Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Ճգնաժամը շարունակվելու է այնքան, մինչև ՀՀ-ում Արցախի խնդրի շուրջ ռազմավարական վերաբերմունքը չփոխվի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի կողմից դիվերսիոն ահաբեկչական գործողության դիմելու պատճառը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, ուղիղ կապված է դիվանագիտական դաշտի հետ, ու այս տեսանկյունից, ըստ նրա, նման գործողությունները շարունակական բնույթ են կրելու:

«Ադրբեջանն այդ քայլին դիմեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այդ դիվանագիտական տարբեր հարթակներում մեծ հաջողության էր հասել: Սկզբից այդ հաջողությունն ունեցավ անցած տարվա հոկտեմբերին՝ Պրահայում, որտեղ արևմտյան միջնորդների հետ կլոր սեղանի շուրջ նստած Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պոկեց այն համաձայնությունը, ըստ որի, Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սա բոլորի զարմանքն էր առաջացրել: Հիշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանքով հայտարարեց, որ եթե հայերը համաձայն են այսպիսի տեսակետի հետ, ապա իրենք դեմ չեն: Այսինքն, մոդերատորի իր գործառույթը կատարելու համար Արցախի կարգավիճակն անորոշ թողնելու Պուտինի բոլոր ջանքերը, փաստորեն, փլուզվում էին: Դրանից հետո նա կողմերին հրավիրեց Սոչի: Ալիևը, բնականաբար, արդեն չէր համաձայնի ռուսական տարբերակին, որովհետև Արևմուտքում, մասնավորապես Պրահայում ինքը Փաշինյանի հետ Արցախի կարգավիճակի մասով համաձայնության էր եկել: Ու, փաստացի, ՀՀ իշխանությունները ծանր վիճակի մեջ գցեցին ռուսներին: Ռուսաստանն այդ մրցակցության մեջ սկսեց պարտվել Արևմուտքին»,- «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի խոսքով, թեպետ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեց, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, այլ հարց առաջացավ: «Միևնույն ժամանակ, 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախի կարգավիճակն անորոշ է: Մյուս կողմից՝ առաջ էր քաշվում մի տարբերակ, ըստ որի, եթե Հայաստանը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա Լաչինի միջանցքը նույնպես պետք է ունենա նույն կարգավիճակը: Այսինքն, նոյեմբերի 9-ի համաձայնագրի և նոյեմբերի 9-ից հետո վերջին 2 տարվա ընթացքում առաջացած իրավիճակի միջև հակասություն կա: Արդյունքում Ադրբեջանը ռուսներից սկսեց Լաչինի միջանցքի վերահսկողություն պահանջել: Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր կորզել Լաչինի միջանցքը վերահսկելու իրավունքը, որովհետև այդ դեպքում արցախցիների վիճակն ավելի ծանր կլիներ, արցախցիների, այսպես կոչված, ինտեգրացիայի խնդիրն անշրջելի կդառնար»,ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ առաջացած ճգնաժամի պատճառը հենց վերոնշյալ իրողությունն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների մոտեցումներին՝ նա հավելեց. «ՀՀ իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, մյուս կողմից՝ Ադրբեջանին մեղադրում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտելու մեջ: Սա երկերեսայնություն է, որովհետև երբ իրականում համաձայնել ես, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և Լաչինի միջանցքը ևս պետք է լինի Ադրբեջանի կազմում, ապա հարց է առաջանում, թե ինչու պետք է Ադրբեջանը չվերահսկի միջանցքը: Այստեղ Ադրբեջանն այլ հարց է առաջ քաշում՝ հայտարարելով, որ «եթե չեմ վերահսկելու Լաչինի միջանցքը, ապա պետք է բացեք «Զանգեզուրի միջանցքը», եթե դա էլ չեք անում, պետք է վերահսկեմ Լաչինի միջանցքը»: Ադրբեջանի դիրքորոշումը հասկանալի է հատկապես Պրահայի համաձայնությունից հետո: Ու քանի որ Լաչինի միջանցքի խնդրի համատեքստում Ադրբեջանի շահերի բավարարումն այդքան էլ շահավետ չէ ռուսներին, ադրբեջանցիները փորձելու են կոշտ քայլերի գնալ: Կատարված դիվերսիան առաջին քայլն էր, որին հետևելու են երկրորդ, երրորդ քայլերը, որոնցով փորձելու են ստիպել, որ Հայաստանը համակերպվի Ադրբեջանի կողմից վերահսկվող անցակետ տեղադրելու գաղափարի հետ: Ամբողջ խնդիրը սա է»,-նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև Արցախից հնչող այն հայտարարությանը, ըստ որի, Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել՝ ասելով՝ «կա՛մ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ լինելու են կոշտ քայլեր», մեր զրուցակիցը նկատեց. «ՀՀ իշխանությունը, փաստացի, քարտ բլանշը տվել է Ադրբեջանին, համաձայնել է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Հիմա Ադրբեջանն այդ նույն վերջնագիրը ներկայացնում է Արցախին: Փաստացի ասում է՝ «ձեր մեծ եղբոր՝ ՀՀ-ի իշխանությունը համաձայնել է, որ մեր կազմում լինեք, ուրեմն՝ համակերպվեք այդ գաղափարի հետ ու կազմաքանդեք ձեր պետականությունը»: Արցախցիները, բնականաբար, մերժում են սա, ու արդյունքում ճգնաժամ է առաջացել, ինչի գլխավոր պատճառը ՀՀ իշխանության դիրքորոշումն է, համաձայնությունը, որ Արցախը պետք է Ադրբեջանի կազմում մնա: Մնացած բոլոր խոսակցությունները դատարկ են, ինչ-որ էմոցիոնալ աղմուկ և ոչ ավելին»:

Տարբեր հարցերի շուրջ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, ըստ քաղաքագետի, նորմալ երևույթ է. «Բայց, ըստ էության, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների առումով արցախցիներն արդարացիորեն պահանջում են, որ դրանք կատարվեն միջազգային որևէ հարթակում: Այսինքն, կարգավիճակի խնդիրը կա՛մ պետք է թողնել անորոշ, թողնել հետագայի համար, կա՛մ եթե այն պետք է քննարկվի, պետք է քննարկվի բացառապես միջազգային որևէ հարթակում: Ռուսներն ասում են՝ ավելի լավ է հետաձգենք՝ խնդիրը թողնելով ապագային, առաջարկում են պարզապես երկխոսել, ինչն ամենաիրատեսականն է այս փուլում: Արևմուտքն առաջարկում է քննարկել միջազգային հարթակում՝ ՀՀ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների համատեքստում:Մինչդեռ Ադրբեջանը մերժում է՝ ասելով, որ ՀՀ-ի հետ Արցախի խնդիրը չի քննարկելու, իսկ արցախահայերի հետ միայն մի բան է քննարկելու՝ Արցախը պետք է վերացնի պետականության ատրիբուտները, տեղի ունենա ինտեգրացիա: Արցախցիները, բնականաբար, պատրաստ չեն դրան, որովհետև հասկանում են, որ առանց որևէ երաշխիքի այդ ինտեգրումը կնշանակի հայերի վտարում Արցախից: Սա ևս առաջացած ճգնաժամի պատճառ է»:

Ինչ վերաբերում է հնարավոր հանգուցալուծումներին, քաղաքագետը նշեց, որ ճգնաժամը շարունակվելու է. «Ճգնաժամը շարունակվելու է այնքան, մինչև ՀՀ-ում Արցախի խնդրի շուրջ ռազմավարական վերաբերմունքը չփոխվի: Քանի որ այս իշխանությունը չի փոխելու իր վերաբերմունքը և այլ ճանապարհով է շարժվում, ես պնդում եմ, որ այս ճգնաժամը լինելու է շարունակական և հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ է ունենալու: Նման ավարտ սկզբից Արցախին, հետո ՀՀ-ին է սպառնում»: Անդրադառնալով այս փուլում «խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչելուն ուղղված քայլերին՝ Ե. Բոզոյանը ընդգծեց, որ այդ ամենը խաղ է:

««Խաղաղության պայմանագիր» հասկացությունը բլեֆ է: Բոլորի համար հասկանալի է, որ նման բան չի լինելու: Հաշվի առնելով, որ խաղ է, բնականաբար, ցանկացած մոդերատոր փորձում է «խաղաղություն» տերմինն օգտագործել, թեպետ նման բան չկա: Մեկը մյուսին համարում է թշնամի, բայց խոսվում է «խաղաղության պայմանագրի» մասին: Յուրաքանչյուրը կհասկանա, որ այս մթնոլորտում, այս պահին և այսպիսի տրամաբանության մեջ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, և ամեն ինչ մեծ պատերազմով է ավարտվելու: Ինչ վերաբերում է իրական խաղաղությանը, ապա այն, ըստ իս, բոլորն են ցանկանում: Մինչդեռ իրական խաղաղություն հնարավոր էր այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչվեր այնպես, ինչպես պայմանավորվել էին: Այսինքն, ԼՂ կարգավիճակը թողնել հետագա սերունդներին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթաց իրականացնել: Միևնույն ժամանակ, այս տրամաբանությամբ Լաչինի միջանցքի մասը չէր դեմարկացվելու, դելիմիտացվելու, քանի դեռ Արցախի խնդիր կար, իսկ կոմունիկացիաները բացվելու էին:

Բայց քանի որ ՀՀ իշխանությունը այլ ճանապարհով գնաց, փորձեց խաղի մեջ արևմտյան հարթակ մտցնել, Ադրբեջանն օգտվեց դրանից ու սկսեց իրենց կողմն անցնելու համար մաքոքային քաղաքականությամբ ռուսներին ու Արևմուտքին շանտաժ անել: Քանի որ Ադրբեջանը հաղթած կողմ էր, օբյեկտիվորեն իր ակցիաները դիվանագիտական հարթակներում ավելի ուժեղ էին, ու 10-0 հաղթեց Փաշինյանին: Ըստ էության, Փաշինյանը հայ ժողովրդին երկրորդ անգամ թակարդը գցեց, ինքն էլ ընկավ այդ թակարդի մեջ: Այդ ամենի հետևանքով երկիրը հայտնվել է ծանր վիճակում, և բոլորը խոսում են այն մասին, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ծանր վիճակից: Պատասխանը պարզ է. մինչև այդ մարդուն իշխանությունից չհեռացնեն, դուրս գալ հնարավոր չի լինի: Ի դեպ, հեռացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է: Մինչև ամբողջապես իշխանությունը չփոխվի ու նոր կոնցեպտ չառաջարկվի, ճգնաժամից դուրս գալու բոլոր խոսակցությունները սին են»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու