Հարավաֆրիկյան Հանրապետությունը դեկտեմբերի 5-ին հարգում է ժողովրդական ՀԱՀ-ի հիմնադիր, սպիտակամորթների իշխանության դեմ պայքարի հերոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի հիշատակը: Մանդելան մահացել է 1 տարի առաջ` 95 տարեկանում:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS–ին, օրվան նվիրված գլխավոր միջոցառումը տեղի կունենա Պրետորիայի Ազատության այգում, որը կխորհրդանշի սպիտակամորթների ռեժիմի դեմ պայքարը:
Նախագահական պալատի մոտ, որտեղ 1 տարի առաջ տեղի է ունեցել Մանդելայի հոգեհանգիստը, կանցկացվի ծաղկեպսակների դրման արարողություն: