Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»


Դիմադրությու՞ն, թե համախմբում. ընդդիմադիր դաշտի միավորման տեսլականը

Վերլուծական

«Դիմադրության շարժման» նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը կրկին սրեց երկու կարևորագույն հարց. ո՞րն է պատճառը, որ ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավել ընդդիմադիր պայքարի մեջ՝ չնայած իշխանության նկատմամբ տոտալ անվստահությանն ու ատելությանը, և արդյո՞ք Հայաստանն ունի որակապես նոր ընդդիմության կարիք՝ նոր ասելիքով, նոր մոտեցումներով, նոր ազդակներով։

Ըստ էության՝ շատերը ընդգծում են, որ գործող արմատական ընդդիմությանը չի հաջողվում ժողովրդական լայն զանգվածներ ներգրավվել՝ հանրությանը հստակ այլընտրանք չներկայացնելու պատճառով։ Բացի անցյալի նկատմամբ հանրային տոտալ անվստահությանը` դիմադրություն բառն ինքնին արդեն բացասական ազդակ է տալիս հանրությանը, մինչդեռ գործող վարչախմբի դեմ պայքարում էական է համախմբման գործոնը։

Փաշինյանական վարչախումբն անգերազանցելի է ատելության խոսքի, պառակտման, բաժանարար գծեր քաշելու հարցում, թերևս դա միակ եղանակն է, որով Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները շարունակում են պաշտոնավարել Հայաստանում։ Եվ նրանց դեմ իրենց իսկ զենքով պայքարելը պարզապես ջլատելու է ընդդիմության ուժերը, ուստի ընդդիմությունը կարիք ունի ոչ թե վարչախմբի քարոզչական կուտն ուտելու, այլ հանրության համար դրական ազդակներ գծելու, դրանք պայքարում օգտագործելու, պարզ ասած, հանրությանն առողջացման դեղատոմսեր տալու։ Այդ առումով կարևորագույն գաղափարը համախմբումն է։

Չափազանց հեշտ է փաշինյանական իշխանությանը քվե տված 680 հազար մեր հայրենակիցներին անվանել «ժեխ», այլ պիտակավորումներ տալ և անցնել առաջ։ Մինչդեռ ընդդիմությունն այսօր կարիք ունի որակական նոր խոսքի, Հայաստանի և Արցախի ապագան կախված է բացառապես հանրային համախմբումից, այդ համախմբման մեջ, իհարկե, տեղ չունեն գործող իշխանությունները, սակայն ընդդիմությունը պետք է կարողանա իր կողմը գրավել Փաշինյանի ընտրողներին, բացատրի նրանց իրենց քայլի վտանգավորությունը և դա անի ոչ թե հայհոյախոսությամբ, այլ միայն ողջամիտ խոսքով՝դրական ազդակներ փոխանցելով։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի համար այսօր գերխնդիրն այդ դեղատոմսը գտնելն է, որից հետո արդեն հնարավոր կլինի ավելի լայն պայքար մղել վարչախմբի դեմ։

Ընդդիմադիր դաշտի համախմբման գաղափարախոսությունը պետք է դառնա պայքարի լոկոմոտիվը, և գուցե առաջիկայում հենց «Համախմբում» շարժումն էլ լինի առաջ քաշող ուժը, որի առաջնորդները պայքարի առաջնագծում են և ակնհայտորեն փորձում են թարմ շունչ հաղորդել ընդդիմադիր շարժմանը։

Գուցե հենց նրանց հաջողվի ժողովրդին հավաքել մեկ ընդհանուր, համախմբող, իրար կապող գաղափարի շուրջ և հեռացնել Փաշինյանին իշխանությունից։

Լինա Արամյան

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանԼեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»