Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Զարգացման բազմաթիվ սցենարներ կան. ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

News.ru–ն «ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանին տեսնել Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, առաքելություն ուղարկելու գաղափարն իրագործվել է մեծապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ, որը խոստանում է «չլքել հայ ժողովրդին», ինչպես, ըստ նրա, դա արել է Մոսկվան։ Փարիզի և Բեռլինի քաղաքական վերլուծաբանները NEWS.ru-ին պատմել են, թե ինչու է Ֆրանսիայի ղեկավարն այդքան ակտիվ հետաքրքրվում Հարավային Կովկասով։ Պատճառներից մեկն այն է, որ ԵՄ–ն ավելի է ակտիվանում միջազգային անվտանգության հարցերում և ցանկանում է իր «կարողությունները» ցույց տալ նախկին ԽՍՀՄ երկրների օրինակով, NEWS.ru-ին տված հարցազրույցում նշել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Իսկ եվրոպական արտաքին քաղաքականության հարցերում ֆրանսիացիները, նրա խոսքով, միշտ իրենց համարել են «հիմնական շարժիչ ուժ»:

«Եվրոպացի քաղաքական գործիչները չեն ցանկանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում արբիտրի դերը վերապահվի բացառապես Ռուսաստանին: Նրանք կարծում են, որ հենց ԵՄ-ն պետք է անկախ խաղաղապահի դեր խաղա Բաքվի և Երևանի միջև։ Բայց արդյո՞ք ընդհանուր Եվրոպան, բացի քաղաքական կամքից, բավարար ուժ ունի հետխորհրդային տարածքում իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- հարցնում է Ռարը: Դրան, ըստ երևույթին, Փարիզը դրական պատասխան ունի։ Ավելին, Մակրոնի գործողությունները թելադրված են նրա համար ծանրակշիռ փաստարկներով։ Մի կողմից, քաղաքագետի կարծիքով, Ֆրանսիային դուր չեն գալիս Թուրքիայի հավակնությունները եվրոպական ծայրամասում, այդ թվում՝ Կովկասում։ Մյուս կողմից, ինչպես նշում է Ռարը, ներկայիս գլոբալ գործընթացների համատեքստում եկել է «նոր մրցակցությունների» ժամանակը։

«Աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում արագորեն փոխվում է։ Ըստ ամենայնի, մրցակցությունն Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև միայն կսրվի, «մեծ խաղում» կլինեն այնպիսի նոր ուժեղ դերակատարներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը։ Շատ բան կախված կլինի Մեծ Եվրասիայում նրանց դիրքավորումից։ Ռուսական դիվանագիտության խնդիրն այսօր ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համախմբումն է։ Ներկա պայմաններում դա հեշտ գործ չէ։ Նախկինում գոյություն ուներ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, որտեղ հնարավոր էր ընդհանուր լեզու գտնել Եվրոպայի և Եվրասիայի միջև։ Հիմա, փաստորեն, դա արդեն չկա»,- ընդգծել է Ռարը։ Ի դեպ, քաղաքագետը նշել է, որ Արևմուտքը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1994 թվականից ի վեր, թեկուզ առանց մեծ հաջողության, զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

«Մի կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն է։ Բայց չպետք է մոռանալ, որ հայերն ունեն ուժեղ և ազդեցիկ սփյուռք Արևմուտքում, որը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը... Դա նրանց պետք է, որպեսզի վերականգնեն կորցրած արևմտյան ազդեցությունը Անդրկովկասում»,- ասել է քաղաքագետը։ Թեև Մակրոնը Մոսկվայի հասցեին կոշտ քննադատության հետ մեկտեղ նաև հակաադրբեջանական հայտարարություններ է հնչեցնում, եվրոպացիները չափազանց զգոն են Բաքվի հետ հարաբերություններում, կարծում է Ռարը։ Նա հիշեցրել է, որ հիմա Ադրբեջանը դառնում է նոր էներգետիկ դաշինքի կենտրոն, որից ԵՄ երկրները մոտակա տարիներին գազ կգնեն։ «Հուսով եմ, որ Ֆրանսիան Հարավային Կովկաս է գնում հանուն խաղաղության, այլ ոչ թե ռուսական, թուրքական, իրանական, իսկ ապագայում չինական ազդեցության զսպման համար։ Նաև չեմ կարծում, որ Փարիզը կարող է դա անել»,- հավելել է Ռարը։

«Ֆրանսիան, իհարկե, փորձում էր հավասարակշռություն պահպանել հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում, սակայն այժմ անկեղծանում է իր հայանպաստ հայտարարություններում»,–NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Observo ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի ղեկավար Առնո Դուբյենը։ Նրա խոսքով, թեև Ֆրանսիայի նախագահը «ոչ շատ զգուշավոր և տեղ-տեղ ոչ ամբողջությամբ մտածված հայտարարություններ է արել», բայց դրանք արտացոլում են նրա դիրքորոշումը Ռուսաստանի և բուն հակամարտության նկատմամբ։ «Հիմա ուշադրություն է գրավել մեկ այլ բան՝ ընդհանուր հայանպաստ տոնն ու քննադատությունը Ռուսաստանի հասցեին։ Մակրոնը հայտարարություններ է արել, որոնք իսկապես արտացոլում են իրավիճակի իր տեսլականը։ Սա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի կերպ», - ասել է Դուբյենը: Քաղաքագետը նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիայի խաղաղապահ ջանքերը նոր երևույթ չեն։ Ինչպես գիտենք, Փարիզը երկար տարիներ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և վերջին տասնամյակների ընթացքում մասնակցել է բանակցային գործընթացին։ Սակայն միջազգային դիտորդների գործուղումը Հայաստան, անկասկած, նոր շրջադարձ է, որն ունի որոշակի նպատակ։

«Դա իսկապես ԵՄ-ի փորձն է՝ վերադառնալ և որոշակի դերակատարություն ունենալ՝ օգտվելով Ռուսաստանի թուլացումից և Իրանի գործողություններից»,- նշել է փորձագետը։ Ալեքսանդր Ռարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ֆրանսիական ներկայությունն ուժեղացնելու Մակրոնի գաղափարն իրականացվում է այն ժամանակ, երբ հին աշխարհակարգը փոխվում է: «Օրինակ, Թուրքիան և՛ ՆԱՏՕ-ում է, և՛ ՇՀԿ-ում։ Ի՞նչ է դա նշանակում: Նա ավելի մոտ է Ռուսաստանին, քան Ֆրանսիային: Արդյո՞ք Թուրքիան կմնա Արևմուտքի մաս, թե՞ անկախ ուժ կդառնա Մերձավոր Արևելքում։ Վերցնենք նույն Հայաստանը, որը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում է, բայց Կենտրոնական Ասիայի որոշ երկրների պես ձգվում է դեպի Արևմուտք։ Իսկ նոր մեծ տերություն Չինաստանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ մրցակիցը։ Մետաքսի ճանապարհը տարեցտարի ավելի է մոտենում Եվրոպային, որը վախենում է դրանից։ Իսկ ի՞նչ կլինի ԱՄՆ-ի հետ, եթե Թրամփն այնտեղ վերադառնա իշխանության և կրկին կասկածի տակ դնի Եվրամիության հետ դաշինքը։ Զարգացման բազմաթիվ սցենարներ կան, և, ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են»,- եզրափակել է Ռարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա Կոստանյան