Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Վերջին փամփուշտն ինձ համար եմ պահում. 33 տարեկանում զոհված Արորիկը հատուկջոկատային էր, 44-օրյայի մասնակից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ իր ձեռքով փորած խրամատում զոհվել է հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը։ Վերջինս դիրքի ավագն էր. ժամկետայիններին ասել է պատսպարվեք, իսկ ինքը միայնակ մի քանի ժամ կռիվ տվել թշնամու՝ անհամեմատ մեծաթիվ ուժերի դեմ։

«Մոր հետ վերջին անգամ որ խոսել է, ասել է՝ Աստծո կամոք այս անգամ որ գամ, ամուսնանալու եմ։ Հրամանատարն էլ քառասունքին որ եկավ, նույն բանն ասաց։ Փաստորեն Արորիկն ասել էր՝ 10 օրով արձակուրդ կտա՚՞ք, գնամ նշանվեմ, հրամանատարն էլ ասել էր՝ ոչ թե 10 օր, այլ մի ամիս կտամ, մենակ թե գործերն ավարտենք, նոր։ Նոր դիրք էին սարքում... էնպես ստացվեց, որ իր ձեռքով սարքած դիրքում էլ զոհվեց...»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արորիկի քեռին՝ Մուրադ Խամոյանը։

Արորիկը 33 տարեկան էր, զինվորական կյանքով էր ապրում 2011 թվականից։ Չնայած ոչ այդքան երկար զինվորական կենսագրությանը, Արորիկը հարուստ ճանապարհ է անցել և նրա խիզախությունն աննկատ չի մնացել հրամանատարության կողմից։

«Լավ հետախույզ էր, քանի հատ պատվոգիր ունի. վերջինը մի քանի օր առաջ են ուղարկել։ Որ Ագրարայինն ավարտեց, լեյտենանտի կոչում տվեցին։ Շուտով պիտի ավագ լեյտենանտ ստանար... Անեզր, անսահման սիրում էր Հայրենիքը, ազգային երգը, պարը... Կադրերը կան, թե ոնց է յարխուշտա զարկում, քոչարի պարում...»,-ասում է քեռին։

Առաջին դասարանից Արորիկը «Ծովասար» երգի պարի համույթ է հաճախել։ Որտեղ կար ազգայինը, այնտեղ նաև ինքն էր։
Ծառայության հետ կապված ոչինչ Արորիկը չէր պատմում ոչ տանը, ոչ բարեկամներին։ Քեռին ասում է՝ այդ առումով չխոսկան էր վերին աստիճանի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով Շուշիից վերջինը դուրս եկածների թվում, համեստորեն լռում էր նաև այդ ամբողջ ընթացքում գլխով անցածի մասին։ Վերջին օրերին միայն Շուշիից մի անգամ զանգել է մորը, ասել՝ ես լավ եմ ու անջատել։

«Անցած ամառն էր՝ ծիրան էինք քաղում, ասացի՝ Արորիկ, բա որ գերի ընկնեիր, ո՞նց էր լինելու, ասաց՝ քեռի, դու այդպիսի՞ կարծիք ունես իմ մասին։ Վերջին փամփուշտը միշտ ինձ համար կպահեմ. ես թուրքին գերի ընկնողը չեմ, ինձ կպայթեցնեմ, բայց գերի չեմ ընկնի»,-հիշում է քեռին ու ավելացնում՝ պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մի անգամ քանի ժամով է եկել Երևան, մասնակցել իր հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հուղարկավորությանն ու հետ գնացել։

Հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ ներքին Շորժայի հատվածում։ Նրա մարմինը գտել են միայն հոկտեմբերի 7-ին։ Այդ ամբողջ ընթացքում ծնողները հույսը չէին կորցնում, որ Արորիկը ողջ է։

«Էլ դիահերձարան չի մնացել, որ չգնանք։ Մայրն էլ մինչև ամսի 7-ը եկեղեցիներից տուն չէր գալիս։ Հիմա էլ ասում է՝ թող գոնե ես լինեմ վերջին սևազգեստ մայրը...»,-պատմում է 33 տարեկանում նահատակված Արորիկ Հովհաննիսյանի քեռին։

Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. Կամենդատյան