Երեկ, երբ ԱԺ-ում քվեարկության դրվեց ԵՏՄ անդամկցության նախագիծը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկեց:
«Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական, անձնական խնդիր ուներ, մենք ըմբռնումով մոտեցանք: Այն, ինչ մենք ներկայացրել ենք, դա ՀՅԴ-ի տեսակետն էր՝ շատ հստակ, հետեւողական եւ մինչեւ հիմա այդ հարցի հետ կապված երբեք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի եղել: Պետք չի այդ հարցը վերածել խնդրի: Դա գոյություն չունի պարզապես:
Մտավորական մարդ է, իր մոտեցումները, իր տեսակետներն ուներ, բայց ամբողջությամբ հասկանում եւ ընկալում է այն, ինչ այսօր գոյություն ունի եւ ստեղծված իրավիճակում մենք պետք է այդպես վարվեինք»,-այսպես մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց: