Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է Մհեր Սեդրակյանը բարձրաձայնում, որ Հայաստանը սովոր է լծի տակ ապրել, ասաց.
«Նա նկատի է ունեցել, որ մենք հիմա լծերից ազատվում ենք: Եղել է ժամանակ, որ մենք չենք ունեցել պետականություն, հիմա մենք ինքնուրույն, անկախ պետություն ենք»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պագտգամավոր Մհեր Սեդրակյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ հայ ազգը սովոր է ինչ-որ մեկի լծի տակ լինել:
Պատգամավորը շեշտեց, որ որոշ պատգամավորներ երբեմն լեզվի սայթաքումներ են ունենում, երբեմն էլ չեն կարողանում ճիշտ ձևակերպել իրենց միտքը: