Ինչպես տեղեկացնում է Orer.am–ը` վկայակոչելով rg.ru–ին, կես միլիոն ֆիլիպինցիների տարհանել են «Հագուպիտ» թայֆունի մոտենալու պատճառով, որը սպառնում է երկրի կենտրոնական շրջաններին:
Օդերևույթաբանները ենթադրում են, որ հիմնական հարվածը վրա կհասնի դեկտեմբերի 6-ին երեկոյան: Թայֆունը կմոլեգնի նույն շրջաններում, որտեղ մեկ տարի առաջ «Հայան» փոթորիկի պատճառով զոհվել և անհետ կորել էր շուրջ 7300 մարդ:
Վտանգի ենթակա են ֆիլիպինների 81 շրջաններից 47-ը:
Երկրում չեղյալ են հայտարարվել տասնյակ տեղական ավիաչվերթներ և դադարեցվել է նավարկությունը որոշ կղզիների միջև: