Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայնության է եկել ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, գրում է «Marca» պարբերականը։
Համաձայն նոր պայմանագրի պայմանների՝ իտալացի մասնագետը կգլխավորի «Արքայական ակումբը» մինչև 2017 թվականը։«Ռեալը» մտադիր է նոր համաձայնագրի կնքման մասին հրապարակել աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո կամ 2015 թ. սկզբին։
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալի» ղեկն ստանձնեց անցյալ մրցաշրջանի մեկնարկից առաջ և առաջին իսկ տարում նվաճեց Արքայական գավաթը, Չեմպիոննեի լիգայի գավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը։