Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է Ուղիղ միացում՝ ԿԸՀ-ից Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան


Խոշոր չափերով համայնքային միջոցների յուրացում՝ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից. ՔԿ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից դատախազությունում ստացված հաղորդման և փաստաթղթերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված մի քանի քրեական վարույթի միացմամբ իրականցված նախաքննությամբ պարզվել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Ա․Ու․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, որոշել են 2016թ․ ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավար միջև կազմվել է հանձնման-ընդունման վերաբերյալ կեղծ արձանագրություն, իսկ ֆինանսական բաժնի պետի հետ՝ կեղծ ակտ, ըստ որի՝ 2016թ․ ապրիլի 7-ին Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գործող ռեստորանում, իբրև թե, կազմակերպվել և անցկացվել է վերոնշյալ միջոցառումը, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Այդ նպատակով ընկերության հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, որը կանխիկացվել է ընկերության տնօրենի կողմից: Այնուհետև վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում՝ վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի Գայի պողոտայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շինության մեջ տեղակայված, արդեն իսկ վարձակալությամբ տրամադրված տարածքներում ծավալած հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, պայմանագրով նախատեսված՝ տարածքների յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված վարձավճարից բացի, այդ տարածքներում գործունեություն ծավալած ՍՊ երկու ընկերություններից ապօրինի պահանջել են «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին, 2016թ․ սկսած, յուրաքանչյուր ամսվա համար վճարել 20.000 ՀՀ դրամ գումար, իսկ ԱՁ-ից՝ 15.000 ՀՀ դրամ գումար՝ չվճարելու դեպքում սպառնալով դադարեցնել վարձակալության պայմանագրերը:

Քննության տվյալներով՝ 2016թ. մինչ 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերությունները հիմնադրամին են փոխանցել 530 000-ական դրամ, իսկ ԱՁ-ն՝ 420.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 1.480.000 ՀՀ դրամի չափով էական գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով ուռճացրել է աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակը: Մասնավորապես՝ պահանջագրերում ներառված խմբաքանակի փոխարեն տրամադրել է զգալի քիչ քանակությամբ թուղթ, իսկ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող՝ 1.443.250 ՀՀ դրամ արժեքի 1255 տուփ «A4» ձևաչափի թուղթը յուրացրել է՝ պատճառելով էական գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում վերջիններիս մասով վարույթն անջատվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 309-րդ հոդվածի 1-ին մասով։

Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը, իրեն մեղսագրված վերոնշյալ հանցավոր արարքներով համայնքին պատճառված վնասը վերականգնել է։

Նշված դրվագներով անջատված մասով քրեական վարույթը, մեղարդական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Իսկ վարչական շրջանի նախկին ղեկավարի առերևույթ մասնակցությամբ հանցավոր այլ դրսևորումների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան