Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան


Աշխարհաքաղաքական դասավորության տեղաշարժերն ու մեր պահվածքը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ օրը զինվորների կեցավայրում բռնկված հրդեհը ծանր հարված էր առանց այն էլ բարդ հոգեբանական վիճակում գտնվող հանրության համար։ Եվ այդ ողբերգությունն ու դրա մանրամասների շուրջ քննարկումները, բնականաբար, երկրորդ պլան մղեցին այլ, այդ թվում՝ նախորդ օրը տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններ ու հայտարարություններ։

Ի մասնավորի, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց իր ասուլիսի ընթացքում։ Նախ՝ նա, կարելի է ասել, պաշտոնապես ընդունեց, որ Լաչինի ճանապարհը փակել է պաշտոնական Բաքուն, իսկ բնապահպանները պարզապես շղարշ են, ինչն, իհարկե, պարզ էր ի սկզբանե։ Միաժամանակ ՌԴ արտգործնախարարից տեղեկացանք, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել, այնինչ այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չէր տրամադրվել հանրությանը, և մինչ այդ միայն մամուլում էին շշուկներ պտտվում նմանատիպ հանդիպման և ադրբեջանական կողմից ներկայացված պահանջների մասին։ Նաև ուշագրավ է, որ Լավրովը հույս հայտնեց, թե առաջիկայում հարցը կկարգավորվի։

Սա ակնարկ էր, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում որոշակի համաձայնություններ են նախանշվում։ Քանի որ արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի կենսական շահերը շոշափող հարցերի դետալների շուրջ ընթացող գործընթացների մասին հանրությունը տեղեկանում է այլ երկրների ներկայացուցիչների ելույթներից, ապա Լավրովի ելույթից նաև պարզ դարձավ, որ հայկական կողմը առաջ է քաշել Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը՝ կայունություն ապահովելու նպատակով, սակայն դրա պարամետրերին վերաբերող փաստաթուղթը չի ընդունվել։

Ոչ հանիրավի կարծիքներ կան, որ Ռուսաստանը շատ մեղմ է արտահայտվում՝ խուսափելով դատապարտել Ադրբեջանի անընդունելի գործողությունները։ Անշուշտ, այդպես է: Սակայն նաև հասկանալի է, որ, ամբողջովին ներգրավված լինելով Ուկրաինայում ընթացող պատերազմի մեջ, Ռուսաստանը ցանկանում է ամեն կերպ խուսափել հարավային Կովկասում նոր լարվածության օջախի ստեղծումից և ռազմական էսկալացիայից։ Մյուս կողմից՝ պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես են իրենց պահում Հայաստանի իշխանությունները, և ինչ է ուզում այս պարագայում Հայաստանը:

Լավրովը հայտարարեց, որ չնայած նրան, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, ու ՀԱՊԿ առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը Արևմուտք է շտապում և նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ, որպեսզի Հայաստանի սահմանին երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Լավրովի ասուլիսից ընդամենը ժամեր անց թեմայի հետ կապված հայտարարություններ շտապեցին անել հավաքական Արևմուտքի մի շարք ներկայացուցիչներ, ընդ որում՝ զարմանալիորեն շատ ավելի կոշտ, քան նախկինում էր: Այս ամենը նորից հաստատում է աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների յուրատեսակ մրցակցությունը նաև մեր տարածաշրջանում։

Մրցակցության առկայությունն ինքնին գուցե դրական է, քանի որ Հայաստանի դերակատարությունը կարևորվում է: Սակայն էականն այս պարագայում արդյունքն է, քանի որ մրցակցությունն ավելի շատ արտահայտվում է «խանդի» տեսարաններով և տարածաշրջանից միմյանց դուրս մղելու ջանքերով, քան հիմնախնդրին լուծում տալու ձգտումներով։ Ըստ այդմ, կարևոր է, որ Հայաստանը կարողանա գտնել իր շահերին համապատասխանող դիրքորոշումը և դրանով առաջ ընթանա, այլ ոչ թե օրը մեկ դիրքորոշում փոխի, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Օրերս խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել, թեպետ մի քանի ամիս առաջ՝ նոյեմբերին, հավաստիացնում էր, թե պայմանագրի ռուսական տարբերակն արդեն ընդունել են։

Ու հետաքրքրական է, որ դրան հետևել էր Լավրովի արձագանքը, թե Պրահայից հետո Երևանն ուզում է, որ իրենք հաստատեն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկը, բայց դա մի փոքր բանակցությունների անցկացման օպերայից չէ, այլ օպերայից է։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի ռուսական և եվրոպական առաջարկությունների միջև էական տարբերություններ կան։ Եթե եվրոպական տարբերակում Արցախը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, ապա ռուսական առաջարկների համապատասխան՝ Արցախի կարգավիճակը շարունակելու է առայժմ անորոշ մնալ, իսկ դրա ճշգրտումը թողնվում է ապագային։ Մի խոսքով, Հայաստանը խնդիր ունի աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվելու, սեփական շահերը և այդ շահերն այլ միավորների շահերի հետ համադրելու, կողմնորոշումներում պատեպատ չխփվելու և վստահելի գործընկեր համարվելու հարցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն Մանվելյան