Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք, իսկ Արայիկ Հարությունյանի շտապողականությունը՝ զարմացնում է». Աննա Կոստանյան

Հարցազրույց

«Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։

– Փետրվարի 20-ին լրանում է արցախյան շարժման 35 ամյակը, այն դիմավորելու ենք շրջափակված, բզկտված, ներքին պառակտումներով ու հեռանկարի առումով մշուշոտ Արցախով. ի՞նչ դիտարկումներ ունեք այս առիթով:

– Ցավալի խորհուրդ եմ տեսնում 35-ամյա տարեդարձին ընդառաջ, մինչդեռ շարժումն իր գաղափարական ու նպատակային առումով ազատագրական էություն էր կրում, որը ցայսօր պիտի առանձնահատուկ վերաբերմունքով պահպանեինք, հպարտորեն ու մեծ շուքով նշեինք, արժեւորեինք ու ամեն ջանք ուղղեինք՝ ազատ հայրենիքի սահմաններն ամրացնելու համար։ Իսկ այժմ, 35 տարի առաջ ազատագրված Արցախի մեր հայրենակիցները միայնակ ու անհեռանկար շրջափակման մեջ պիտի նշեն տարեդարձը։ Այս ցավալի իրողությունը մեզ համար սխալներից դասեր քաղելու, ավելի սթափ եւ լրջորեն արցախյան խնդրին մոտենալու խորհուրդ պետք է ունենա, որպեսզի հասկանանք, որ մեր հայրենիքի դարպասներն ամրացնելու ուղղությամբ պարտավոր ենք համատեղված ու միաբան քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելով առաջին հերթին հենց մեր ներքին տարաձայնություններն ու միտումնավոր ստեղծված պառակտումը։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթաց է նախաձեռնել՝  ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ: Վերջին շրջանում ականատես ենք լինում Արցախում ներքաղաքական հակասությունների եւ այդ առումով իրավիճակը նույնպես սրվում է: Ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակում այս դրույթի առանձին ու հրատապ առաջ մղումը, ի՞նչ նպատակ ունի, ի՞նչ զարգացումներ են հնարավոր եւ ի՞նչ վտանգներ կարող են դրանք բերել:


– Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ Արցախի նախագահը նման անհասկանալի շտապողականություն է ցուցաբերել ու սահմանադրական բարեփոխումների փաթեթից այդ մեկ դրույթն առանձնացնելով՝ խորհրդարանին է ներկայացրել՝ հրատապ կարգով: Տեղյակ եմ, որ տեւական ժամանակ է քաղաքական ուժերը մեծ եւ լուրջ աշխատանքներ են տարել Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, եւ ըստ իմ ունեցած տեղեկության՝ արդեն բարեփոխված Սահմանադրությունը տարբեր ճգնաժամային իրավիճակներում գտնվող արցախյան պետության համար, առաջարկելու էր բարենպաստ լուծումներ: Չէի ուզի շտապել ու միայն ասեկոսեների վրա հիմնված դատողություններ ու եզրակացություններ անել ԱՀ նախագահի խորհրդավոր այս քայլի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթն օր առաջ պետք է շրջանառության մեջ դրվեր, որտեղ կա նաեւ այս պահին հրատապ կարգով բերված դրույթը։ Կասկածանքը հենց սրանում է կայանում. եթե այդ դրույթն իրոք տրամաբանական ու հրատապ բնույթ է կրում, ապա օր առաջ ամբողջ նախագիծը պիտի առաջ տարվեր։

Արցախն այն իրավիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ներքաղաքական տարբեր ինտրիգներով ու հնարավոր դավադրություններով պայմանավորված անլուրջ քայլեր, որոնք էլ ավելի մեծ վտանգների առաջ կարող են կանգնեցնել Արցախն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Յուրաքանչյուր քայլ, որ արվում է, բազմակողմանի քննարկված, վերլուծված, ռիսկերը հաշվարկված պետք է լինի։ Վստահ եմ, Արցախի քաղաքական դաշտն այդ կամքն ու ներուժն ունի, գոնե թե վերջին շրջանում կրկնակի վերահաստատել են առարկայական քայլերով՝ միաբանվածություն ցուցաբերելով։

– Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա. ձեռքսեղմումներ, ողջագուրումներ, փոխադարձ ռեւերանսներ, Մարգարայի կամրջով էլ արդեն մի քանի անգամ մարդասիրական բեռներ են հասել երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ, ինչն, ի դեպ, ՀՀ իշխանությունը ներկայացնում է իբրեւ իր դիվանագիտական ձեռքբերում: Ի՞նչ տպավորություններ ունեք այս ամենից:

– Սա ես ընկալում եմ, որպես գործող վարչակարգի թուրքական կողմնորոշման հերթական տրամաբանական դրսեւորում։ Նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ակնհայտ նախասիրությունները թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասով, ու առօրյայում 24 ժամ անդադար քննարկել, թե ինչպե՞ս են միմյանց ձեռք սեղմում, ողջագուրվում, իրար շնորհակալություններ հայտնում՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետի առնչությամբ Հայաստանի իշխանության ցուցաբերած շողոքորթ մարդասիրական ակտով, պարզապես անպտուղ, անարդյունք գործ է ու ժամանակի զուր վատնում։  Նախ, պետք է հստակ արձանագրել այն հանգամանքը, որ այդ երկրի կողմից պաշտոնական արձագանք հայկական «մարդասիրական» քայլին դեռեւս տեղի չի ունեցել, ինչը, օրինակ, եղավ Հունաստանի պարագայում, այլ սահմանափակվել են ընդամենը Թուրքայի հատուկ բանագնացի թվիթերյան սիրատոչոր գրառմամբ՝ ուղղված ՀՀ երկու պաշտոնատար անձանց գործադրած «ջանքերին», այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն սուբյեկտին՝ ընդհանուր առմամբ։ Թուրքական դիվանագիտության մեջ այս ժեստը ինչ-որ բան նշանակում է եւ ուղերձ էլ ունի իր մեջ։ Մնացածը՝ ժամանակը ցույց կտա:

– ԵՄ քաղաքացիական դիտորդների՝ ՀՀ տարածքում տեղակայվելու առիթով ՌԴ-ն օրեցօր առավել կոշտացնում է իր դիրքորոշումը, հաճախ անգամ ոչ դիվանագիտական լեզվով են խոսում. ի՞նչ զարգացումներ են հնարավոր եւ ո՞ւր կտանեն դրանք Հայաստանը:

– Տեւական ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները կայուն անկման նորանոր մակարդակի են բերվել, եւ քանի որ այդ ազգն էլ երբեք չի փայլել իր փափուկ եւ փաղաքուշ դիվանագիտական հռետորաբանությամբ, միանգամայն սպասելի էր, որ անցում են կատարելու «կացնային» արդեն նոր խոսույթի։

Ի՞նչ կարելի է սպասել ծանրքաշային մի երկրից, որին հետեւողականորեն փորձում են թիկունքից հարվածել՝ չունենալով համապատասխան կշիռ։ Ի տարբերություն արեւմտյան երկրների՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է այն շաբլոնային պատճառաբանությամբ, թե իրենց գործընկեր երկրների ներքաղաքական կյանքին չեն խառնվում, ինչն, իհարկե, որոշակիորեն վիճելի պնդում  է: Սակայն փաստն այն է՝ որպես «ռազմավարական գործընկեր», ՌԴ-ն թերացել եւ բացթողումներ է ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ ամրացման տեսանկյունից, նույնիսկ վերարժեւորման առումով, իսկ այդ բացթողումները բարեհաջող կերպով լրացրել է Արեւմուտքը, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք. այսինքն, չունենք բարվոք հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս առումով չեմ կարող կանխատեսումներ անել, թե ի՞նչ վտանգների կարող է բերել  հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ իջեցված այս նշաձողը, սակայն իրատեսությունն ու տարածաշրջանային զարգացումները հուշում են, որ առնվազն սեփական շահերի տեսանկյունից՝ Ռուսաստանը հետաքրքրություններ ունի հարավկովկասյան հատվածում եւ պատրաստ չէ զիջել իր ազդեցության գոտին Արեւմուտքին։

– Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց իշխանափոխության հարցում իր պայքարում, արտախորհրդարանական ուժեր, որոնք այդ դրոշը կվերցնեն իրենց ձեռքը, չեն նշմարվում. հետեւաբար՝ ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։

– Նախ պիտի չհամաձայնեմ, որ արտախորհրդարանական ուժեր չեն նշմարվում, այլ հարց է, թե այդ ուժերն ինչու՞ են դեռեւս ամորֆ վիճակում եւ ինչու՞ արդյունավետ չեն գործում։ Խնդիրը, միասնական նպատակը ձեւակերպել չկարողանալու մեջ է։ Ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ առաքելություն պիտի սահմանենք, ի՞նչ գաղափարի շուրջ համախմբվենք. այս հարցերի պատասխանները պետք է հստակեցվեն այն բոլոր ցաքուցրիվ գործող ուժերի կողմից, որոնք առնվազն անտարբեր չեն ընթացող իրադարձությունների ու պետության առջեւ ծառացած մարտահրավերների հանդեպ։ Այն պահին, երբ կարողանանք հաղթահարել մեր ներքին տարաձայնությունները՝ մի կողմ թողնելով մեր սեփական անձի գերադրական գնահատականը, կկարողանանք առարկայական գործել եւ ակնկալել արդյունքներ։ Ամեն դեպքում, ես այդ հեռանկարները տեսնում եմ, հետեւաբար նաեւ փորձում եմ քայլեր ձեռնարկել։

– Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի աշխատանքի հերթական փուլն ավարտվել է. այդ մասին ավետեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական փաստաթուղթը նաեւ Ադրբեջանի համար պետք է ընդունելի լինի եւ այն տեւական ու կայուն խաղաղություն պետք է ապահովի: Ի՞նչ հասկանալ այս հայտարարություններից:

– Այս պահին ՀՀ փաստացի վարչապետ հանդիսացող անձը հետեւողականորեն տանում է իր կողմից հանրահռչակած «խաղաղության» անհեռանկար օրակարգը, եւ անկախ նրանից, թե ի՞նչ սպառնացող ազդակներ են շարունակաբար գալիս ոչ բարեկամ՝ հարեւան երկրի կողմից ոչ միայն Արցախի, այլեւ  Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքներից բխող ուղերձները պարզորոշ ու հուսադրող չեն, գոնե ինձ համար. մենք չգիտենք, թե ի՞նչ ձեւակերպումներով է կառուցված այդ նախագիծը, ի՞նչ փոխզիջումների է պատրաստ գնալ հայկական կողմը՝ իբրեւ թե տեւական ու կայուն խաղաղություն ամրագրելու համար, եւ արդյո՞ք մեր ու արբեջանական կողմի պատկերացումները տեւական խաղաղության մասին համընկնում են։ Մի բան ակնհայտ է. Ադրբեջանը երբեք չի գնալու փոխզսպումային մեխանիզմով կառուցված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Ադրբեջանը համակերպվի հայկական կողմից գործադրվող փոխզսպման քայլերի հետ, ավելին, բազմիցս առիթը բաց չի թողնում նորանոր հավակնություններ ներկայացնելու ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության բուն տարածքի նկատմամբ։ Հայկական իշխանությունն էլ չի փայլում իր խոր դիվանագիտական ունակություններով, նույնիսկ դրա հեռանկարն էլ չեմ տեսնում ժամանակի հետ՝ հույս տածելու, թե պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները բարենպաստ կարող են լինել եւ Ադրբեջանն էլ այն երկիրը դառնա, որը հայկական շահով հյուսված առաջարկները կընդունի։ Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք։ Չեմ ապավինում ոչ իրենց խոհեմությանը, ոչ մասնագիտական կարողություններին, ոչ էլ բավարար կամքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի