Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


Արցախ 35. Պայքարը շարունակվում է․ «Ապրելու Արցախ» հիմնադրամն ամփոփեց ստեղծագործական մրցույթի արդյունքները

Հասարակություն

Արցախի մասին, Արցախի հետ և Արցախը՝ մտքում ու սրտում։ «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի բոլոր աշխատանքների գաղափարը մեկն էր՝ Արցախի համար պայքար չի ավարտվել և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր հաղթանակներն ու պարտությունները չենք վերածել հզոր ու զարգացած հայրենիքի և պետականության։

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ իրականացված «Արցախ 35. Պայքարը շարունակվում է» ստեղծագործությունների մրցույթի ամփոփման և մրցանակների հանձնման միջոցառումը։

Շուրջ 50 մասնակից՝ թե՛ Հայաստանից, ու թե՛ Արցախից, անձնական պատմությունների և խոհերի միջոցով պատմել են Արցախի համար մղվող պայքարի մասին իրենց ընկալման, պայքարը շարունակելու իրենց տեսլականի և այդ պայքարը մշտական դարձնելու կարևորության մասին։ Աշխատանքները գնահատող ժյուրիի կազմում եղել են պետական գործիչ Արամ Մանուկյանը, երգահան Մարինե Ալեսը, լրագրող, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Ծովինար Բարխուդարյանը։

«Մենք, ցավոք սրտի, մեր հաղթանակը չենք կարողացել վերածել պետության երկարաժամկետ զարգացման ու ամրացման, եթե չասեմ, որ մեր հաղթանակի հաջորդ տարիներից սկսած արդեն իսկ սկսել ենք պարտվել։ Բայց այդ պարտությունը կլինի ժամանակավոր, եթե մենք վերաիմաստավորենք մեր սխալները, ընդունենք դրանք և օր առաջ սկսենք դրանք ուղղել։ Հաղթանակը, ցավոք սրտի, մեզ չուժեղացրեց։ Ես հույս ունեմ, որ գոնե այս պարտությունը մեզ կուժեղացնի ու գոնե դասեր կքաղենք։ Միայն դա մեզ հնարավորություն կտա վերականգնել մեր խարխլված արժանապատվությունը, վերականգնել մեր ինքնության նկատմամբ հավատը և հավատալ մեր առաքելությանը, որն ունենք աշխարհում»,- իր ելույթում նշեց «Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Երրորդ հորիզոնականում հաղթող ճանաչված Տաթև Վարդանյանի և Հովհաննես Գալստյանի մրցանակները հանձնեցին «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և իրավաբան, հասարակական գործիչ Տարոն Սիմոնյանը։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր 19-ամյա Ռոման Ամիրխանյանը, ով այս պահին ժամկետային զինծառայող է։ «Արցախը հայի պատիվն է ու միշտ հայի կարիքն ունի: Արցախ 35. պայքարը շարունակվում է… ես անքակտելի մասնիկն եմ»,- գրել էր Ռոմանը։ Ռոմանի մրցանակը նրա մայրիկին հանձնեց  Արամ Մանուկյանը։

Առաջին հորիզոնականի հաղթողը Նարինե Մանուկյանն էր, ում մրցանակը հանձնեց «Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Բոլոր աշխատանքներում գերիշխում էր պայքարի կամքն ու անկոտրում հավատը,- նշեց Մեսրոպ Առաքելյանը,- Վստահ եմ` 1988 թվականին Շարժման ոչ միայն ղեկավարները, այլ նաև այն մարդիկ, որոնք մասնակցել են, չեն պատկերացրել մի իրավիճակ, որ 35 տարի անց մենք պետք է սկսենք զրոյից։ Այսօր՝ 35 տարի հետո, մենք պետք է հերթական տոնակատարությունն ունենայինք, նշեինք մեր հաղթանակը, մեր վերածնունդը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մեր առաքելությունն է, որ մեր հաջորդ սերունդներին չփոխանցենք հերթական պատմական հայրենիքը, այլ փոխանցենք ուժեղ պետություն, ուժեղ Հայաստան, և որ նման միջոցռաումները լինեն ոչ թե պայքարը շարունակելու, այլ հաղթանակների, տոնախմբությունների մասին»։

Հատուկ մրցանակակիրները երեքն էին՝ Սևակ Վարդումյանը, Դավիթ Սարգսյանը և Սևակ Խաչատրյանը։

Վերջինիս մրցանակը հանձնեց Մանե Թանդիլյանը։

«Սևակը Սոթք վարչական շրջանի ղեկավարն է։ Նրա հետ առաջին անգամ հանդիպել ենք նախորդ տարի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի հարձակումից հետո գնացել էինք Սոթք։ Սևակը շտապում էր զենք, զինամթերք ստանալու, որ ամբողջ գյուղով պաշտպանեին իրենց հողը, իրենց տունն ու գյուղը։ Նա երիտասարդ է, ով գիտեր այն ժամանակ, և գիտի հիմա, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար։ Եվ ցանկանում եմ, որ բոլորս այսօր այստեղից տանենք օրվա խորհրդի մի մասնիկն ու մեր մեջ հասկանանք, թե ինչ նշանակություն ունի Արցախը հայոց պետականության, հայ մարդու արժանապատվության համար»,-ասաց Թանդիլյանը։

Առաջին հորիզոնականի խրախուսական մրցանակը 2.000.000 ՀՀ դրամ էր, երկրորդ հորիզոնականը՝ 1.000.000 դրամ, երրորդը (2 մասնակից)՝ 500.000 դրամ։ Հատուկ մրցանակիրներն արժանացան 500.000-ական դրամ դրամական պարգևի։

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՊետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանԿապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»«Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասինԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանՑորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունը