Նյու Յորքի ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել երկրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում, որոնք կապված են աֆրոամերկացի Էրիկ Գարների` ոստիկանության կողմից ձերբակալության ժամանակ նրա մահվան հետ: Այս մասին տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով euronews.com–ին:
Բրուքլինում «պառկած» ակցիա է կազմակերպվել, որի ընթացքում ցուցարարները պառկել են սպանվածների անուններով գերեզմանների կրկնօրինակների կողքին:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում բողոքի ակցիաներն անցկացվում են Դենիել Պատնալեոյին արդարացնելու պատճառով, ով այս տարվա հուլիսին Գարներին ձերբակալելու ժամանակ կիրառել է ոստիկանության համար արգելված` խեղդող հնարք, ինչ արդյունքում էլ Գարները խեղդվել է: