Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ» Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ» «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ» «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»


«Որպես մայր՝ չունեմ զգացողություն, որ Արթուրս չկա, սպասում եմ, պետք է գա». սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Արթուրի ընտանիքն անպատասխան հարցեր ունի․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարբեր են պատերազմով անցած տղաների պատմությունները, բայց իրենց մասին բոլոր նյութերը հատվում են կարևոր՝ անսահման ցավի ու աննկարագրելի կարոտի խաչմերուկում: Հյուր էի ադրբեջանցիների՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Արթուր Լոփոյանի տանը: Արթուրի բարի ու անկեղծ հայացքի ներքո էլ ընթացավ մեր զրույցը նրա ծնողների ու ընկերոջ՝ Ռոլանդի հետ: Տիկին Նաիրան ասում է՝ ախր, ինչ պատմեմ ընդամենը 19 տարի ապրած իմ տղայի մասին:

«Մի մեծ աշխարհ, գանձ կորցրեցինք: Մեր տան արևն էր: Այսօր էլի երազումս տեսել եմ»,-արցունքներն է սրբում մայրիկը: Նրա խոսքով, տղան դեռ փոքրուց էր աշխույժ ու չարաճճի, բայց երբեք ուրիշներին չէր վնասի. «Մեկ անգամ են դպրոց կանչել, ուսուցչուհին ասաց՝ վախենում ենք ընկնի, ինքն իրեն վնասի: Երբեք իրենից չեն դժգոհել: Չնայած աշխուժությանը, անսահման ամաչկոտ էր, զուսպ»: Մեծ սեր ուներ զենքերի հանդեպ: Ընկերը հավաստում է՝ միասին «պոլիգոններ» էին գնում, հետաքրքրությունը մեծ էր: Մայրիկն էլ լրացնում է՝ դեռ փոքրուց ասում էր, որ պետք է զինվոր դառնա. «Բարի էր, ընկերասեր, մեծերի նկատմամբ հարգանքով, այնպես չէ, որ մայրն եմ, գովում եմ: Կիսվում էր իր ունեցածով: Ծառայում էր, զանգեցի, հեռախոսն անջատված էր, հետո ասաց՝ զարյադկան նստել էր, հարցրեցի՝ «power bank»-դ ո՞ւր է, թե՝ տղերքը դիրքեր են բարձրացել, իրենց եմ տվել, պետք կգա»,-վերհիշում է տիկին Նաիրան, իսկ ընկերը՝ Ռոլանդը, հավելում. «Ամեն օր միասին էինք, զանգում էր՝ ո՞ւր ես: Ուտելու մի բան էր սարքում ու գալիս: Շատ համով բաներ էր սարքում: Հասնող էր: Չի եղել մի դեպք, որ ասեի՝ Արթո՛ւր ջան, պետք ես, ու կողքս չկանգներ: Բայց որքան էլ զբաղված լիներ, ուր էլ լիներ, եթե Գարիկն ու Նաիրան կանչեին տուն, նույն րոպեին ամեն ինչ կթողներ ու տուն կգնար»,-ասում է Ռոլանդը:

Արթուրին բնութագրելիս աշխատասիրությունն են շեշտում: «Ասում էի՝ քոլեջում ես սովորում, կավարտես, խոհարարության գծով կաշխատես, ամեն աշխատանք մի արա, դրա կարիքը չկա: Պատասխանում էր՝ հաճույքով եմ անում: Եթե իրեն մի բան ասեիր, լսում էր, տղա էր, բայց ամեն հարցում օգնում էր: Տատիկին էր խնամում, գնում դեղերի հետևից, բժշկին դիմավորում ու ճանապարհում: Էլ չեմ ասում փոքր քրոջը խնամելու մասին, ծնված օրվանից Նատալիին կարող էի թողնել իր խնամքին ու գործով ինչ-որ տեղ գնալ, ու ամեն ինչ կաներ՝ կկերակրեր, կխաղար հետը: Երբ քույրիկի ծնվելուն էինք սպասում, իմ հանդեպ էր ուշադիր: Ծնվելուց հետո ամեն օր գալիս էր հիվանդանոց: Մտածում էր՝ բանակից գամ, սա կանեմ, այն կանեմ, բոլոր երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»:

Ընկերոջ խոսքով էլ՝ չէր սիրում պարապ ու հանգիստ նստել, անընդհատ պետք է մի բանով զբաղվեր. «Արձակուրդ էր եկել, Երկրապահի շտաբում էի, նստարաններն էի ներկում: Եկավ, սկսեց ինքը ներկել: Ասում եմ՝ արձակուրդ ես եկել, գնա տուն, հանգստացի: Չէ, կներկեմ, հետո կգնամ: 44-օրյայից հետո էլ՝ ի՞նչ անեմ, պատերազմ չտարաք, գոնե ասեք, մի գործ անեմ: Երկրապահի բակում բալի, ծիրանի պտղատու ծառեր ունենք: Հավաքել էր բերքն ու ամբողջը տարել վիրավոր զինվորների, մարդկանց տները»: Երբ մեր առաջին հանդիպմանը հայրիկին խնդրեցի պատմել Արթուրի մասին, ասաց՝ չեմ կարող, ո՞նց պատմեմ տղայիս մասին: Երբեք չեմ համակերպվի տղամարդու դողացող ձայնի ու հուզմունքի հետ: Միշտ սովոր ենք այդպիսին կանանց տեսնել, տղամարդկանց ավելի պինդ ենք պատկերացնում, պատերազմը նաև դա փոխեց:

Բայց այս անգամ հայրիկը միացավ զրույցին, հիշեց, թե ինչպես էր որդին դեռ երեխա ժամանակ մի քանի անգամ նույն ձեռքը կոտրել, ինչպես մի անգամ ուղղակի նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել, չնայած որևէ մեկն Արթուրին նվագել չէր սովորեցրել. «Փոքր տարիքից զինվորական շորեր էր հագնում և քայլում սենյակում՝ զինվոր եմ դառնալու: Մինչև զորակոչվելը աշխատում էր, չնայած դրա կարիքը չկար, բայց անընդհատ աշխատում էր: ԴՕՍԱԱՖ-ում էր սովորում, մեկ ամիս էր մնացել, որ վարորդական իրավունք ստանար, փոշմանեց՝ հավես չունեմ մեծ մեքենաներ քշելու: Ու կիսատ թողեց»: 2021 թ.-ի դեկտեմբերին Արթուրը զորակոչվել է բանակ: Ծառայությունն անցնում էր Ճամբարակում: «Սիրով է գնացել, զենքի հետ սեր ուներ, Երկրապահի տղաների հետ հրաձգության պարապմունքների էր գնում: Ու միշտ ասում էր՝ ուզում եմ Ճամբարակում ծառայել»,-վերհիշում է Արթուրի հայրիկը:

Մայրիկը սեպտեմբերի 12-ին էր որդու հետ խոսել, «մինչ այդ էլ անընդհատ զանգում էր»: Գիշերը պատերազմ սկսվեց: Այդ օրվա մղձավանջի մասին արդեն հայրիկն է պատմում: «12-ի լույս 13-ի գիշերն էր, ժամը 00:25-ը, կինս ասաց՝ կռիվ է սկսվել: Ուղևորվեցի Վարդենիս: Ժամը 02:59 ընկերներիս ու տղայիս ընկերոջ հետ, ով պայմանագրային զինծառայող է, կանգնած էի Վարդենիսի դպրոցի բակում: Արթուրը զանգեց՝ պա՛պ, ամեն ինչ նորմալ է, զանգել եմ, որ չանհանգստանաս: Ասացի՝ տղես, դուխդ չգցես, Ռոլանդի հետ Վարդենիսում եմ, զենք ենք վերցնում, բարձրանամ քո մոտ: Արձագանքեց՝ նման բան չանես, ամեն ինչ լավ է, քո հետ կապի դուրս կգամ: Մեր վերջին զրույցն էր: Ես ասեմ երկու հազար, դուք երեք հազար պատկերացրեք, այդքան կամավորականներ կային: Տարբեր տեղերից եկել էին: Ոչ մեկին վերև չէին բարձրացնում, բայց ութ հոգով բարձրացանք: Մեզ ասում էին, որ X պոստը նահանջով եկել, միացել է Y-ին, ու ընկել են շրջափակման մեջ: Առաջարկեցին բարձրանալ Z պոստը, որ հասկանանք, թե ինչ ենք անում: Բայց երեք պոստերն էլ ռմբակոծության և հակառակորդի տիրապետության տակ են եղել: Չհասած Վերին Շորժայի տարածք՝ մեզ Ճամբարակի զինվորները դիմավորեցին իրենց հրամանատարներով: Հարցրեցին՝ ո՞ւր եք գնում առանց զենքի՝ նկատի ունենալով ավելի ծանր զենքեր: Մեր ուղղությամբ փամփուշտներ չեն կրակվել, միայն սնարյադ էր գալիս: Ասացին՝ մի բարձրացեք, պոստերը չկան, տղերքի 90 տոկոսը զոհվել է, 10 տոկոսն էլ գերի է: Այդ դիրքից 8 հոգի գերի է ընկել, 26-ը զոհվել է, հրամանատարն էլ իրենց հետ»,-պատմում է Գարիկը:

Մի քանի օր անց հայրիկը գնացել է Արթուրին «ճանաչելու»: Մայրիկն ու ընկերն ասում են՝ երբ Գարիկը նկարներ է ցույց տվել, միանգամից ասել են՝ սա Արթուրը չի: Տիկին Նաիրան հավելում է. «Չեմ նմանեցրել իմ տղային, մայրն եմ, եթե անգամ չեմ հավատում, որ տղաս է, գոնե պիտի զգացողություն ունենայի, որ ինքն է: Ես հիմա էլ չունեմ զգացողություն, որ Արթուրս չկա, սպասում եմ, որ պետք է գա»: Որ հայրիկի տեսած մարմինն Արթուրինն է, ԴՆԹ-ն ու մարմնի վրա եղած մի քանի նշաններն են հաստատել: «Նկարներում աջ ոտքի վրա խալ կա, բայց մեր տղան ոտքի վրա խալ չի ունեցել: Ծառայության ժամանակ ընկել էր ու ձախ ձեռքին սպի ուներ, բայց ձախ ձեռքի նկարը չունենք, որ տեսնենք՝ սպի կա, թե ոչ: Երկու խալը, որ նաև Արթուրն է ունեցել, եղել է գտնված մարմնի վրա»,-ասում է մայրիկը:

Արթուրի հայրիկը տեսանյութեր ունի, որտեղ տղաներն են՝ ձեռքերը կապված, վիրավոր: «Տեսանյութում Արթուրի ոտքը վիրավոր է, մահացածի նույն ոտքն էլ էր վիրավոր, բայց իմ տղան խալ չուներ: Տղայի մարմինն ավելի բարձրահասակ էր, քան Արթուրն էր»: Ստացվում է, որ տղան գերեվարվել է, հետո զոհվել, վախենում եմ ասել, որ սպանվել է, բայց այլ բառով մեկնաբանել իրավիճակը հնարավոր չէ: Տեսանյութերի մասով հայրիկին բարկացնում է այն, որ Քննչական կոմիտեն կամ էլ այլ գերատեսչություններ համոզում են, թե դրանք 44-օրյա պատերազմի ժամանակ են արվել, մեր դիրքերում են, մինչդեռ հրամանատարները փաստում են՝ տեսանյութերում մեր դիրքերը չեն. «Տեսանյութում ճանաչել ենք մեր երեխային: Մյուս կողմից՝ որևէ կերպ չեն ապացուցում, հաստատում, որ դա 44-օրյա պատերազմի ժամանակ է նկարվել: Փոխանակ տեսանյութերն ուսումնասիրեն, ուզում են պարզել, թե դրանք մեզ որտեղից»: Ու այս հարցերն են, որոնք հանգիստ չեն տալիս ընտանիքին՝ իսկ գուցե Արթուրը չէ այն տղան, որին հուղարկավորել են ընտանեկան գերեզմանատանը, շիրմաքար տեղադրել: Հայրիկն ասում է՝ եթե Արթուրը վերադառնա, դա կլինի անհայտ զինվորի գերեզման՝ «բոլորն էլ մերն են, ի՞նչ տարբերություն»:

Հ. Գ. - Ժամացույցի սլաքների կտկտոցը խախտում է սենյակում պարբերաբար տիրող լռությունը: Իսկ հետո զրույցին միանում է Նատալին՝ Արթուրի փոքրիկ քույրիկը, որն իր աշխուժությամբ, զրնգուն ձայնով լցնում է սենյակը, ապրելու շունչ հաղորդում մեզ, բայց ամենակարևորը՝ ապրեցնում ծնողներին, եղբորը, անգամ Արթուրի ընկերներին: Երբ Նատալիին հարցնում ենք, թե որտեղ է եղբայրը, պատասխանում է՝ բանակում, իսկ երբ է գալու հարցին արձագանքում՝ շուտով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու. Աբրահամյան Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ