Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով vesti.ru-ին, Ամերիկյան Միսսուրի նահանգի իշխանությունները մոտ 12մլն դոլար են ծախսել Ֆերգյուսոն քաղաքում կարգի պահպանման համար, որտեղ անցած շաբաթվա սկզբից բողոքի ակցիաներ են ընթանում սևամորթ անզեն դեռահասին սպանած ոստիկանին անմեղ ճանաչելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ երբ նոյեմբերի 24-ին հայտարարվեց երդվյալ ատենակալների` ոստիկան Դարեն Ուիլսոնին 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանելու համար չմեղադրելու վճիռը, հարյուրավոր մարդիկ դուրս եկան Ֆերգյուսոնի փողոցներ: Բողոքի ակցիան շուտով վերաճեց անկարգությունների:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 50 նահանգներից 37-ում: Հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել: