Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ մոտ ապագայում չի ցանկանում շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Orer.am-ը` վկայակոչելով gazeta.ru-ին:
Լիտվայի նախագահը նշել է, որ քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր գործողությունների ընթացքը, նա չի շփվելու Պուտինի հետ:
«Մոտ ապագայում՝ ոչ»,- ասել է Գրիբաուսկայտեն: Նա հավելել է, որ կարող է բանակցել, երբ Ռուսաստանը փոխի իր վարած քաղաքականությունը:
Նշենք, որ Արևմուտքն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ` Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով: