Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե


Երբ ամենամեծ արժեքը աթոռն է. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայիս իրողությունները բազմակողմանիորեն փաստում են, որ Հայաստանում ձևավորված արժեհամակարգը հետևողականորեն կորոզիայի է ենթարկվել։ Իսկ այս հանգամանքը մեծապես ազդում է մեր պետականության հիմքերի, հանրային իմունիտետի և ընկալումների վրա։ Տարիներ շարունակ արտաքին որոշակի ուժերի կողմից ուղղորդվող և տարբեր դրամաշնորհներից սնվող անհատներն ու կազմակերպությունները՝ ճոխ անունների ու «ոլորտների» անվան տակ հետևողականորեն թիրախավորել են արժեքներն ու արժեհամակարգերը: Այդ շրջանակներում մասնավորաբար փորձել են հասարակության մեջ ներարկել այնպիսի գաղափարներ, ինչպես, օրինակ՝ «Արցախը բեռ է Հայաստանի համար», «հանձնենք Արցախը, որ լավ ապրենք» և այլն։

Դրանով նրանք առաջին հերթին արժեզրկում էին հայրենիքի ու պայքարի գաղափարը, իսկ առաջնային էր դառնում միայն անձնական բարեկեցության հարցը։ Դրա համար էլ նրանք շեշտում էին, թե մարդկանց հայրենասիրություն սովորեցնելու հարկ չկա։ Եվ ուշադրություն պետք է դարձնել, որ այս մարդկանց մեծամասնությունն արդեն չորս տարի է, ինչ գտնվում է իշխանության ղեկին։ Ուստի, հանգիստ կարելի է պատկերացնել, որ նրանք, ովքեր իրենց անձնական բարեկեցության հաշվին թույլ են տվել թիրախավորել մեր արժեհամակարգը, հանուն սեփական քաղաքական ամբիցիաների ինչերի են ընդունակ։ Զարմանալի չէ նաև մեր արժեհամակարգի սյուների դեգրադացմանն ուղղված հատուկ քաղաքականությունը։ Առաջին հերթին հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում մեր ժողովրդի արժեքային հիմնասյուների հետ։ Հատուկ թիրախավորվում է եկեղեցին, որը դարեր շարունակ՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում ահռելի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։

Ավելին՝ եկեղեցին տարբեր փուլերում նաև պետական ինստիտուտի դերակատարում է ստանձնել, և թշնամիները հաճախ հայ ժողովրդին վերաբերող հարցերը կոորդինացրել են հենց եկեղեցու հետ երկխոսության միջոցով։ Իսկ հիմա իշխանությունների կողմից եկեղեցին մեկուսացվում է, իսկ աղանդավորական և այլ կասկածելի շարժումների համար մեծ դաշտ է բացվում։ Մեր արժեհամակարգի անվտանգային ամենակարևոր հիմնասյունը՝ բանակը ևս այս չորս տարվա ընթացքում անդառնալի հարվածների է ենթարկվել ու մատնվել անտարբերության։ Սա շարունակվում է նաև այսօր, որպեսզի հասարակությունը վերջնականապես հիասթափվի բանակից, ավելին՝ որևէ ցանկություն չմնա ո՛չ բանակ ունենալու, ո՛չ էլ զինվոր տալու: Իշխանությունները հատուկ քաղաքականություն են տարել նաև ազգային արժեհամակարգի վերաբերյալ հանրային ընկալումները փոխելու և անլրջացնելու ուղղությամբ։

Դրա արդյունքում էլ քաղաքացիներն այսօր այլ կերպ են նայում որոշակի երևույթների։ Օրինակ՝ տևական ժամանակ մարդկանց կողմից հերոսությունը կամ ազգային հերոսի կոչմանն արժանանալը ընկալվել է որպես բացառիկ ու ակնածանքի արժանի երևույթ։ Իսկ հերոսները իրենց գործունեության ու զոհողությունների արդյունքում օրինակ են դարձել հասարակության համար։ Բայց հիմա իշխանությունների կողմից հերոս կարող է հռչակվել յուրաքանչյուրը՝ անկախ համապատասխան անհրաժեշտ հիմքերի առկայությունից։ Օրինակ՝ 2020 թվականի ամռանը մի քանի օր Տավուշի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած փոքրամասշտաբ բախումներից հետո Փաշինյանը հատուկ միջոցառում կազմակերպեց Սարդարապատում, բազմաթիվ մեդալներ տվեց, հերոսներ հռչակեց։ Արցախյան պատերազմում փաշինյանական պարտության պարագայում ևս օրվա իշխանությունները աջուձախ հերոսների կոչումներ էին բաժանում՝ առանց անհրաժեշտ վերլուծություններ կատարելու։ Ու Փաշինյանն անգամ էմոցիաների ազդեցության տակ ֆեյսբուքով էր հերոսներ հռչակում։

Բայց, միևնույն ժամանակ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ հերոսները հանրային ընկալումներում պահպանելու են իրենց ձևավորած կերպարները։ Եվ այս տեսանկյունից որևէ արժեքային հարթություն չկա, իշխանությունները առաջնորդվում են միայն իրավիճակային մոտեցումներով, որից ելնելով էլ կարող են ինչ-որ մի պահի որոշել խրախուսել, ինչ-որ մի պահի քրեական գործ հարուցել կամ դատել, ինչ-որ մի պահի որևէ ծրագիր ֆինանսավորել կամ չֆինանսավորել։ Նայած՝ պահի թելադրանքին: Ուստի, կախված իրենց քիմքին հաճելի լինելուց, իշխանությունները միևնույն անձին կարող են հերոսի կոչում տալ, մեդալներով պարգևատրել, հետո զրկել այդ կոչումներից, հերոսին վերածել հակահերոսի։ Այս իշխանությունների համար արժեքներ չկան, չկա արժեհամակարգ, չկան կարմիր գծեր: Նրանց միակ արժեքը փողն է, բարեկեցությունն ու աթոռը: Իսկ մնացյալ ամեն ինչը նրանք ծառայեցնում են այդ ամենը պահպանելուն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան