Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Անգլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Լավագույնին որոշելու են երկրպագուները՝ քվեարկելով Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքում։
ԱՖԱ-ն ընտրել է դարպասապահ Ջո Հարտին («Մանչեսթեր Սիթի»), պաշտոպան Ֆիլ Ջագելկային («Էվերտոն»), կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին («Լիվերպուլ»), կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին («Արսենալ») և հարձակվող Ուեյն Ռունիին («Մանչեսթեր Յունայթեդ»):
Առաջադրված ֆուտբոլիստներից միայն Ուեյն Ռունին է նախկինում արժանացել այդ կոչմանը (2008 և 2009 թթ.):