Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video)


Փաշինյանի դեմարշը. ՀԱՊԿ զորավարժություններում տեսել է «վտանգ» Հայաստանի համար. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

mk.ru–ն «Փաշինյանի դեմարշը. ՀԱՊԿ զորավարժություններում տեսել է «վտանգ» Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարին Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Երկրի պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ շտաբին, որ զորավարժությունները չեն կայանալու։ Փաշինյանը զորավարժությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Բաքուն արևմտյան քաղաքական գործիչներին համոզում է, որ իբր Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ ագրեսիա են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Նա հիշեցրել է, որ, նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն, Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։

Սակայն Ադրբեջանի գործողություններին, որը միտումնավոր փակել է Լաչինի միջանցքը, պետք է արձագանքել՝ չտրվելով սադրանքներին։ Նոյեմբերին Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը և Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը՝ Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չունենալու պատճառով, որը, ըստ Երևանի, օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։ Հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար, բայց չստացավ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը (Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը) արգելափակված է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից, թեև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն այն պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ։

mk.ru–ին տված հարցազրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդել է, որ հանրապետության տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները կարող էին օգնել ապաշրջափակել միջանցքը։ Ստեղծված իրավիճակը mk.ru–ին մեկնաբանել է նաև քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը. - Համաձայն նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով ավարտվեց հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը, Լաչինի միջանցքն ունի արտատարածքային կարգավիճակ և վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Սակայն այժմ Բաքուն փորձում է խաղաղապահների դերը իջեցնելով՝ զուտ կեղծիքի միջոցով իր վերահսկողությունը հաստատել դրա վրա։ Ինչո՞ւ է Ադրբեջանը որոշել գնալ նման քայլի։ Ըստ երևույթին, նրանք կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունը խրված է Ուկրաինայում, և այժմ Ղարաբաղի համար ժամանակ չունի։

Բայց մեզ համար վիճակն այնքան էլ ողբալի չէ, որքան կարծում է Բաքուն։ Եվ մենք կարող էինք ճիշտ կերպով արձագանքել տեղի ունեցածին։ Բայց մեր կողմից շրջափակման առաջին երկու շաբաթներին ընդհանրապես արձագանք չեղավ։ - Ռուսաստանը, կարծես, շատ զգույշ դիրքորոշում է ընդունել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ -Այո, փորձում են չսրել, ինչպես միշտ։ Մենք դա չնկատեցինք Սահակաշվիլիի հետ կապված, բավարարեցինք մեր բազաները դուրս բերելու նրա պահանջները, ոչ մի կերպ չարձագանքեցինք 2004-ին նրա ներխուժմանը Հարավային Օսիա, և օսերն ինքնուրույն կռվեցին։ Արդյունքում նա, տեսնելով ռուսական դիրքերի թուլությունը, այնուամենայնիվ, 2008-ին հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Նույն գիծը վարում էինք Ուկրաինայի հարցում. չնկատեցինք խնդիրները, անընդհատ կրկնում էինք, որ Մինսկի պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Նման հայտարարությունները փաստացի մոլորության մեջ գցեցին ռուս հասարակությանն ու նախագահին։

Արդյունքում, այդ ընթացքում Ուկրաինան լրջորեն պատրաստվեց ռազմական գործողությունների։ Սա այսօր բոլորն են ընդունում: Մշտական զիջումների այս քաղաքականությունը, կոշտ գործողությունների բացակայությունը հանգեցնում է շատ վատ արդյունքների։ Հայաստանում վրդովված են մեր դիրքորոշումից և Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ արձագանքի բացակայությունից։ -Իսկ ինչպե՞ս եք գնահատում Երևանի հրաժարումը ՀԱՊԿ զորավարժություններից։ -Փաշինյանն այս պայմաններում ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, ուստի Ռուսաստանը պետք է ապաշրջափակի այն։ Պայմանագրով Հայաստանն իրավունք չունի այստեղ որևէ գործողություն անել։

Սա ռուսական կողմի դիրքորոշման նկատմամբ դժգոհության դրսևորում է։ -Բայց նման զորավարժությունները կարող էին ուժի ցուցադրություն լինել... - Ցույցադրություն կարող էր լինել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն պետք է իր բնապահպաններին դուրս բերի Լաչինի միջանցքից։ Կարծում եմ, որ այդ դեպքում Փաշինյանը չէր հրաժարվի ՀԱՊԿ զորավարժություններից։ Նա հիմար չէ: Ցանկացած ողջամիտ հայ հասկանում է, որ եթե Ռուսաստանին դուրս շպրտեն տարածաշրջանից, ապա Հայաստանից ոչինչ չի մնա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան «Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ ՍարգսյանԱյնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինԸնդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են