Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Երբ ամեն ինչ վերածվում է... չարեփոխման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես կրթության բնագավառում բարեփոխումներն ու փոփոխությունները բնականոն երևույթներ են դառնում, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անհրաժեշտ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհը զարգանում է մեծ արագությամբ և պետք է դիմանալ այդ տեմպին։ Բնական է, որ ժամանակ առ ժամանակ կրթության ոլորտում նորամուծությունների ու փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում։ Սակայն այլ հարց է իրական բարեփոխումը, այլ հարց է այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները բարեփոխումների անվան տակ ինչին դիպչում են, քանդվում է, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Օրինակ՝ բազմաթիվ փորձագետներ համոզված են, որ բուհերի միավորման գաղափարն ինքնին վատը չէ, սակայն այլ հարց է, թե ինչպես է այն իրականացվում և ինչ տրամաբանության համատեքստում։

Օրերս պարզվեց, որ մասնավորաբար միավորվելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ հիմքով, ինչ տրամաբանությամբ է իրականացվելու այդ միավորումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով այս թեմային, ընդամենը նշել էր, թե բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, բայց 3 ռեկտորներից արդյունքում կմնա մեկ ռեկտոր: Շատ բնորոշ է, չէ՞, այս իշխանությունների համար: Բովանդակություն չկա, բայց շոու կա: Ինչպես ասվում է, կարևորը շարժն է: Այս նախաձեռնության մասին խոսելիս մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետներից մեկը նշել էր, թե սա ինչ-որ իմաստով հիշեցնում է ժողովրդական այն խոսքը, թե՝ «Մի հիմար քարը գցեց ջրհորը, հարյուր խելոք չեն կարողանում հանել»։

Գնալով ավելի է ամրապնդվում այն տպավորությունը, որ այս իշխանության ներկայացուցիչները քնումզարթնում են, ու ինչ մտքներով անցնում է, կամ ինչ երազում տեսնում են, որոշում են «արագի մեջ» իրականացնել։ Առանց քննարկումների, հիմնականում գաղտագողի: Որպես կանոն՝ այդ բոլոր նախաձեռնությունները չմտածված են, չքննարկված, անտրամաբանական։ Օրինակ՝ հազարավոր ուսանողների ճակատագիր որոշող նախագիծ են առաջ քաշում, որը երբևէ չեն քննարկել ուսանողների, ուսանողական կազմակերպություննների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և կրթության փորձագետների հետ։ Պատասխանատուները հայտարարում են, թե ինչ-որ նախագիծ պետք է լինի, որ հետո դրա շուրջ քննարկումը տեղի ունենա։ Իրականում դա անհեթեթություն է, այդ իսկ պատճառով փնթի ու կիսագրագետ նախաձեռնությունների կյանքի կոչման ճանապարհին հաճախ հանդիպում են դիմադրության։

Իրականում պարզապես պետք է գաղափարը նախապես համապատասխան բուհերի հետ երկարատև բովանդակային քննարկել, ինչը հնարավորություն կտա նախ հասկանալ առկա խնդիրները, ապա առաջարկություններ ստանալ և պատկերացում կազմել, թե ինչ մեխանիզմներով է փոփոխությունը տեղի ունենալու։ Հիմա էլ այնպիսի վիճակ են ստեղծել, որ առնվազն մեկ բուհի մոտ 4500-ի հասնող ուսանողությունը, ինչպես նաև դասախոսները դասադուլներ ու բողոքի ակցիաներ են անում։ Եվ նույնիսկ այս պայմաններում հնչող հարցերին ԿԳՄՍ նախարարությունից սպառիչ, խելամիտ, տրամաբանական պատասխաններ չեն տրվում։

Օրինակ՝ որևէ կերպ չի պարզաբանվում ուսանողների կրթության ընտրության իրավունքի հարցը։ Օրինակ՝ որոշ ուսանողներ ընտրել են Բրյուսովի անվան պետական համալսարանը, մյուսները՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ այլ ուսանողներ էլ՝ այլ բուհեր։ Եթե ցանկանային, կդիմեին այլ բուհ, ուրեմն նրանք կատարել են իրենց ընտրությունը, ընդունվել են այդ բուհեր: Հիմա, եթե ներկա պահին բուհերը միավորում են, ստացվում է, որ նրանց կրթության ընտրության իրավունքը խախտվում է։ Փաստորեն, արդեն իսկ ընդունված և սովորող ուսանողներն ավարտելու են բացարձակ այլ բուհ՝ անկախ իրենց ընտրությունից ու ցանկությունից։ Բացի այդ, դեռ հարցական է, թե կոնկրետ որ բուհի մասնագիտական ուղղվածությունն է գերակա լինելու և դա ինչ սկզբունքով է որոշվելու։

Եթե մասնագիտական հիմքի վրա են Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայկական պետական մանկավարժական համալսարանը միավորում, ապա հարց է ծագում, թե ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետը, օրինակ՝ մնալո՞ւ է, թե՞ չի մնալու։ Չէ՞ որ այդ ֆակուլտետը ևս լեզվաբաններ, թարգմանիչներ և օտար լեզվի մասնագետներ է պատրաստում։ Այնինչ, պետք էր նախօրոք քննարկել, հասկանալ, թե ինչ քայլերի հաջորդականությամբ է իրականացվելու փոփոխությունը, օրինակ՝ հայտարարել, որ փոփոխությունը վերաբերելու է միայն նոր ընդունվողներին, իսկ արդեն ընդունվածները շարունակելու են սովորել իրենց բուհերում։ Այսինքն, փոփոխության ժամանակահատված սահմանել 3-4 տարին: Կրթական համակարգում հապճեպ փոփոխություններից կրթական գործընթացը չի բարելավվում, այլ ընդհակառակը՝ կրթական համակարգը սկսում է ճաքեր տալ և քանդվել։

Չնայած, այդ կարծիքն էլ կա, որ այս իշխանությունների նպատակը հենց դա է: Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ բուհերի խոշորացման արդյունքում նվազագույնի է հասցվում մրցակցությունը։ Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, թե հայկական բուհերի համար փորձում են լուծել միջազգային մրցունակություն ապահովելու խնդիրը։ Վատ բան չեն ասում, բայց հերթական մանիպուլ յացիան են անում: Բանն այն է, որ միջազգայնորեն մրցունակ լինելու համար նախ ներքին մրցակցայնությունը պետք է ապահովել։ Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ տարբեր բուհեր ունենալ, բոլորը կարելի էր միավորել մեկ բուհի մեջ, և ընդամենը մեկ ռեկտոր կլիներ, բնականաբար՝ քպական։

Ի վերջո, հատկապես այն երկրներն են բարձր կրթական որակ ապահովում, որտեղ բուհերի միջև լուրջ մրցակցություն է ընթանում որակային և գիտական առավելության հասնելու և իմիջ ձեռք բերելու համար։ Իսկ բազմաթիվ բուհեր հենվում են նաև իրենց յուրահատուկ արժեքային համակարգի վրա, որով էլ առանձնանում են մյուս կրթօջախներից։ Այլ բազմաթիվ հարցեր ևս կան, որոնց պատասխաններ տրված չեն, բայց իշխանությունները սիրողական մակարդակով, իրավիճակին ու համակարգի առանձնահատկություններին բացարձակապես չտիրապետելով, իրենց ամենագետի տեղ են դրել ու ինչ անհեթեթություններ մտքներով անցնում է, փորձում են իրականություն դարձնել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի է