Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


«Հնարավորությունն արդեն բաց ենք թողել. երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է, և 2023-ի առաջին երկու ամիսներին այդ միտումները շարունակվել են։ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ընդգծելով, որ Հայաստանից հիմնականում դեպի Ռուսաստան է արտահանում կատարվում։ Նա մատնանշել է հատկապես վերաարտահանման մասին։

«Ստացվում է՝ մենք զուգահեռ արտահանում ենք իրականացնում։ Աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում մեր տնտեսությունը շահում է, բայց կառուցվածքային առումով զարգացում չի ապրում, արդյունաբերության աճ գրեթե չկա։ Պարզապես առևտուր է իրականացվում, որի ծավալները մեծացել են, ինչի արդյունքում էլ ավելացել են նաև բյուջեի մուտքերը։ Բայց մենք ունենք տնտեսության կառուցվածք, որը չի փոխվում. առևտուր, ծառայություններ, շինարարություն, գյուղատնտեսության վերամշակման ճյուղ, տուրիզմ, որոշ չափով էլ՝ ՏՏ ոլորտը։ Հիմա նույն կառուցվածքը պարզապես ուռճացվել է։ Այսինքն, առևտուրը, շինարարությունը, տուրիզմի ցուցանիշներն ավելացել են՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Կառուցվածքը չի փոխվում, բայց ճյուղերը մեծանում են՝ ներգրավելով աշխատուժ»,-ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, թվարկվածները զգայուն ու խոցելի ճյուղեր են, և ցանկացած ճգնաժամի ժամանակ հենց այդ ճյուղերն են տուժում. «Խոսքը հատկապես շինարարության, տուրիզմի, նաև առևտրի մասին է։ Մեր խնդիրը տնտեսության կառուցվածքը փոխելն է, ընդլայնելն է, ինչին ուղղված քայլեր չկան»: Տնտեսագետի կարծիքով, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ստեղծված իրողությունները հօգուտ Հայաստանի տնտեսության օգտագործելու հնարավորություն կար. «Եվ ոչ միայն հնարավոր, այլ պարտադիր էր, բայց այդ հնարավորությունն արդեն բաց ենք թողել։ Ավելի շատ խոսեցինք՝ շուկային հնարավորություն տալով ինքնուրույն որոշել զարգացումները։ Եվ շուկան ինքնուրույն որոշեց։ Մենք որևէ քայլ չարեցինք, որևէ նոր ոլորտ չզարգացրեցինք։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մարդիկ քննարկում էին, թե ինչ ներդրումներ կարելի է անել Հայաստանում։ Միակ ուղղությունը սրճարաններ, ռեստորաններ բացելն էր, պարզ է, չէ՞, չկա աշխատանք, ըստ որի՝ հնարավոր ներդրումներն այլ ոլորտներ կուղղվեին»:

Աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում, ըստ տնտեսագետի, շահեցին այն ոլորտները, որոնք ընդհանուր ալիքի մեջ տեղ ունեին։ «Շահեցին տուրիզմը, շինարարությունը, բանկային համակարգը, զուգահեռ արտահանմամբ զբաղվող ճյուղերը, բայց մենք արդյունաբերության աճ այդպես էլ չունեցանք։ Գյուղատնտեսությունը, օրինակ՝ էլի տեղից չի շարժվում։ Մենք նույնիսկ եղած արդյունաբերական ոլորտների զարգացում չունենք։ ՏՏ ոլորտը, այո, ստացավ մասնագետներ, ինչոր չափով զարգացավ, բայց մեր արդյունաբերական, արտադրական կառուցվածքը դրանից չշահեց, աճ չկա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վերոնշյալն արտացոլված է նաև պաշտոնական վիճակագրության մեջ։

«Երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում։ Նույն շինարարության ու առևտրի ոլորտները կապահովեն հարկային մուտքեր, ՀՆԱ-ի աճ, բայց զարգացում, աշխատուժի վերապատրաստում, կրթական համակարգի փոփոխություն՝ ոչ։ Այսինքն, ինժեներների, ճարտարապետների, տեխնոլոգների պահանջարկ պարզապես չի լինի։ Կլինեն տուրիզմի, շինարարության ու առևտրի ոլորտի մասնագետներ, որոնք կավելացնեն զբաղվածությունը»,-ասաց նա՝ նշելով, որ նոր իրողությունների, ճգնաժամերի դեպքում այդ ոլորտները տուժելու են։

«Նման սցենարների դեպքում ծանր իրավիճակում ենք հայտնվելու։ Խոսքն առաջին հերթին գործազրկության նոր հնարավոր ալիքի մասին է։ Այդ դեպքում, սակայն, չեն լինելու այլ ոլորտներ, որոնք կդիմադրեն ճգնաժամային իրավիճակներին։ Խոսքն արտադրական ոլորտների մասին է։ Մենք նաև շուկաներ էլ չունենք, հիմնական արտահանումը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանի շուկայի հետ մի բան պատահի, խնդիրներ են լինելու։ Ընդհանուր առմամբ, մի շուկայից կախվածությունը, տնտեսության կառուցվածքի զարգացման բացակայությունը, նեղ ու սահմանափակ վիճակը, աշխատուժը չվերապատրաստելը մեր հիմնական խնդիրներն են»,-ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, մեր տնտեսական միտումներն այս պահին ավելի շատ պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով, Ռուսաստանի շուկայի հնարավոր զարգացումներով. «Այսօր շուկային ազատություն ենք տվել, բայց գործնականում ոչինչ չի արվում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով