«Երգիչ Սարգիս Աբրահամյանը գողացել է ադրբեջանցի հայտնի արտիստի երգը». Մհեր Բաղդասարյան
LifestyleՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ամերիկաբնակ հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը «Օձի լեզու» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել են երգիչ Սարգիս Աբրահամյանին: Հաղորդավարները բազմաթիվ եթեր են նվիրել ադրբեջանական երգերը լսելուն և տարածելուն: Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները:
«Սարգիս Աբրահամյան անունով ոմն երգիչ գողացել է ադրբեջանցի հայտնի արտիստի երգը: «Հեչել-հեչել» անունով երգը գողացված է ադրբեջանցի երգչուհի Ռոյայի «Բելկեդե» երգից, որը հրապարակվել է յութուբում 7 տարի առաջ, իսկ Սարգիս Աբրահամյանի գործը հրապարակվել է 2 տարի առաջ»,- ասում է Մհեր Բաղդասարյանը:
Հաղորդավարները վստահեցնում են, որ աշխատանքը լսել են նաև մասնագետներ, որոնք փաստել են պլագիատի մասին:
«Ես չունեմ երաժշտական կրթություն, բայց պլագիատն ակնհայտ է: Մենք երաժիշտներ չենք, բայց մասնագետներին ներկայացրել ենք տարբերակները և նրանք ևս հակված է վարկածի, որ աշխատանքը կրկնօրինակված է»,- ասաց Արա Ղազարյանը:
Հաղորդավարները հորդորեցին երգչին հեռացնել տեսահոլովակը, որն ունի շուրջ 2 մլն դիտում, իսկ արդյունքում երգիչը հեռացրել է տեսահոլովակը յութուբյան իր էջից:
Մանրամասները՝ տեսանյութում: