիա կնախաձեռնի Հայաստանի նկատմամբ և նոր պահանջներ կդնի հայկական կողմի առաջ։ Չէ՞ որ մենք դրա փորձը տեսնում ենք փաստերի հիման վրա։ Մինչև հնարավոր չլինի թշնամուն կանգնեցնել, նրանք չեն կանգնելու։ Եվ պետք է հնարավորինս շուտ արվի այդ քայլը, բայց այլ հարց է, որ գործող իշխանությունները պարզապես ընդունակ չեն նման քայլի գնալու։ Կամ չեն ցանկանում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը