Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա Սողոմոնյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև Պետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա Սողոմոնյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Քանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան Արցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»


Թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ. Չալաբյան

Բլոգ

Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում: Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել):

Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասը աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է): Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է Ուկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովհանավորներին:
Երեկ այս ուղղությամբ թշնամին արեց հերթական քայլը՝ երկրի ղեկավարների նախատեսվող հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, այն փորձեց նախահարձակ գործողություններով սադրանք իրականացնել Սոթքի ուղղությամբ:

Ինչպես մինչ այդ հաճախ է տեղի ունեցել այս հատվածում, թշնամին լուրջ դիմադրություն չի սպասել, և անհարկի ինքնավստահություն է ցուցաբերել: Ի հեճուկս թշնամու ինքնավստահությանը, հայկական կողմը ոչ միայն այս անգամ տեղյակ է եղել պատրաստվող սադրանքի մասին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, այլև պատրաստվել է լուրջ դիմադրության:

Արդյունքում, երեկ օրվա առաջին կեսին Սոթքի հատվածում ծանր մարտ է տեղի ունեցել, որտեղ թշնամին օգտագործել է հրետանի և ականանետեր, օդ են հանվել նաև Բայրաքթարները, մեր դիրքերը եղել են ինտենսիվ կրակի տակ: Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, այն տվել է մինչև 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա: Հայկական կողմը զոհեր կամ դիրքային կորուստներ չի ունեցել:

Ուշագրավ է նաև, որ թշնամին շտապել է հայտարարել, որ հայկական կողմը իրանական ԱԹՍ-եր է օգտագործել: Մեր ՊՆ-ն հերքել է իրանական ԱԹՍ-երի կիրառումը, բայց չի հերքել, որ սեփական ԱԹՍ-եր է կիրառել: Դեռ դեկտեմբերին ես գրել էի նրա մասին, որ մեր բանակը սկսում է ձեռք բերել հայկական արտադրության ԱԹՍ-եր, և կարծես երեկ նրանք իրենց առաջին հաջող ներդրումն են կատարել թշնամուն սաստելու գործում: Կարևոր դեր է խաղացել նաև մեր կողմից ժամանակակից հետախուզական միջոցների առկայությունը, որը հնարավորություն է տվել ժամանակին տեղորոշել թշնամական տեխնիկայի շարժը, և ճշգրիտ խոցումներ իրականացնել:

Այսպիսով, թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ: Արդյոք դա կբերի նոր էսկալացիայի, թե ընդհակառակը, թշնամին կլռի առժամանակ, դեռ դժվար է ասել՝ բոլոր դեպքերում սա տեղային բախում էր, և չի կարելի նրա արդյուքներից միարժեք ռազմաքաղաքական հետևություններ անել, հաշվի չառնելով նաև տարածաշրջանային ողջ համայնապատկերը՝ մոտալուտ ընտրություները Թուրքիայում, ուկրաինական պատերազմում լարվածության աճը, Իսրայելա-արաբական կտրուկ սրումը, և այլն՝ սրանք բոլորը անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն նաև մեզ հետ, և ազդում են թշնամու վարքագծի վրա:

Պետք է արձանագրել սակայն, որ սկսած Տեղ գյուղի դիրքերում տեղի ունեցած միջադեպից, սահմանագծում սկսել է իրավիճակ փոխվել՝ հայկական զինված ուժերը սկսել են կոշտ հակահարված տալ թշնամուն, հրամանատարները տեղում սկսում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել թշնամուն սաստելու, իսկ զինվորներն էլ խիզախության նոր օրինակներ են ցույց տալիս: Այս ամենին նպաստում է նաև բանակում հայտնվող նոր հայկական սպառազինությունը, կամավորների և աշխարհազորայինների ակտիվ օժանդակությունը, և մեր հասարակության մեջ աճող գիտակցությունը, որ միայն այս թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու:

Ուստի ամփոփելով ակնարկս, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հրամանատարներին և զինվորներին, որոնք այս օրերին իրենց վրա ծանր պատասխանատվություն են վերցրել պաշտպանելու հայրենիքի սուրբ հողը, և պատվով կատարում են իրենց պարտքը: Սոթքի պաշտպանների երեկվա մարտական սխրանքը պետք է այսօր մեր ողջ ժողովրդին ոգևորի, և ես համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության շուրջ համախմբվելով և միասին պայքարելով, մենք արդեն մոտ ապագայում կարձանագրենք մեր առաջին լուրջ հաղթանակները: Մինչ այդ, արագ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավորներին, և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին: Աստված պահապան բոլորին»։

Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ