Երևան, 23.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա


Սոչիի հանդիպումների լույսն ու ստվերը․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերին զուգահեռ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները նոր երանգ են ստանում։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի գործում, այնուամենայնիվ, այն ներկայացնող պետությունները շարունակում են ակտիվ դերակատարություն ստանձնել։ Մի կողմից` Արևմուտքն է փորձում միջնորդի նախաձեռնությամբ հանդես գալիս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումների տեսքով, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, որը ձգտում է հակամարտության կարգավորման թելերն իր ձեռքում պահել։ Պետք է նկատի ունենալ նաև, որ Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում տեղ է թողնում Բրյուսելի համար։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հիմնականում տեղի են ունենում ոչ թե Վաշինգտոնում, այլ Բրյուսելում։

Բնական է, որ Արևմուտքի նախաձեռնողականությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակ է հետապնդում։ Դրա համար էլ հաշտության պայմանագրի՝ մամուլի հրապարակումներից հայտնի դարձած արևմտյան առաջարկներում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ու Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն է նախատեսվում։ Այդ երկխոսության կազմակերպման միջոցով Արևմուտքը, բնականաբար, ձգտելու է այնպես անել, որ նախ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, որին կհետևի նաև ՌԴ-ի դուրս գալը Հարավային Կովկասից։ Եվ պատահական չէ, որ մինչև տարեվերջ հաշտության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակի ստորագրման մասին խոսակցություններին զուգահեռ Ռուսաստանը փորձեց կրկին նախաձեռնողականությամբ հանդես գալ՝ ընդգծելով, որ պահպանելու է հիմնական միջնորդի իր դիրքերը։

Դրա համար էլ հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հետևեց հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը։ Բայց հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախքան Սոչիի հանդիպումը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինը որոշակի ակնարկներ արեց հետագա խաղաղության պայմանագրում Արցախի առանձնահատկությունների մասին արձանագրման կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, ռուսական մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե, ամենայն հավանականությամբ, եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքում քննարկման է դրվելու խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ Իսկ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մի շարք արարողակարգային նրբություններ չվրիպեցին հանրության աչքից։ Հատկապես ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հետ լուսանկարում Պուտինն անձամբ էր պահել հովանոցը նրա գլխավերևում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևն իր առանձին հովանոցով էր։

Եվ նույնիսկ ադրբեջանական մամուլում այսպիսի իրողությունը վերլուծեցին այն կոնտեքստում, թե Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր անվտանգային հովանոցի տակ է վերցնում Հայաստանին, միևնույն ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, թե Ադրբեջանն էլ ցույց է տալիս, թե ինքնուրույն դիրքերից է հանդես գալիս։ Մյուս կարևոր իրողությունը Սոչիի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության տեքստն էր։ Բայց հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, և որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից։ Սա նշանակում է, որ նախապես մշակված տեքստ է եղել, և, ըստ երևույթին, հենց Ադրբեջանի պահանջով են որոշ կետեր դուրս եկել այդ տեքստից, քանի որ Ալիևը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից։ Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման արդյունքում տարածված հայտարարության տեքստի բովանդակությունն ակտիվ քննարկումների թեմա դարձավ։

Նախ՝ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ ինչպես Պրահայի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ, Սոչիի հանդիպման ժամանակ ևս Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Եվ պատահական չէ, որ շատերը նկատեցին, թե Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն արձանագրող հաղորդագրությունը որևէ նորություն իր մեջ չի պարունակում, այլ վերահաստատում է եղած պայմանավորվածությունները, այդ թվում՝ արևմտյան։ Փորձագետների աչքից չվրիպեց նաև այն իրողությունը, որ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Արցախի մասին, փոխարենը ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ տեքստում նշվում էր անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։

Ուստի մարդկանց սկսեց հուզել այն հարցը, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը։ Այս խնդրի մասին խոսեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Ըստ էության, Ռուսաստանը, խրախուսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հանդես է գալիս Արցախյան հակամարտությունը սառեցնելու դիրքերից։ Հարավային Կովկասում հակամարտության նոր բորբոքումը ձեռնտու չէ Մոսկվային։ Հիմա Ռուսաստանի հիմնական ուշադրությունը սևեռված է եվրոպական տարածաշրջանում, և Ուկրաինայի ուղղությամբ հարցերը կարգավորելուց հետո միայն Ռուսաստանը իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի ուղղությամբ, բայց մինչ այդ ռուսական կողմին անհրաժեշտ է թույլ չտալ իր դիրքերի թուլացում այս տարածաշրջանում, ինչով և զբաղված է ռուսական կողմը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր. այն, ինչ նրան այնտեղ են պատմել, դժվար է անգամ պատկերացնելՄեզ պատերազմից ուզում է փրկել մի մարդ, ով բերել է 3 պատերազմ. Գոհար ՂումաշյանԱդրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է․ Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով 1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համարՀավասարակշռության վերականգնումը շատ կարևոր է Ադրբեջանի հետ հարաբերություններում. Ավետիք ՉալաբյանՎերականգնելու ենք ժողովրդավարությունը. Շիրազ Մանուկյան Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթ Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվեՀամախոհ ուժերի համախմբումը կխթանի մարդկանց մասնակցությունը ընտրություններին․ Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը գործընկերության պայմանագիր են ստորագրել ՈւՂԻՂ․ ՀԷՑ-ի գործով դատական նիստը Հայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ է Մեկ ուրիշ դաս Փաշինյանի համար Արթուր Ավանեսյանի կողմից անվտանգության մասին Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Արևային էներգիան թույլ է տալիս դիմագրավել իրանական պատերազմի հետևանքներին Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ ԿարապետյանԻրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսներըԻրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Ուժեղ Հայաստանի Ուժեղ Աբովյան. Նարեկ Կարապետյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի