Երևան, 03.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


Երբ սեփական մաշկը Հայրենիքից կամ ճշմարտությունից թանկ է, կամ՝ «ստոկհոլմյան սինդրոմի» նոր դրսևորումներ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշ տարուբերումներից ու չեմուչումներից հետո նախօրեին ԱԺ քննիչ հանձնաժողովում, որն, ըստ անունի, իբր քննում է 2020 թ. պատերազմի հանգամանքները, հանդես գալու հնարավորություն ստացավ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Թե հանրության՝ Նիկոլ Փաշինյանի համար, մեղմ ասած, ուշագնաց չլինող մասն ինչպես է վերաբերվում այդ «քննիչ հանձնաժողովին», հանրահայտ է: Մի շարք մեկնաբաններ միանգամայն հիմնավորված նշում են, որ այդ «քննիչ հանձնաժողովը» իրականում հետապնդում է քաղաքական ու քարոզչական նպատակներ, որոնցից առաջինը պատերազմի ու դրա հետևանքների համար Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարող թիմի պատասխանատվությունը լղոզելը, անգամ «ջրելն» է, ի լրումն՝ Նիկոլ Փաշինյանին որպես մի հզոր զորավար, Նապոլեոն կամ Մակեդոնացի ներկայացնելը, ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը «նախկինների», իրենց իսկ նշանակած նախարարների, զինվորականների, հանգամանքների վրա բարդելով: Մենք ևս առանձնակի պատրանքներ չունենք նման «քննիչ հանձնաժողովի» գործունեության հետ կապված: Բայց դա արդեն այլ թեմա է: Հիմա վերադառնանք Տոնոյանին:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մոտ 1 տարի 10 ամիս կալանավորված է: Նա պայմանավորվել էր, որ հանձնաժողովում հանդես կգա ուղիղ հեռարձակման պայմանով (ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ելույթ ունեցել վերջերս): Այդ պայմանն, ի վերջո, բավարարվեց: Հետաքրքիր է այն, որ քաղաքական կամ հասարակական ակտիվություն դրսևորող առանձին շրջանակներ ինչ-ինչ ակնկալիքներ ունեին Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթից: Քավ լիցի, ինքը՝ Դավիթ Տոնոյանը, ելույթի ու հարցուպատասխանի ընթացքում լիովին չեզոքացրեց այդ ակնկալիքները՝ միանգամայն հստակ ու բացահայտ ցուցադրելով, որ ինքն այդտեղ է եկել բացառապես 1 նպատակով՝ իրեն կալանավորած իշխանությանը, ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանին եթե ոչ գովաբանելու, ապա առնվազն ջրից չոր դուրս գալու նրանց մղումները սպասարկելու նպատակով: Ու նա իր հանձնառությունը, նկատենք, հիմնականում կատարեց: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ:

Առաջինը այն, որ միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից կալանավորված իրենց իսկ թիմակիցը (չնայած ինքն իրեն թիմակից չի համարում, այլ կառավարության անդամ), գտնվելով կալանքի տակ, ինչ-որ բան կարող է բացահայտել:

Երկրորդը` կա այդպիսի հասկացություն՝ «ստոկհոլմյան սինդրոմ», դա այն է, օրինակ՝ երբ պատանդն սկսում է աջակցել իր պատանդառուին, գործել ու խոսել նրա օգտին: Եթե շատ չմանրամասնենք, ապա Դավիթ Տոնոյանի՝ ԱԺ «քննիչ հանձնաժողովում» ունեցած ելույթը ավելի շուտ հենց «ստոկհոլմյան սինդրոմի» ցուցադրություն էր՝ գործողության մեջ:

Երրորդը՝ իշխանությունից նման կախվածության մեջ գտնվող անձնավորությունը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ գործարք է կայացրել իշխանության հետ, ինչպես կարծում են շատերը: Օրինակ՝ այսպես. հանձնաժողովում արտասանում է այն, ինչ պետք է իշխանությանը և որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ: Ճիշտ է, հետաքրքիր զուգադիպությամբ հենց երեկ՝ «քննիչ հանձնաժողովի» փակ նիստին զուգահեռ «ճշտում» տարածվեց, որ Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ՝ իր ժամանակին: Ուշադրություն դարձնենք, որ թեպետ խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության։

Ինչևէ... Ի դեպ, մի առիթով նշել ենք, որ չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հնարավոր է համագործակցել կամ ինչ-որ բան պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր իրեն պե՞տք է, որ իքս անձնավորությունը կալանավորվի, ուրեմն՝ կկալանավորեն նրան, պե՞տք է, որ բաց թողնեն, բաց կթողնեն, որպեսզի կարճ ժամանակ անց կալանավորեն: Հենց դրա «կարիքը» լինի: Ի դեպ, վերը ասվածի համատեքստում միանգամայն բնութագրական է, որ հենց այն ժամանակ, երբ կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը ինչ-որ բաներ էր պատմում Դավիթ Գալստյանի (մամուլում նա ավելի շատ հիշատակվում է որպես «Պատրոն Դավո») կողմից զենք հայթայթելու աներևակայելի ունակությունների մասին, լրահոսում տեղեկություն տարածվեց հիշյալ Դավիթ Գալստյանին նորից կալանավորելու մասին:

Մասնավորապես, հաղորդվեց, որ վերաքննիչ դատարանը օգոստոսի 1-ին բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը: Իսկ դա նշանակում է, որ նա կրկին կկալանավորվի: Էլի հանգամանքներ կան, որ արժե առնվազն արձանագրել Դավիթ Տոնոյանի՝ հանձնաժողովային հայտնության առնչությամբ: Խոսքն այն մասին է, որ անձինք, որոնք ժամանակին առանցքային պետական պաշտոններ են զբաղեցրել, պարզվում է, առաջնորդվում են գերազանցապես սեփական մաշկի պահպանության մոտեցմամբ: Այսինքն, իրենց մաշկին բան չլինի, ինչ ուզում է՝ լինի: Եվ մեկ դիտարկում, որ արձանագրելի ու ցավալի է միաժամանակ: Այ, Դավիթ Տոնոյանը երկար-բարակ պատմում էր, թե ռազմատեխնիկական ինչ հարաբերակցություն կար պատերազմի նախաշեմին, ինչ հագեցվածություն ԱԹՍ-ներով կամ դրանց դեմ պայքարի միջոցներով, խոսում էր պատերազմին անպատրաստ լինելու, իր ռազմադիվանագիտական (պահ-պահ-պահ) գիտելիքներով պատերազմը կանխել չկարողանալու մասին:

Ու դա այն նույն Դավիթ Տոնոյանն է, որ պատերազմի սկզբում հայտարարում էր, թե՝ եթե պատերազմ, ապա նոր տարածքների դիմաց՝ ակնարկելով, որ Ադրբեջանը նոր տարածքներ կկորցնի: Դա ադեկվա՞տ պահվածք է: Դա, ուրիշ բան չասենք, ազնիվ մարդո՞ւ, պետական գործչի՞ պահվածք է: Լսում էի Դավիթ Տոնոյանի երկար-բարակ խոսքը ԱԺ քննիչ հանձնաժողովում ու այդ ամբողջ ընթացքում գիտակցությունս սղոցում էր հետևյալ միտքը. «Աստվա՜ծ իմ, ու սրանք այսպես, նման «մոտեցումներով» պետություն են ղեկավարել ու ղեկավարում...»: Ու խոսքը ամենևին միայն Տոնոյանի մասին չէ... Խոսքը բոլորի մասին է՝ հատկապես «գերագույն գլխավոր հրամանատարի», որին նույն Տոնոյանը այդպիսին ցանկանում է տեսնել նաև խաղաղ ժամանակ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում վարակներ են շրջանառվում․ ՀՎԿԱԿ-ը զգուշացնում էՔանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՓոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանՄելանյա Ստեփանյան․ Ակոպովա - Ռախմանին սպորտային զույգը մարտական է տրամադրված Օլիմպիական խաղերինՍտում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԼավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանԺամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԱյսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունը