Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան


Իշխանական ԶԼՄ-ների թեզերի հիմնավոր դամփինգ.Հայկ Դերզյան

Բլոգ
Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Երեկ պրոիշխանական Civic.am-ում հայտնվել էր մի հոդված, որի բովանդակությունը ստերի ծավալվով գերազանցում էր ՀՀ-ում ծաղիկների խանութի ամենաթանկ ծաղկեփնջի ծաղիկների թիվը:

Հոդվածում նշվում էր, որ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սխալ է, երբ ասում է, որ առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը հակասություն ունեն Արցախի ճակատագրի հետ կապված, ընդ որում, պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ այն չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը դա կարծես չի ասում: Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանն ու Արցախը չեն կարող «իրար մեջ» պայմանավորվել և լուծել ԼՂ կարգավիճակի հարցը:

Մամիջանյանը խոսել է ոչ թե բանակցային գործընթացում հարցը լուծելու, այլ երկու իշխանությունների ունեցած դիրքորոշման մասին: Այս երկու տարբեր թեմաներն համեմատելը նույնն է, ինչ Հենրի Քեսինջերի «Աշխարհակարգ» գիրքը համեմատես գերագույն գլխավոր կապիտուլյանտի «Երկրի հակառակ կողմը» գրքի հետ:

Հոդվածում նշվում էր, որ պատգամավորը գիտի միջազգային հանրության հովանու ներքո ընթացող «բանակցային գործընթաց» հասկացության մասին, որի շրջանակներում էլ որոշվել և որոշվելու է, թե Արցախը որտեղ հայտնվի։ Նշվում էր, որ քաղաքականության մեջ կամենալը դեռ կարենալ չէ։

Հոդվածագրի թիկունքում գտնվող բանակցողին հիշեցնենք, որ վերջինս որպես «ժառանգություն» ստացել էր փաստաթուղթ, որով Արցախը ստանալիւ էր միջանկյալ, իսկ հետո՝ վերջնական կարգավիճակ, ինչը տապալեց գործող իշխանություն, իսկ պատերազմից հետո նոր ակնարկեց այդ մասին, նշելով, որ զոհեր կարող էին և չլինել: Ասեմ ավելին, այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր Կապանում՝ 2020 թվականին տեղի ունեցած իր ասուլիսի ընթացքում:

Դրան զուգահեռ պետք է արձանագրել հոդվածի սննանկությունը: Վերջին տասնամյակներում առկա կոնֆլիկտներից և ոչ մեկ իր լուծումը չի ստացել և բանակցային գործընթացը եղել է և կա շարունակական: Եթե այդքան միանշանակ լիներ ամեն ինչ միջազգային հանրության համար, ապա հնարավոր է շատ վաղուց լուծված լիներ Հունաստան և Թուրքիայի, Սերբիայի և Կոսովոյի, Չինաստանի և Թայվանի, ՌԴ-ի և Ուկրաինայի և այսպես շարունակ:

Առհասարակ միջազգային հանրության որոշումների, հայտարարությունների, քայլերի և այլ պրոցեսների վրա ազդելու համար պետք է ունենալ դիվանագիտության, պետական ինստիտուտների լուրջ ներուժ, փորձառու թիմ և պրոֆեսիոնալ բանակցող՝ դրական առաջընթաց արձանագրելու համար, կամ ունենալ Նիկոլ Փաշինյան & ՔՊ՝ գործընթացները տապալելու, հազարավոր զոհեր ունենալու, տարածքներ կորցնելու և ինքնորոշման իրավունքից տալոնով սնունդ ստանալու և շրջափակման մեջ գոյատևելու փուլին անցնելու համար:

Իշխանական ԶԼՄ-ն մեղադրում է ընդդիմությանը այն բանի մեջ, որ մերժվել էր 1997 թվականին Արցախը՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու առաջարկը: Հիշեցնենք, որ այդ առաջարկից 14 տարի անց ներկայացվեց Կազանյան փաստաթուղթը, որը մերժվել էր Ադրբեջանի կողմից և որը հնարավորություն էր տալիս Լեռնային Ղարաբաղում անցկացնել վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հայերը կազմել են ճնշող մեծամասնություն, այդ առաջարկը ավելի քան ձեռնտու էր Հայաստանին և Արցախին:

Հոդվածի մյուս հատվածում խոսվում է Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Ադրբեջանի զինատեսակները շատ ավելի ժամանակակից ու գործուն են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու կամ տանկերի թվի մեջ չէ։ Այստեղ հոդվածագիրը ակնարկում է ուժային լուծման թեզի մասին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ամռանը գերագույն գլխավոր շոումենը մեկ դիրքի գրավումը մեծն հաղթանակ էր հռչակել, որակել, որ թշնամուն հասցվել է բարոյահոգեբանական մեծ հարված, նշել, որ մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում և հավելել, որ ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է: Էլ չեմ խոսում վերջինիս ՊՆ նախարարի մակեդոնյան հայտարարությունների մասին:
Նման մեջբերում անելուց առաջ հոդվածագիրը լավ կլինի, եթե հարցնի իր կայքի քաղաքական ղեկավարությանը մարտունակության վերաբերյալ, չնայած այնտեղ հարցնելու բան չկա, լոպազ աղետաբերի իրար հակասող հայտարարությունների հերթական շարքն է:

Հոդվածում ասվում է, որ ՀՀԿ-ն իշխանություն եղած ժամանակ մի քանի անգամ մերժել է ԼՂ անկախության ճանաչման մասին ընդդիմության ներկայացրած նախագծերը։ Սա հերթական դատարկ և պոպուլիստական միտքն էր: Բանակցային գործընթացի ժամանակ ճանաչել անկախությունը նշանակում էր ապտակ հասցնել համանախագահներին և դառնալ ոչ կառուցողական:

Ի դեպ, ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զգուշացրել էր, որ պատերազմի շարունակական լինելու դեպքում իրենք ճանաչելու են Արցախի անկախությունը: Այդ ժամանակ իհարկե դա կունենար դիվանագիտական լուրջ լեգիտիմություն՝ հաշվի առնելով թշնամու ոչ կառուցողական լինելը:

Լավ կլինի, եթե հոդվածագիրը հիշի, որ իր ԶԼՄ-ի քաղաքական ղեկավարի կառուցողական ընկերոջ կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս չի ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ կարծես Civic.am-ում մոռանում են: Ոչինչ, սա ձեզ որպես մեղրաջուր հիշողության վերականգնման համար:

Ի դեպ, հոդվածում կա մի հետաքրքիր հատված, որտեղ հոդվածագիրը մեջբերում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն միտքը, որ 2003-ին, ավագ Ալիևին փոխարինած կրտսեր Ալիևը հայտարարել էր, որ իրենք բանակցային գործընթացը տեղափոխում են զրոյական մակարդակ: Շատ հետաքրքիր է, որ Ալիևի պես Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից: Չեմ կարծում, որ Ալիևին և Նիկոլ համեմատելը բխում է հոդվածագրի շահերից, բայց դա թողնենք իրենց:

Հոդվածում նշվում է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում երբեք չլինելը կամեցող այժմյան ընդդիմությունը ոչինչ չի արել այդ լոզունգը սպասարկելու համար։ Եթե հոդվածագիրը չգիտի, ապա հիշեցնեմ, որ օրինակ Լաչինի միջանցքի փակման մասին Բրյուսելում իմացել են Արմեն Աշոտյանի շնորհիվ, այլ ոչ թե քեմալական պայմանագիր կուսակցության, կամ իր ղեկավարի կողմից: Հիշեցնեմ նաև, որ բանակցելու մանդատ ունի իշխանության անգլուխ գլուխը, այլ ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմությունը իր ունեցած բոլոր հնարավոր կապերը օգտագործում է, այնինչ գործող իշխանությունը, որի մի շարք պատգամավորներ պնդում են, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, որի ղեկավարը Շուշին դժգույն և դժբախտ է անվանում, որի կինը Արցախի շրջափակումը թողած իր վրանների դարդն է լացում, ամեն ինչ արել և անում են, որ այս դժոխքը չավարտվի: Ինչ խոսք, այդ առումով իշխանության ողջ գործիքակազմը ակտիվ աշխատում է:

Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ