Շաբաթ օրը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսու Օլանդի չծրագրված հանդիպումը: Տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
Օլանդը Մոսկվայով Փարից կվերադառնա Ղազախստան երկօրյա այցից հետո:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Օլանդի և Պուտինի երկկողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան և Փարիզը պետք է նվազագույնի հասցնեն աշխարհում ներկայիս իրավիճակի պատճառով երկկողմ հարաբերությունների համար բացասական հետևանքները: «Այսօր շատ փոթորկոտ պահեր կան համաշխարհային հարցերում, ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- ասել է Պուտինը:
Իսկ իր հերթին` Օլանդը հայտարարել է, թե կարծում է` ալեկոծությունները համաշխարհային քաղաքականության մեջ երկար չեն տևի: