Հունաստանի ոստիկանությունն արգելել է ուրբաթ առավոտից մինչ շաբաթ կեսօր ցույցերի և ակցիաների անցկացումն Աթենքի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցի և Հունաստանի և Թուրքիայի միջև համագործակցության գերագույն խորհրդի նիստի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Քաղաքացիների պաշտպանության և հասարակական կարգի նախարարությանը։
Աթենքում կտրուկ խստացվել են անվտանգության միջոցառումները, կարգուկանոն պահպանելու համար ներգրավվել է ութ հազար ոստիկան, մի շարք փողոցներում փակվել է երթևեկությունը:
Աթենքում նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը վարչապետ Անտոնիս Սամարասի հետ, որը կանցկացվի վարչապետի նստավայրում երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։